Պորտալ:Անտիկ ժամանակներ/Կրոն/Արխիվ
Տարբերակ Ա | Տարբերակ Բ |
---|---|
Եգիպտական դիցաբանությունը։ Եգիպտական առասպելների մեջ կենտրոնական տեղ են գրավել հետևյալ հիմնական ցիկլերը՝ աշխարևի ստեղծումը, մեղքերի համար մարդկանց պատժելը, արևի աստված Ռայի պայքարը Ապոպ օձի կերպարով հանդես եկող խավարի ուժերի դեմ, Օսիրիսի մահն ու հարությունը և այլն։ Հին եգիպտացիների կրոնը սկզբնավորվել է նախնադարյան տոհմական համայնքներում և անցել զարգացման երկարատև ուղի՝ վերածվելով արևելյան բռնապետության աստվածաբանական բարդ համակարգի։ Նրա համար բնորոշ է հին հավատալիքների (ֆետիշիզմ, բույսերի աստվածացում և հատկապես՝ կենդանիների պաշտամունք) պահպանումը։ Հին Եգիպտոսի ամբողջ պատմության ընթացքում եգիպտացիները իրենց պաշտած գրեթե ամեն մի աստվածություն մարմնավորել են որևէ կենդանու մեջ։ Այսպես, Անուբիսը մեծարվել է գայլի կերպարանքով, Բաստը՝ կատվի, Տորը՝ բազեի և այլն։
Համարվում է, որ սկզբնապես եգիպտացիները պաշտում էին կենդանիներին նրանց ուժի և հզորության համար, որը նրանց մոտ սարսափ ու վախ էր առաջացնում: Հետագայում ծագեց պատկերացում, որ որոշ կենդանիներ հանդիսանում են աստվածային սկզբի կրողը: Կենդանիների սրբացումը դինաստիական Եգիպտոսում տևել է դարեր՝ ծագելով նախապատմական տոտեմիզմից: Նոմերը և քաղաքները համեմատվում և կապված էին իրենց կենդանի-աստվածների հետ, ինչն արտացոլվել էր նրանց անվանումների մեջ, ինչպես նաև եգիպտական շատ հիերոգլիֆներ իրենցից ներկայացնում էին կենդանիներ, թռչուններ, սողուններ, ձկներ, միջատներ, որոնք հանդիսանում էին որևէ աստվածության նշան։ (մանրամասն...) |
Պլուտոն (հին հուն․՝ Πλούτων, լատ.՝ Pluto), հին հունական և հռոմեական առասպելաբանությունում թագավորության և մահվան աստծո անուններից մեկը: Մ.թ.ա. V դարից սկսած այս անվանն ավելացվել է նաև Հադես անունը:
Պլուտոնը Սատուրնի և Օպայի ավագ որդին է, Յուպիտերի, Նեպտունի, Սերեսի, Վեստայի և Յունոնայի եղբայրը, Պրոզերպինայի աստվածուհու քեռին և ամուսինը: Տիտաներին ու հսկաներին հաղթելուց հետո նրա եղբայրները բաժանում են տիեզերքը և Պլուտոնը ժառանգում է անդրշիրիմյան թագավորությունն ու իշխանությունը մահացածների ստվերների վրա: Պլուտոնը համարվում էր «հյուրընկալ», բայց անբարեխիղճ աստված, որը պատրաստակամորեն ընդունում էր բոլորին իր բնակության վայրում, բայց ոչ մեկին չէր թողնում հետ վերադառնալ: Մի շարք առասպելներ Պլուտոնի անունը կապում էին հարստության աստծու` Պլուտոսի անվան հետ: Պլուտոնին նվիրված միայն մեկ հայտնի տաճար կա, որը գտնվում է Հելլադայում: Պլուտոնին զոհաբերում էին խոշոր եղջերավոր անասուններ: Նրան պատկերում էին գավազանը ձեռքին, երբեմն` եղջյուրով: Ի պատիվ Պլուտոնի և Պրոզերպինայի, Հռոմում տոնում էին Տերենտինյան և Տևրիկյան խաղերը: Պլուտոնը կռվել է Հերակլեսի հետ, երբ նա գնացել է Եվրիսի համար դժոխային շան հետևից: Հերակլեսը վիրավորել է Պլուտոնի ուսը, ով պետք է լքեր իր թագավորությունը և մեկներ Օլիմպոս՝ աստվածների բժշիկ Պեոնի մոտ, վերքը բուժելու համար: Մի ուրիշ անգամ Պլուտոնը լքել է իր տարածքը Պերսեփոնեսին առևանգելու համար: Պլուտոնը կախարդական գլխարկ ուներ, որը դարձնում էր նրան անտեսանելի: Այն հագնում էին նաև Պերսևսը, Աթենասը և Հերմեսը: (մանրամասն...) |