Պորտալ:Միջին Արևելք/Ներածություն
Միջին Արևելք, տարածաշրջան, որն ընկած է Արևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ Բնակչությունը հիմնականում կազմված է արաբներից, պարսիկներից, թուրքերից, հրեաներից։ Բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են։ Մերձավոր Արևելքը հանդիսանում Եվրոպայից և Ամերիկայից Ասիա տանող ճանապարհներից մեկը։ Կլիման հիմնականում չորային է, կան մի քանի խոշոր գետեր, որոնք օգտագործվում են ոռոգման համար։ Նավթարդյունաբերության հիմնական կենտրոնն է։ Անվանումը տրվել է եվրոպացիների կողմից, որպես իրենց ամենամոտ շրջանը։ Մերձավոր Արևելքը սեմական ժողովուրդների հայրենիքն է։ Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից սկսած այդ ժողովուրդների մեծ մասը տեղափոխվել է «Բարեբեր մահիկ» տարածաշրջան՝ Միջագետք ու Միջերկրական ծովի արևելյան ափ։ Նրանց մի հատված հաստատվել է Հաբեշական բարձրավանդակում Եթովպիա։ Սեմական ծողովուրները հիմնել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Շումերը (արաբ․՝ سومر, Սումեր), Աքքադը (արաբ․՝ أكد, Աքքադ), Բաբելոնիան (արաբ․՝ أكبلاد بابلد, Բիլադ Բաբել), Փյունիկիան (արաբ․՝ فينيقيا, Ֆինիկիա), Ասորեստանը (արաբ․՝ آشور, Աշշուր), Ասորիքի (արաբ․՝ سوريا, Սուրիա) և Միջագետքի (արաբ․՝ بلاد الرافدين, Բիլադ ալ-Ռաֆիդեյն) հռչակավոր քաղաք-պետությունները։ Աքքադը մարդկությանը հայտնի առաջին կայսրությունն էր, որի իշխանությանն էին ենթարկվում Բարեբեր մահիկի և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջանների երկրները։ Բաբելոնը մարդկության պատմության խոշորագույն քաղաքն էր, որը որոշ աղբյուրների համաձայն ունեցել է 200 000 բնակիչ։ շարունակություն...