Jump to content

Մարիո Պրասինոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պրասինոս Մարիոից)
Մարիո Պրասինոս
ֆրանսերեն՝ Mario Prassinos
Ծնվել էօգոստոսի 12, 1916(1916-08-12)[1][2][3]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն և Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4]
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1985(1985-10-23)[5][6][2][…] (69 տարեկան)
Մահվան վայրՓարիզ և Ավինյոն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, նկարազարդող, քանդակագործ, գծանկարիչ, տեքստիլ նկարիչ, վիզուալ արտիստ, բեմանկարիչ և գրող
ՈճՓարիզյան դպրոց
Թեմաներգեղանկարչություն[4], գրաֆիկա[4], իլյուստրացիա[4], բեմանկարչություն[4], gobelin?[4] և գրականություն[4]
Պարգևներ
ստորագրություն
Изображение автографа

Մարիո Պրասինոս (ֆրանսերեն՝ Mario Prassinos, հուն․՝ Μάριος Πράσινος, օգոստոսի 12, 1916(1916-08-12)[1][2][3], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն և Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] - հոկտեմբերի 23, 1985(1985-10-23)[5][6][2][…], Փարիզ և Ավինյոն[4]), հունա-իտալական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ և գրող, Փարիզյան դպրոցի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիո Պրասիոնսը ծնվել է 1916 թվականին Victorine և Lysandre Պրասինոսների ընտանիքում, որ ապրում էին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում։ Հայրը եղել է ֆրանսերենի ուսուցիչ և հրատարակիչ[7]։ 1922 թվականին, փրկվելով ցեղասպանությունից, ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։ Նախնական կրթությունը Մարիո Պրասինոսն ստացել է Պյուտոյում և Նանտերում։

1927 թվականին մահացել է մայրը[7]։ Մարիոն ընդունվել է փարիզյան Կոնդորսե լիցեյ։

1932 թվականից սովորել է Արևելյան լեզուների ինքստիտուտ։ Նրա ուսուցիչներից մեկը եղել է Կլեմենտ Սերվոն։ Այդտեղ էլ ստեղծել է իր առաջին նկարները սյուրռեալիզմի ոճով[8]։ Եղել է Շառլ Դյուլլենի «Ատելիե» թատրոնի մշտական այցելու։

1934 թվականից սովորել է Սորբոնի համալսարանւմ[8]։ Մտերմացել է Ման Ռեյի, Անդրե Բրետոնի, Պոլ Էլուարի, Ռենե Շարի, Բենժամեն Պերեի, Մաքս Էռնստի, Սալվադոր Դալիի, Ժան Արպի, Մարսել Դյուշանի հետ։

1936 թվականին մահացել է հայրը։ Պրասինոսը վերջնականապես տեղափոխվել է Փարիզ, որտեղ Bérite փողոցում վարձել է բնակարան։ Նա հեռացել է սյուրռեալիզմից, սակայն շարունակել է կենցաղային տեսարաններում արտասովորի որոնումները[8]։

1938 թվականին տեղի է ունեցել Մարիո Պրասինոսի առաջին անհատական ցուցահանդեսը Փարիզում։ Առաջին այցելուն եղել է Պաբլո Պիկասոն[8]։ Պրասինոսը ոգեշնչվել է Էդիթ Պիաֆի արվեստով։

1939-1940 թվականներին որպես կամավոր մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ծանր վիրավորվել է։ Պարգևատրվել է Մարտական խաչով։ Համագործակցել է Դիմադրության շարժման հետ։

1940-1950-ական թվականներին շատ է զբաղվել գրքային գրաֆիկայով, աշխատել է Գալլիմարի հրատարակչության և «La Nouvelle Revue française» հետ, նկարազարդել Մատտեո Բանդելլոյի, Էդգար Ալլան Պոյի, Արթյուր Ռեմբոյի, Գիյոմ Ապոլիների, Ալբեր Կամյուի, Ռայմոն Կենոյի, Ժան Պոլ Սարտրի գրքերը։ Որպես թատերական նկարիչ՝ համագործակցել է Ժան Վիլարի հետ։ Զբաղվել է գոբելենային արվեստով։ Հեղինակել է մի քանի կենսագրական գրքեր։ Վերջին աշխատանքը եղել է տասնմեկ «Չարչարանքների կերպարները» Սեն Ռեմի դը Պրովանսի Աստվածամոր մատուռի համար։

1949 թվականին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։

Մարիո Պրասինոսը մահացել է 1985 թվականի հոկտեմբերի 23-ին Ավինյոնում։

Կրտսեր քույրը՝ գրող Ժիզել Պրասինոս (ֆրանսերեն՝ Gisèle Prassinos, ծնվ.՝ 1920), մոտ է եղել սյուրռեալիզմին։ 1934 թվականին Մարիո Պրասինոսը նկարազարդել է նրա առաջին գիրքը[8]։

1938 թվականին ակուղնացել է Yolande Borelly-ի հետ[8]։

Երեխաները՝ Catherine (ծնվ.՝ 1946), Emmanuelle (ծնվ.՝ 1967 ?)[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Mario Prassinos (նիդերլ.)
  7. 7,0 7,1 Biography of Mario Prassinos(անգլ.) // Centre d'Archives Mario Prassinos. ADAGP, Париж, 2013
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Mario Prassinos Արխիվացված 2019-12-07 Wayback Machine(անգլ.) // Verena Foundation

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ferrier J.-L. Prassinos. Paris: Éditions Georges Fall, 1962
  • Mario Prassinos, peintures et dessins récents. Paris: Galerie Nationale du Grand Palais, 1980.
  • Parmelin H. Les Peintres de Jean Vilar. Avignon: Fondation Jean Vilar, 1984
  • La Donation Mario Prassinos/ Pierre Cabanne, ed. Saint-Rémy de Provence: FMP Donation Mario Prassinos, 1990
  • Harambourg L. Mario Prassinos// Harambourg L. L'École de Paris 1945—1965, Dictionnaire des peintres. Neuchâtel: Ides et Calendes, 1993
  • Nourissier F. Mario Prassinos. Arles: Actes Sud, 2005.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]