Պորտալ:Ավստրալիա/Ընտրված անձ/Մարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկոլ Մերի Քիդման (անգլ.՝ Nicole Mary Kidman, ծնվ. Հունիս 20, 1967), ամերիկյան-ավստրալիացի դերասանուհի, երգչուհի, մոդել և պրոդյուսեր։ Քիդմանի դերասանական գործունեությունն սկսվում է 1983-ից։ Նա սկսել է նկարահանվել ավստալիական կինոյի և հեռուստատեսության մի շարք նախագծերում՝ մինչև իր համար բեկումնային 1989 թ. արտադրության «Մեռած ճահճուտը» թրիլերը։ 1990-ականների սկզբի ֆիլմերում դերակատարումներից հետո նրան սպասվում էր համաշխարհային ճանաչում՝ «Ամպրոպի օրեր» (1990 թ.), «Հեռու, հեռու» (1992 թ.) և «Հավերժ Բեթմեն» (1995 թ.)։ Սրանց հաջորդեցին ևս մի քանի արգասաբեր դերակատարումներ 90-ականների վերջերին։ Նիկոլի հանդես գալը երաժշտական «Մուլեն Ռուժ!» (2001 թ.) ֆիլմում նրան բերեց երկրորդ «Ոսկե գլոբուսը» և առաջին անգամ առաջադրվեց «Օսկարի» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ 2002 թ. նա դարձավ «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում «Ժամեր» ֆիլմում դերակատարման համար (այդ անվանակարգում հաղթող առաջին ավստրալուհին). ֆիլմն արժանացավ քննադատների լավագույն արձագանքներին։

Ուշագրավ և հայտնի են դերակատարումները «Մեռնել հանուն...» (1995 թ.), «Լայն փակված աչքերով» (1999 թ.), «Ուրիշները» (2001 թ.), «Ցուրտ լեռը» (2003 թ.), «Թարգմանչուհին» (2005 թ.), «Ավստրալիա» (2008 թ.) ֆիլմերում։ Նիկոլի դերակատարումը 2010 թ. «Ճագարի բույն» ֆիլմում (որում նաև համատեղությամբ պրոդյուսեր էր) երրորդ անգամ նրան բերեց «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» առաջադրման։ 2012 թ. նա առաջին անգամ ներկայացվեց «Էմմիի» «Լավագույն դերասանուհի մինիսերիալում կամ ֆիլմում» անվանակարգում «Հեմինգուեյ և Գելլհորն» ֆիլմում դերակատարման համար։ Արժանացել է նաև BAFTA2003 թ., նաև Ոսկե Գլոբուսի եռակի մրցանակակիր է (1996, 2002, 2003

Քիդմանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է 1994 թվականից։ (Ավելին ...)