Պորտալ:Համացանց/Ընտրված կայք
Ֆեյսբուք (անգլ.՝ Facebook), սոցիալական ցանց։ Ստեղծվել է 2004 թ. Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից։
2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ 2012 թ. հոկտոմբերի տվյալներով Ֆեյսբուքն ուներ 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր<։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։
Ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերի քանակը 2013 թ. ապրիլին կազմում էր շուրջ 440 հազար, որով այն զգալիորեն զիջում է ռուսական Օդնոկլասնիկի և ՎԿ սոցիալական կայքերին։(մանրամասն...)