Պորտալ:Անտիկ ժամանակներ/Կրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլուտոն (հին հուն․՝ Πλούτων, լատ.՝ Pluto), հին հունական և հռոմեական առասպելաբանությունում թագավորության և մահվան աստծո անուններից մեկը: Մ.թ.ա. V դարից սկսած այս անվանն ավելացվել է նաև Հադես անունը:

Պլուտոնը Սատուրնի և Օպայի ավագ որդին է, Յուպիտերի, Նեպտունի, Սերեսի, Վեստայի և Յունոնայի եղբայրը, Պրոզերպինայի աստվածուհու քեռին և ամուսինը: Տիտաներին ու հսկաներին հաղթելուց հետո նրա եղբայրները բաժանում են տիեզերքը և Պլուտոնը ժառանգում է անդրշիրիմյան թագավորությունն ու իշխանությունը մահացածների ստվերների վրա: Պլուտոնը համարվում էր «հյուրընկալ», բայց անբարեխիղճ աստված, որը պատրաստակամորեն ընդունում էր բոլորին իր բնակության վայրում, բայց ոչ մեկին չէր թողնում հետ վերադառնալ: Մի շարք առասպելներ Պլուտոնի անունը կապում էին հարստության աստծու` Պլուտոսի անվան հետ: Պլուտոնին նվիրված միայն մեկ հայտնի տաճար կա, որը գտնվում է Հելլադայում: Պլուտոնին զոհաբերում էին խոշոր եղջերավոր անասուններ: Նրան պատկերում էին գավազանը ձեռքին, երբեմն` եղջյուրով:

Ի պատիվ Պլուտոնի և Պրոզերպինայի, Հռոմում տոնում էին Տերենտինյան և Տևրիկյան խաղերը:

Պլուտոնը կռվել է Հերակլեսի հետ, երբ նա գնացել է Եվրիսի համար դժոխային շան հետևից: Հերակլեսը վիրավորել է Պլուտոնի ուսը, ով պետք է լքեր իր թագավորությունը և մեկներ Օլիմպոս՝ աստվածների բժշիկ Պեոնի մոտ, վերքը բուժելու համար: Մի ուրիշ անգամ Պլուտոնը լքել է իր տարածքը Պերսեփոնեսին առևանգելու համար: Պլուտոնը կախարդական գլխարկ ուներ, որը դարձնում էր նրան անտեսանելի: Այն հագնում էին նաև Պերսևսը, Աթենասը և Հերմեսը: (մանրամասն...)