Պրահայի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրահայի դրամահատարան
Անվանված էՊրահա

Պրահայի դրամահատարան (չեխ․՝ Pražská mincovna), Պրահայի պատմական դրամահատարանների ընդհանուր անվանումը։ Հենց Պրահայում են սկսել հատել չեխական առաջին մետաղադրամները, որոնցից էլ սկսվել է չեխական դրամահատության պատմությունը[1]։ Պրահայի ամենահին դրամահատարանը, որի գործունեությունը թվագրվում է 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին, ենթադրաբար տեղակայված է եղել Պրահայի ամրոցում։ Նրա գործունեությունն են հաստատում մետաղադրամները հատման տեղից, որոնք կրում են PRAGA CIVITAS («Պրահա քաղաք») դրոշմը։

Պրահայի դրամահատարանի պատմության մեջ իրար էին հաջորդում դրամաշրջանառության մեջ կարևոր դեր խաղացած չեխական հայտնի մետաղադրամների հատման ժամանակաշրջանները և այն ժամանակաշրջանները, երբ դրամահատարանը փակ էր։ Դրամահատարանի գոյության ամբողջ պատմության ընթացքում նաև փոփոխվում էին նրա տեղակայման վայրը և հիմնադիրները։

1856 թվականին Պրահայում մետաղադրամների արտադրությունը դադարեցվել է և տեղափոխվել Վիենա։

Ժամանակակից Պրահայի դրամահատարանն իրենից ներկայացնում է մասնավոր բաժնետիրական ընկերություն, որը 2011 թվականից զբաղվում է թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամների և հիշատակի մեդալիոնների թողարկմամբ[2]։

Պրահայի դրամահատության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրահայում դրամահատության պատմությունը սկիզբ է առնում 10-րդ դարի երկրորդ կեսից։ մետաղադրամների հատումը սկսվել է ավելի վաղ, քան Կենտրոնական Եվրոպայի շատ այլ քաղաքներում, առաջին մետաղադրամները դրամահատարանում պատրաստվել են ենթադրաբար Պրահայի ամրոցում տեղակայված դրամահատարանում և թվագրվում են 10-րդ դարին։ Այնուամենայնիվ, արդեն 11-րդ դարից սկսած չեխական մետաղադրամների վրայից անհետանում է մետաղադրամը պատրաստող դրամահատարանների անվանումը, որն էլ թույլ չի տալիս ճշգրիտ որոշել, թե որտեղ են պատրաստվել մետաղադրամները՝ Պրահայում, թե մեկ ուրիշ տեղ[1]։

10-րդ դարի կեսերից սկսեցին հատել չեխական դենարիուսները։ Այս մետաղադրամի թողարկման ժամանակաշրջանը սկսվել է Բոլեսլավ 1-ին-ի իշխանության օրոք և շարունակվել է ներառյալ 1210 թվականը, երբ դենարիուսին փոխարինելու եկան միակողմանի մետաղադրամները՝ բրակտեատները։

Վացլավ 2-րդի կողմից անցկացված դրամական բարեփոխումներից հետո եկավ չեխական դրամահատության զարգացման նոր փուլ։ Նշված բարեփոխման ընթացքում մետաղադրամների արտադրությունը Պրահայից տեղափոխվեց Կուտնա Հորա, և հենց այդտեղ 1300 թվականին սկսվեց թողարկվել ամբողջ Կենտրոնական Եվրոպայում լայն տարածում ստացած նոր արծաթե մետաղադրամը՝ պրահյան գրոշը։ Այնուամենայնիվ, որոշ աղբյուրներ վկայում են, որ պրահյան գրոշի արտադրությունը կարող էր սկսված լինել դեռևս Պրահայում և հետո միայն տեղափոխված լինել Կուտնա Հորա[2]։

Այնուամենայնիվ արդեն 1325 թվականին դրամահատարանը Պրահայում վերականգնվել է ոսկե մետաղադրամներ՝ ֆլորիններ արտադրելու նպատակով։ Դրանց արտադրությանը խթանեց Հովհաննես Լյուքսեմբուրգյան թագավորը, որը ցանկանում էր մեծացնել իր ազդեցությունը և օգնել թագավորական գանձարանին։ Ֆլորինի հատման համար հումքը Չեխիայում արդյունահանված ոսկին էր։ Ֆլորինն իր անվանումը ստացել է Իտալիայում օգտագործվող մետաղադրամի անունից, և ըստ էության, հանդիսանում է նրա նմանակումը։ Այս մետաղադրամների արտադրության համար մասնագետներ են հրավիրվել Տոսկանայի Ֆլորենցիա քաղաքից, իսկ դրամահատման ընթացքը վերահսկվել է թագավորական պալատի կողմից։

Կառլոս 4-րդ թագավորի իշխանության օրոք Պրահայի դրամահատարանում արտադրությունն աճեց։ Դրա պատճառ դարձավ թագավորի հրամանով Կուտնա Հորայում և Յախիմովում գտնվող դրամահատարանների փակումը։ Ավելի ուշ փոփոխված ֆլորենները սկսեցին անվանվել դուկատներ (թագավորական դուկատներ, այնուհետև կայսերական դուկատներ)։ Պրահայում դուկատները հատվել են նաև Կառլոս 4-րդի որդու՝ Վացլավ 4-րդի իշխանության օրոք, սակայն դրանց արտադրությունը ժամանակի ընթացքում նվազեց։

Ոսկե դուկատների արտադրության վերականգնումը Պրահայում տեղի է ունեցել Հունգարիայի Վլադիսլավ 2-րդ Յագելլոն թագավորի իշխանության ժամանակ (1471—1516)։ Պրահայի դրամահատարանը Լյուքսեմբուրգների դինաստիայի, իսկ հետո Յագելլոնների իշխանության օրոք ունեցել է հատուկ կարգավիճակ, քանի որ հատել է միայն ոսկե մետաղադրամներ։ յՖերդինանդ 1-ինի իշխանության օրոք Պրահայում սկսեցին հատել նաև արծաթե թոլարներ (թալերներ), որոնք հատում էին նաև այլ դրամահատարաններ։ Առաջին, այսպես կոչված շլիկ թալերները, հատում էր Յախիմովում գտնվող դրամահատարանը Լյուդովիկոս 1-ին Յագելլոնի իշխանության օրոք։ Թալերով են վճարել Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում։ Դրամահատարանը գլխավորում էր թագավորի կողմից նշանակված թագավորական վարպետը։

Պրահայի դրամահատարանում մետաղադրամների արտադրությունը նրա ողջ գոյության ընթացքում կայուն չի եղել՝ խոշոր պատվերներին հաջորդում էին արտադրության լրիվ դադարեցումը։ Հաճախ դա տեղի էր ունենում՝ կապված անկայուն քաղաքական իրավիճակի հետ, որը բերում էր զինվախ հակամարտությունների կամ մետաղի բացակայության։

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրահայի դրամահատարանի ծաղկմն ժամանակաշրջանը նախորդեց կուտնա հորայի դրամահատարանի փակմանը 1726 թվականին։ Այդ ժամանակ Պրահայում տարեկան արտադրում էին 100 000 ֆլորին։ Պրահայի դրամահատարանի կարևորությունը պահպանվեց Մարիա Թերեզայի կառավարման օրոք, չնայած այն բանին, որ որոշ մետաղադրամների արտադրությունը դադարեցվել էր։ առավել կարևոր էր 20 կրեյցերների արտադրությունը, որոնք տարեկան ունեին մոտ 300 000 ոսկու ծավալ(1754 թվականից)։ Իոսիֆ 2-րդի քաղաքականության արդյունքում Պրահայի դրամահատարանը 1784 թվականին փակվեց, բայց 11 տարի անց արտադրությունը նորից վերականգնվեց, այս անգամ նոր տեղում՝ վանական համալիրում։

Պրահայում մետաղադրամների արտադրությունը դադարեցվեց 1856 թվականի հունվարի 3-ին, իսկ մեկ տարի անց 1857 թվականի մարտի 19-ին Պրահայի դրամահատարանը պաշտոնապես վերացավ, իսկ Հաբսբուրգյան միապետության դրամահատության իրավունքը տրվեց Վիենայի բացառիկ իրավասությանը։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխոսլովակիայի բաժանումից հետո 1993 թվականին Չեխիայի պետական դրամահատարանը բացվեց Յաբլոնեց նադ Իսոու քաղաքում, քանի որ Պրահայում տեղ չգտնվեց դրամահատարանի կառուցման համար։

2011 թվականին հիմնադրված Պրահայի դրամահատարան բաժնետիրական ընկերությունը չի հատում մետաղադրամներ, այլ զբաղվում է թանկարժեք մետաղներից հուշանվերների և հուշամեդալների արտադրությամբ։

Պրահայի դրամահատարանը ներկայացվել է միջազգային դրամագիտական «Հավաքորդ 2011» ցուցահանդեսում։ Այդ նույն թվականին ներկայացվեց թողարկման ծրագիր։ Հավաքորդների կողմից նախանշված առաջին արտադրանքը դարձավ Նոր տարի Պրահա արծաթե մեդալը, որի մակերևույթի կազմությունը, աննշան տարբերության բացառությամբ, նման է Կառլոս 4-րդի «Նոր տարի Պրահա» 10 000 կրոն մետաղադրամին, որին հազարամյակի սահմանագծին մասնագիտական հանձնաժողովը շնորհել է «Աշխարհի ամենագեղեցիկ ոսկե մետաղադրամ» կոչումը։ Մեդալիոնի գծագրի ստեղծման հեղինակը Վլադիմիր Օփփլն է[3]։

2012 թվականի հունվարի կեսերին հայտնվեց Վացլավ 2-րդի թագադրման արծաթե հուշամեդալը, որի հատումը մշակել է Զբինեկ Ֆոյտուն (Zbyněk Fojtů)։ Դրամահատարանի առաջին հավաքածուն ընդգրկում է չորս արծաթե և 20 ոսկե մեդալներ՝ այսպես կոչված 2012 թվականի օրացույցը, որը կողմնորոշվում է չեխական և եվրոպական պատմության անձերի և իրադարձությունների վրա։ Դիզայներ Բլանկ Մատրագիի հետ համագործակցության արդյունքում ի հայտ եկավ շրջազգեստների ամենահայտնի մոդելները պաատկերող գունավոր մեդալների հավաքածուն։

«Պրահայի դրամահատարան» բաժնետիրական ընկերությունն աշխատում է օվալի մեջ շրջափակված РМI ապրանքանիշի անվան տակ։ Այս խորհրդանիշն է դրոշմված դրամահատարանի արտադրանքի վրա[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «О монетах старинных и поддельных». Радио Прага. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  2. 2,0 2,1 «История монетного двора в Праге». Пражский монетный двор. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  3. «У самой красивой золотой монеты появятся сестры». Максима Тревел. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  4. отличительный признак Пражского монетного двора, Пробирная палата

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Militký, Jiří. Pražská mincovna 1526—1856. Praha: Muzeum hlavního města Prahy, 2009
  • Nohejlová-Prátová, Emanuela. Z příběhů pražské mincovny. Praha, 1929
  • Castelin, K. «Pražská mincovna v husitské revoluci» in Num. listy VII, 1952
  • Doskočil, Karel. Pražská mincovna 1538—1878. Praha: Interní inventář Národního archivu v Praze, 1960.
  • Šimek, Eduard. Zásobování pražské mincovny drahým kovem v době třicetileté války, FHB 10, Praha 1985, s. 351—374.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]