Պուերտո Այակուչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պուերտո Այակուչո
ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Հիմնադրված է1924 թ.
Մակերես727,85 կմ²
ԲԾՄ110 մետր
Բնակչություն80 000 մարդ (2005)[1]
Հեռախոսային կոդ0521
Փոստային դասիչ7101
Պուերտո Այակուչո (Վենեսուելա)##
Պուերտո Այակուչո (Վենեսուելա)

Պուերտո Այակուչո (իսպ.՝ Puerto Ayacucho), քաղաք Վենեսուելայում՝ այդ երկրի մայրաքաղաք Կարակասից մոտավորապես 550 կիլոմետր դեպի հարավ։ Ամազոնաս նահանգի և Ատուրես համայնքի վարչական կենտրոնն է[2]։ Ընկած է Ամազոնի ամենամեծ վտակի՝ Օրինոկո գետի աջ ափին՝ կոլումբիական Կասուարիտո քաղաքի դիմաց. ունի գետային նավահանգիստ, օդանավակայան։ 20-րդ դարի 70-ական թվականներին շահագործման է հանձնվել Կաիկարա դել Օրինոկո տանող ավտոմայրուղին[3]։ Շրջակայքում կան արևադարձային անտառներ, որտեղ աճում են նաև կաուչուկի ծառ, բալատա։ Մերձակայքում գտնվող գեղատեսիլ Տեպուի լեռները, Յուտախե ջրվեժը, Կասիկիարե գետը, քաղաքում գործող թանգարանը, որն ուշագրավ ցուցանմուշներ ունի տեղաբնիկների պատմության, մշակույթի, կենցաղի մասին[4], զբոսաշրջային գրավչություն են հաղորդում Պուերտո Այակուչոյին։

Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 104.294[5]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1924 թվականին, դրանից հարյուր տարի առաջ տեղի ունեցած Այակուչոյի ճակատամարտի պատվին կոչվել Պորտու Այակուչո։ 1928 թվականին հռչակվել է Ամազոնաս նահանգի մայր քաղաք։ 1954 թվականին այստեղ օծվել է սրբասուրբ Աստվածամոր տաճարը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուերտո Այակուչոյին բնորոշ է արևադարձային խոնավ կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Am). կարճատև չորային տարեշրջանը ընկած է դեկտեմբեր-մարտ միջակայքում։ Ամենաշոգ ամիսը մարտն է՝ օդի 29.4 °C (84.9 °F) միջին ջերմաստիճանով, համեմատաբար սառն ամիսը՝ հուլիսը՝ 26.3 °С (79.3 °F) միջին ջերմաստիճանով[6]։

Կլիմայական տվյալները Պուերտո Այակուչո
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 38.8
(101.8)
39.6
(103.3)
40.2
(104.4)
39.0
(102.2)
38.6
(101.5)
35.2
(95.4)
35.0
(95)
35.8
(96.4)
36.4
(97.5)
37.6
(99.7)
36.8
(98.2)
37.4
(99.3)
40.2
(104.4)
Միջին բարձր °C (°F) 34.4
(93.9)
35.4
(95.7)
35.5
(95.9)
33.5
(92.3)
31.5
(88.7)
30.4
(86.7)
30.3
(86.5)
31.0
(87.8)
31.9
(89.4)
32.7
(90.9)
33.2
(91.8)
33.5
(92.3)
32.8
(91)
Միջին օրական °C (°F) 28.6
(83.5)
29.3
(84.7)
29.6
(85.3)
28.6
(83.5)
27.3
(81.1)
26.5
(79.7)
26.3
(79.3)
26.7
(80.1)
27.2
(81)
27.7
(81.9)
28.0
(82.4)
28.1
(82.6)
27.8
(82)
Միջին ցածր °C (°F) 22.7
(72.9)
23.2
(73.8)
23.7
(74.7)
23.6
(74.5)
23.1
(73.6)
22.6
(72.7)
22.3
(72.1)
22.4
(72.3)
22.5
(72.5)
22.7
(72.9)
22.8
(73)
22.7
(72.9)
22.9
(73.2)
Ռեկորդային ցածր °C (°F) 17.8
(64)
18.4
(65.1)
18.3
(64.9)
19.7
(67.5)
17.2
(63)
19.3
(66.7)
18.1
(64.6)
18.3
(64.9)
18.3
(64.9)
19.3
(66.7)
19.9
(67.8)
17.5
(63.5)
17.2
(63)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 31
(1.22)
36
(1.42)
74
(2.91)
163
(6.42)
311
(12.24)
408
(16.06)
398
(15.67)
298
(11.73)
198
(7.8)
183
(7.2)
127
(5)
42
(1.65)
2269
(89,33)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 2.8 2.9 5.1 11.3 18.2 22.3 22.4 19.5 14.8 13.9 9.4 5.0 147.6
% խոնավություն 72.4 70.3 72.3 72.8 74.3 75.8 74.5 72.1 71.3 73.4 72.8 72.8 72.9
Միջին ամսական արևային ժամ 275.9 252.0 248.0 177.0 151.9 129.0 145.7 155.0 168.0 201.5 222.0 260.4 2386,4
Աղբյուր #1: Instituto Nacional de Meteorología e Hidrología (INAMEH)[7][8]
Աղբյուր #2: NOAA (extremes, precipitation, and sun)[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Instituto Nacional de Estadística — 1871.
  2. citar web|url=http://www.redatam.ine.gob.ve/vencgibin/RpWebEngine.exe/EasyCross?&BASE=CPV2011&ITEM=PIRAMEDAD&MAIN=WebServerMain.inl%7Ctítulo=Censo do 2011|data=|publicado=Instituto Nacional de Estadística (INE)|acessodata=|arquivourl=https://web.archive.org/web/20150924085357/http://www.redatam.ine.gob.ve/vencgibin/RpWebEngine.exe/EasyCross?&BASE=CPV2011&ITEM=PIRAMEDAD&MAIN=WebServerMain.inl%7Carquivodata=2015-09-24%7Curlmorta=yes
  3. Britannica Dostupné online
  4. EcuRed Dostupné online
  5. Puerto Ayacucho - Frendy.de
  6. Клімат Пуерто-Аякучо
  7. «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Máximas y Mínimas Medias» (PDF). INAMEH (Spanish). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Medias» (PDF). INAMEH (Spanish). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Puerto Ayacucho Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուերտո Այակուչո» հոդվածին։