Սեդլեցի ոսկրատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդլեցի ոսկրատուն
Hřbitovní kaple Všech Svatých v Sedlci u Kutné Hory.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ ոսկրատուն
Երկիր Չեխիա Չեխիա
Տեղագրություն Sedlec
Ժառանգության կարգավիճակ Չեխիայի մշակույթի հուշարձան
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադիր Օտտոկար II
Սեդլեցի ոսկրատունը գտնվում է Չեխիաում
Սեդլեցի ոսկրատուն
Կոորդինատներ: 49°57′43.04000010161″ հս․ լ. 15°17′17.8500001012″ ավ. ե. / 49.9619555555837778° հս․. լ. 15.288291666694779° ավ. ե. / 49.9619555555837778; 15.288291666694779
ossuary.eu/index.php/cz/kostnice

Սեդլեցի ոսկրատուն (չեխ․՝ Kostnice v Sedlci) կամ Բոլոր սրբերի մատուռ (չեխ․՝ Kostel Všech svatých), գոթական գերեզմանոցային ժամատուն (երբեմն նաև ընդունվում է որպես կապելլա կամ մատուռ) չեխական Սեդլեցում, Կուտնա Գոռա քաղաքում:

Շվարցենբերգների տոհմական զինանշանը

Այն համարվում է Չեխիայի ամենամեծ ոսկրատունը, որի կրիպտեում հավաքված են հսկայական թվով ոսկորներ: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում մատուռի ներքին ինտերիերը, որն ամբողջովին զարդարված է մարդկային գանգերով և ոսկորներով. այդ նպատակի համար կիրառվել են ավելի քան 40.000 մարդկային կմախքներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1278 թվականին Հենրիխը, Կուտնա Գոռա քաղաքի արվարձան Սեդլեցի ցիստերցիանական մենաստանի աբբահայրը, Չեխիայի Օտտոկար 2-րդ արքայի կողմից ուղարկվել է Ավետյաց երկիր: Հետ գալուց նա մի քիչ հող բերեց Գողգոթայից և շաղ տվեց աբբայության գերեզմանոցով մեկ:

Մատուռի ընդհանուր ինտերիերը

Այդ լուրը արագորեն տարածում գտավ տարածաշրջանում: Դրանից հետո այն դարձավ Կենտրոնական Եվրոպայի բնակիչների համար հուղարկավորման ամենահայտնի վայրերից մեկը: Հազարավոր մարդիկ էին երազում մեռնելուց հետո հենց այդտեղ գտնել իրենց վերջին հանգիստը: Միջնադարյան պատերազմներն ու սև մահի՝ ժանտախտի համաճարակները 14-րդ դարի կեսերին, ինչպես նաև Հուսյան հեղափոխական շարժումը 15-րդ դարի սկզբին, կտրուկ մեծացրին այս գերեզմանատունը, քանի որ զոհերին հիմնականում այստեղ էին հուղարկավորում:

Sedlec Ossuary-2010-06-18.jpg

1400-ական թվականներին գերեզմանոցի կենտրոնական մասում կառուցվեց դամբարանով գոթական տաճար: Դամբարանը պետք է ծառայեր որպես ոսկորների ամբար, որոնք հանվել էին գերեզմաններից, քանի որ այլևս գերեզմանոցում ազատ տեղ չէր մնացել: Ազատված տարածքներում կամ կրկին թաղումներ էին կատարում, կամ էլ շինարարություն անում: Ըստ տարածված լեգենդի, 1511 թվականից հետո, գերեզմաններից ոսկորների դուրս հանումը և ամբարելը դամբարանում կատարում էր Սեդլեցի ցիստերցիանական մենաստանի վանականներից մեկը:

1703-1710 թվականներին տաճարը վերակառուցվել է: Ավելացվել է նոր մուտք, որպեսզի վերջինս պահի խոնարհված արտաքին պատը: Վերին հարկը կառուցվեց բարոկկո ոճով:

1784 թվականին կայսրը կարգադրեց փակել Սեդլեցի ոսկրատունը և մենաստանը: Ժամատունն ու վանական հողերը գնեց Շվարցենբերգի ընտանիքը[1]:

Գերեզմանոցը

1870 թվականին այս ընտանիքը վարձեց փայտափորագիր Ֆրանտիշեկ Ռինտին (František Rint), որպեսզի նա կարգավորի ու դասավորի կուտակված ոսկրակույտը: Վերջինս լծվեց աշխատանքի և եկեղեցին ստացավ այսօրվա տեսքը: Ամբողջ ինտերիերը այսօր զարդարված է ոսկորներով ու գանգերով. այդ թվում ջահերը, զինանշանները, գրությունները, մոմակալները:

Մաուռը բաց է այցելուների համար ամեն օր, առավոտից իրիկուն:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Horyna, Mojmír, Jan Blažej Santini-Aichel, Karolinum, Praha 1998.
  • Horyna, Mojmír, Santini: Stavby J. B. Santiniho na Žďársku, Resident, Žďár nad Sázavou 1999.
  • Kryšková, Anna – Látalová, Barbora – Kraut, Jan et al., Záměření církevní architektury J. B. Santiniho, Vysoké účení technické v Brně, Brno 2010.
  • Kulich, Jan, Kostnice. Kutná Hora – Sedlec, Gloriet, Chlumec nad Cidlinou 2002.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шварценберги — старинный и богатый немецкий аристократический род, впервые упоминаемый в 1172 году.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]