Պորտալ:Ավստրալիա/Ընտրված անձ/Արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածները փոփոխվում են ամեն ամիս:

Հունվար (դիտել)
Պորտալ:Ավստրալիա/Ընտրված անձ/Հունվար
Փետրվար (դիտել)
Պորտալ:Ավստրալիա/Ընտրված անձ/Փետրվար
Մարտ (դիտել)

Նիկոլ Մերի Քիդման (անգլ.՝ Nicole Mary Kidman, ծնվ. Հունիս 20, 1967), ամերիկյան-ավստրալիացի դերասանուհի, երգչուհի, մոդել և պրոդյուսեր։ Քիդմանի դերասանական գործունեությունն սկսվում է 1983-ից։ Նա սկսել է նկարահանվել ավստալիական կինոյի և հեռուստատեսության մի շարք նախագծերում՝ մինչև իր համար բեկումնային 1989 թ. արտադրության «Մեռած ճահճուտը» թրիլերը։ 1990-ականների սկզբի ֆիլմերում դերակատարումներից հետո նրան սպասվում էր համաշխարհային ճանաչում՝ «Ամպրոպի օրեր» (1990 թ.), «Հեռու, հեռու» (1992 թ.) և «Հավերժ Բեթմեն» (1995 թ.)։ Սրանց հաջորդեցին ևս մի քանի արգասաբեր դերակատարումներ 90-ականների վերջերին։ Նիկոլի հանդես գալը երաժշտական «Մուլեն Ռուժ!» (2001 թ.) ֆիլմում նրան բերեց երկրորդ «Ոսկե գլոբուսը» և առաջին անգամ առաջադրվեց «Օսկարի» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ 2002 թ. նա դարձավ «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում «Ժամեր» ֆիլմում դերակատարման համար (այդ անվանակարգում հաղթող առաջին ավստրալուհին). ֆիլմն արժանացավ քննադատների լավագույն արձագանքներին։

Ուշագրավ և հայտնի են դերակատարումները «Մեռնել հանուն...» (1995 թ.), «Լայն փակված աչքերով» (1999 թ.), «Ուրիշները» (2001 թ.), «Ցուրտ լեռը» (2003 թ.), «Թարգմանչուհին» (2005 թ.), «Ավստրալիա» (2008 թ.) ֆիլմերում։ Նիկոլի դերակատարումը 2010 թ. «Ճագարի բույն» ֆիլմում (որում նաև համատեղությամբ պրոդյուսեր էր) երրորդ անգամ նրան բերեց «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» առաջադրման։ 2012 թ. նա առաջին անգամ ներկայացվեց «Էմմիի» «Լավագույն դերասանուհի մինիսերիալում կամ ֆիլմում» անվանակարգում «Հեմինգուեյ և Գելլհորն» ֆիլմում դերակատարման համար։ Արժանացել է նաև BAFTA2003 թ., նաև Ոսկե Գլոբուսի եռակի մրցանակակիր է (1996, 2002, 2003

Քիդմանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է 1994 թվականից։ (Ավելին ...)

Ապրիլ (դիտել)

Ջուլիան Փոլ Ասանժ (ըստ հայերեն մամուլի որոշ հրապարակումների՝ Ջուլիան Ասանջ. անգլերեն՝ անգլ.՝ Julian Assange) (ծ. 1971, հուլիսի 3), ավստրալացի հրատարակիչ և համացանցային ակտիվիստ է։ Հիմնականում ճանաչում է գտել որպես ՎիքիԼիքսի՝ համացանցային բացահայտման կայքի խոսնակ և գլխավոր խմբագիր։ Նախքան կայքի հետ աշխատելը, նա ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսանող և համակարգչային ծրագրավորող է եղել։ Ապրել է մի շարք երկրներում և զեկուցողներին ասել, որ անընդհատ շարժման մեջ է։ Ասանժը ոչ կանոնավոր երևում է հասարակության առջև մամուլի ազատության, գրաքննության (ցենզուրայի), և հետազոտական զեկուցման մասին խոսելու համար. իր ՎիքիԼիքսում աշխատանքի շնորհիվ՝ նաև մի շարք լրագրողական մրցանակների դափներկիրն է։

Ասանժը վիճահարույց ՎիքիԼիքսը կայքը հիմնեց 2006 թ. և իր խորհրդակցական խորհրդում է ծառայում։ Այս գործի պատճառով, մեծ ծավալով հանրային ուշադրություն է գրավել դասակարգած փաստաթղթերի հրատարակման մեջ իր կատարած դերի համար, որը մանրամասն ցույց է տալիս Միացյալ Նահանգների մասնակցությունը Աֆղանստանի և Իրաքի պատերազմների մեջ։ 2010 թ. նոյեմբերի 28-ին ՎիքիԼիքսը և իր հինգ լրատվական գործընկերները սկսեցին հրատարակել ԱՄՆ-ի դիվանագիտական հեռագրերի արտահոսքը։ (Ավելին ...)

Մայիս (դիտել)
Պորտալ:Ավստրալիա/Ընտրված անձ/Մայիս
Հունիս (դիտել)
Պորտալ:Ավստրալիա/Ընտրված անձ/Հունիս
Հուլիս (դիտել)
Պորտալ:Ավստրալիա/Ընտրված անձ/Հուլիս
Օգոստոս (դիտել)
Պորտալ:Ավստրալիա/Ընտրված անձ/Օգոստոս
Սեպտեմբեր (դիտել)
Պորտալ:Ավստրալիա/Ընտրված անձ/Սեպտեմբեր
Հոկտեմբեր (դիտել)
Պորտալ:Ավստրալիա/Ընտրված անձ/Հոկտեմբեր
Նոյեմբեր (դիտել)
Պորտալ:Ավստրալիա/Ընտրված անձ/Նոյեմբեր
Դեկտեմբեր (դիտել)
Պորտալ:Ավստրալիա/Ընտրված անձ/Դեկտեմբեր