Պորտալ:Ավստրալիա/Ընտրված անձ/Ապրիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջուլիան Փոլ Ասանժ (ըստ հայերեն մամուլի որոշ հրապարակումների՝ Ջուլիան Ասանջ. անգլերեն՝ անգլ.՝ Julian Assange) (ծ. 1971, հուլիսի 3), ավստրալացի հրատարակիչ և համացանցային ակտիվիստ է։ Հիմնականում ճանաչում է գտել որպես ՎիքիԼիքսի՝ համացանցային բացահայտման կայքի խոսնակ և գլխավոր խմբագիր։ Նախքան կայքի հետ աշխատելը, նա ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսանող և համակարգչային ծրագրավորող է եղել։ Ապրել է մի շարք երկրներում և զեկուցողներին ասել, որ անընդհատ շարժման մեջ է։ Ասանժը ոչ կանոնավոր երևում է հասարակության առջև մամուլի ազատության, գրաքննության (ցենզուրայի), և հետազոտական զեկուցման մասին խոսելու համար. իր ՎիքիԼիքսում աշխատանքի շնորհիվ՝ նաև մի շարք լրագրողական մրցանակների դափներկիրն է։

Ասանժը վիճահարույց ՎիքիԼիքսը կայքը հիմնեց 2006 թ. և իր խորհրդակցական խորհրդում է ծառայում։ Այս գործի պատճառով, մեծ ծավալով հանրային ուշադրություն է գրավել դասակարգած փաստաթղթերի հրատարակման մեջ իր կատարած դերի համար, որը մանրամասն ցույց է տալիս Միացյալ Նահանգների մասնակցությունը Աֆղանստանի և Իրաքի պատերազմների մեջ։ 2010 թ. նոյեմբերի 28-ին ՎիքիԼիքսը և իր հինգ լրատվական գործընկերները սկսեցին հրատարակել ԱՄՆ-ի դիվանագիտական հեռագրերի արտահոսքը։ (Ավելին ...)