Պուլկոգի
![]() | |
Կորեական խոհանոց | |
Ենթատեսակ | տավարի մսով ուտեստ և խոզի մսով ուտեստ |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Պուլկոգի (նաև անվանում են պուլգոգի, բուլգոգի) (կորեերեն՝ 불고기), ուտեստ կորեական խոհանոցից, որը առաջացել է բարբեքյուից, սովորաբար պատրաստվում է մարինացված տավարի կամ խոզի մսի բարակ պատառներով։ Տանը պատրաստելիս հաճախ եռացնում են թավայի մեջ։ Այս ուտեստի պատրաստման համար հաճախ օգտագործում են փափկամիս, կողոսկր կամ էլ կրծքամիս։ Ուտեստը ծագումով Կորեական թերակղզու հյուսիսային շրջաններից է, բայց շատ հայտնի է Հարավային Կորեայում, որտեղ այն կարելի է գտնել ցանկացած տեղում բարձրակարգ ռեստորաններից սկսած մինչև տեղական սուպերմարկետներ՝ հիմնականում կիսաֆաբրիկատ վիճակում[1][2]։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուլկոգին բառացիորեն կորեերեն նշանակում է «կրակոտ միս», անունը ծագում է բաց կրակի վրա պատրաստելու ձևից։ Գոյություն ունեն զանազան տարբերակներ, օրինակ՝ տակ պուլկոգի (կորեերեն՝ 닭불고기, dalg bulgogi)՝ հավով պուլկոգի, կամ տվեջի պուլկոգի (կորեերեն՝ 돼지 불고기, dwaeji bulgogi)՝ խոզի պուլկոգի[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդունված է, որ պուլկոգին առաջացել է Գոգուրեո պետությունում (մ․թ․ա․ 37-668), որտեղ այն անվանել են մեկչոկ (맥적)՝ խորոված միս[4]։ Մեծ Չոսոն դինաստիայում այս ուտեստը անվանում էին նոբիանի (너비아니)՝ «բարակ կտրտած» (միս)[2]։ Այն պատրաստում էին հարուստները[5]։
Պատրաստում և մատուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուլկոգին պատրաստվում է մսեղիկի փափկամսից կամ այլ բարձրորակ մասերից[6]։ Մինչ պատրաստումը միսը մարինացնում են սոյայի սոուսի, շաքարավազի, քունջութի ձեթի, սխտորի, կարմիր պղպեղի և ուրիշ բաղադրիչների (կանաչ սոխի, գլուխ սոխի կամ սնկերի (հատկապես շամպինյոնը կամ էլ շիիտակեն), տանձի) խառնուրդի մեջ։ Ուտեստում կարելի է ավելացնել ֆունչոզա[2][7]։
Պուլկոգին կարելի է պատրաստել թավայի մեջ, սակայն սովորաբար խորովում են գրիլի վրա։ Սխտորի պճեղները, կտրտած պղպեղը և սոխը մսի հետ միասին են խորովում[2]։ Երբեմն պուլկոգին մատուցում են տերևավոր բանջարեղենների հետ, օրինակ՝ կաղամբի, որի մեջ միս են փաթաթում[8]։
Միջազգային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուլկոգին մատուցում են Հարավային Կորեայի ռեստորաններում, նաև կա պուլկոգիով համբուրգերների տեսակներ։ Այդպիսի համբուրգերներում դնում են լոլիկներ, կաղամբ, երբեմն պանիր[9][10][11]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kim Violet (2015-08-13)։ «Food map: Eat your way around South Korea»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-20-ին։ Վերցված է 2017-02-27
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 (кор.) Bulgogi at Doosan Encyclopedia
- ↑ (кор.) Bulgogi Archived 2015-12-22 at the Wayback Machine. at The National Institute of the Korean Language Dictionary
- ↑ The origin of bulgogi Archived 2010-02-01 at the Wayback Machine., official site of the Ministry of Culture, Sports and Tourism, South Korea.
- ↑ (кор.) [1] Archived 2011-10-11 at the Wayback Machine.
- ↑ Bulgogi Archived 2012-03-08 at the Wayback Machine., Korean Spirit and Culture Project
- ↑ (кор.) Bulgogi Archived 2011-06-10 at the Wayback Machine. at Encyclopedia of Korean Culture
- ↑ (кор.) Bulgogi Archived 2011-07-22 at the Wayback Machine., Hanwoo Board
- ↑ (кор.) Bulgogi burger Archived 2011-06-07 at the Wayback Machine., Sports Seoul, 2009-06-21. Retrieved 2010-06-27.
- ↑ (кор.) Bulgogi burger Archived 2011-10-06 at the Wayback Machine., Asia Today, 2009-09-11. Retrieved 2010-06-27.
- ↑ (кор.) Upgrade burgers Archived 2010-08-11 at the Wayback Machine., Hankook Ilbo, 2010-06-17.Retrieved 2010-06-27.
- «Bulgogi»։ The Korean Culture and Information Service (KOIS)։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-28-ին։ Վերցված է 2008-05-18
- «Bulgogi»։ Munhwa Journal։ Վերցված է 2008-05-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Bulgogi Վիքիպահեստում |
---|
- Poular Korean Food | Bulgogi | Grilled Marinated Beef | 불고기 Archived 2011-02-27 at the Wayback Machine.
- (кор.) Bulgogi, Korean Cultural Center Los Angeles
- Bulgogi recipe Archived 2019-07-01 at the Wayback Machine.
- Traditional Bulgogi RecipeArchived 2016-08-17 at the Wayback Machine., Korean-Cooking.com