Կուտնա Հորա (Չեխիա)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կուտնա Հորա | |||||
ֆր.՝ Kuttenberg չեխ․՝ Kutná Hora[1] | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Համայնք | Կունա Հորայի շրջան և Q89884964?[2] | ||||
Ներքին բաժանում | Hlouška?[3], Kaňk?[3], Karlov?[3], Kutná Hora-Vnitřní Město?[3], Malín?[3], Neškaredice?[3], Perštejnec?[3], Poličany?[3], Sedlec?[3], Šipší?[3], Vrchlice?[3] և Žižkov?[3] | ||||
Առաջին հիշատակում | 1289[4] | ||||
Մակերես | 33,071625 կմ² | ||||
ԲԾՄ | 254 մետր | ||||
Բնակչություն | ▲21 556 մարդ (հունվարի 1, 2024)[5] | ||||
Փոստային դասիչ | 284 01[2], 284 03[2] և 284 04[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | S | ||||
Պաշտոնական կայք | kutnahora.cz | ||||
| |||||
Կուտնա Հոռա (չեխ.՝ Kutná Hora, գերմ.՝ Kuttenberg), քաղաք Կենտրոնաչեխական երկրամասում[6]։ Կուտնա Հորա շրջանի կենտրոնն է, ընդարձակ լիազորություններով օժտված քաղաք է։ Պրահայից գտնվում է 60 կիլոմետր դեպի արևելք՝ Կուտնա Հորա սարահարթի վրա, ծովի մակարդակից 254 մետր բարձրության վրա։ Ըստ 2005 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 21,1 հազար մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է XIII դարի առաջին կեսին։ Եղել է արծաթի արդյունաբերության միջնադարյան կենտրոն (Եվրոպայում արտադրվող ամբողջ արծաթի մեկ երրորդն արտադրվում էր քաղաքում), ինչի շնորհիվ քաղաքը Չեխական թագավորության հարստությամբ երկրորդ քաղաքն էր[7]։ Հենց հանքերն են դարձել այստեղ հանքային ավանի ստեղծման պատճառը, որոնցից մեկը ստացել է «Cuthna Antiqua» անունը, որը նշանակում է «հին սքեմ»։ Ավանդության համաձայն՝ մի վանական քնել է քաղաքի մերձակա բլրի վրա և երազում տեսել էր արծաթի կտորներ։ Արթնանալով նա իրոք հայտնաբերել էր երազում տեսած վայրը և այն ծածկել իր վանական հագուստով։ Կուտնա Հոռան դարձել էր Եվրոպայի «արծաթի տենդ»-ի առաջին վայրը։ Հանքերի շուրջը ձևավորվել էին խրճիթների, պանդոկների, բաղնիքների, կրպակների քաոտիկ կուտակումներ։ Հետո անջատ հանքերը միավորվեցին և Կուտնա Հոռան ստացավ թագավորական քաղաքի առանձաշնորհ։ Այն հուսիթյան պատերազմներից մեծ վնասներ է կրել։ XVI դարում հանքերի սպառման պատճառով անկում է ապրել։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գոթական ճարտարապետության շատ կոթողներ են պահպանվել.
- Սուրբ Վարվառայի տաճար (1388-1547 թվականներ) - Կուտնա Հոռայի ամենահայտնի ճարտարապետական կոթողն է, մեծությամբ և նշանակությամբ երկրորդն է Չեխիայում, կառուցվել է ուշ (վլադիսլավյան) գոթիկայի ոճով։
- Սուրբ Հակոբոս Ավագի կաթոլիկ եկեղեցի (1330 թվականներ)
- Արքիդեկանության շինությունը (1594-1599 թվականներ)
- Ճիզվիտական ուսումնարան (1667-1700 թվականներ)
- Նախկին դրամահատարան՝ Վլաշյան (Իտալական) ատյան (XIII դար)
- Բարոկկո ոճով կառուցված ժանտախտի սյուն (1713-1715 թվականներ)
- Քաղաքի ծայրամասում, Սեդլեց շրջանի գերեզմանատան հարևանությամբ են գտնվում Սեդլեցի կաթոլիկ տաճարը և ոսկրատունը
- Սեդլեցում են նաև գտնվում Սուրբ Աստվածամոր համբարձման (1280-1320 թվականներ) և Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարները (1702-1714 թվականներ)
- «Գրադեկ» արծաթի թանգարանը և միջնադարյան արծաթահանքը (1485-1505 թվականներ)
- Սուրբ Երորդության կաթոլիկ եկեղեցու տաճարը
- Բոլոր Սրբերի կաթոլիկ եկեղեցին
- Տիրոջ մարմնի տաճարը
- Միանձնուհիների վանքը (1733-1743 թվականներ)
- Նամնետի Աստվածամոր կաթոլիկ տաճարը (1360-1470 թվականներ)
- Սուրբ Յան Նեպոմուցկու կաթոլիկ տաճարը (1734-1750 թվականներ)
- Քարե շատրվան (1493-1495 թվականներ)
- Քարե տուն (1485-1495 թվականներ)
- Սուրբ Վացլավի հուշարձանը
Քաղաքի պատմական կենտրոնն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապակու գործարան
- Գարեջրի արտադրություն
- Philip Morris ծխախոտի գործարան
- «Foxconn» ընկերության էլեկտրոնիկայի գործարան
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթգծային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի սահմանագծում գտնվում է 3 կայարան, որոնցից գլխավորը Կուտնա Հոռան է, մյուս երկուսը Կուտնա Հոռա-Սեդլեցը (Kutná Hora-Sedlec) և Կուտնա Հոռա քաղաքն (Kutná Hora město) են։ Վերջին կայարանը ամենամոտն է գտնվում քաղաքի պատմական հատվածին։
Ավտոտրնսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մի քանի ներքաղաքային երթուղիներ
- Միջքաղաքային կապը իրականացվում է ավտոբուսային կայարանից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ Jakl L. Jak stará jsou česká města? Legendy a fakta. (չեխերեն) // iDNES.cz — 2011.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2024 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2024.
- ↑ "Discover Czech". Retrieved 2007-03-07.
- ↑ "UNESCO page on Kutná Hora". Retrieved 2007-03-07.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուտնա Հոռա տեղեկատվական պորտալ
- Կուտնա Հոռա. նկարներ
- Կուտնա Հոռայի պատմություն և տեսարժան վայրեր Արխիվացված 2019-02-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուտնա Հորա (Չեխիա)» հոդվածին։ |
|