Պոլ Տաֆանել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլ Տաֆանել
Paul Taffanel.jpg
Բնօրինակ անունֆր.՝ Paul Taffanel
Ծնվել էսեպտեմբերի 16, 1844(1844-09-16)[1][2][3]
Բորդո[3]
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մահացել էնոյեմբերի 22, 1908(1908-11-22)[1][3] (64 տարեկան) կամ նոյեմբերի 21, 1908(1908-11-21)[4] (64 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[3]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և ֆլեյտահար
ԳործիքներՖլեյտա
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա և Orchestre de la Société des Concerts du Conservatoire?
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա (1860)
ԱմուսինGeneviève Deslignières?
Claude-Paul Taffanel Վիքիպահեստում

Պոլ Տաֆանել (սեպտեմբերի 16, 1844(1844-09-16)[1][2][3], Բորդո[3] - նոյեմբերի 22, 1908(1908-11-22)[1][3] կամ նոյեմբերի 21, 1908(1908-11-21)[4], Փարիզ, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի ֆլեյտահար և դիրիժոր, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաֆանելը տաս տարեկանից համերգներ է տվել։ 1860 թվականին ավարտել է Փարիզի կոնսերվատորիան և եղել է Լուի Դորյուսի ուսանողը։ 1879 թվականին նա հիմնել է Փողային գործիքների կամերային երաժշտության ֆր.՝ Société de musique de chambre pour instruments à vent անսամբլը[5]։ 1887 թվականին, հոբոյահար Ժոր Ժիլեի և կլարնետահար Շարլ Տուրբանի հետ ուղեկցել է Քամիլ Սեն-Սանսին՝ Սանկտ Պետերբուրգի շրջագայության ընթացքում։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաֆանելը 1890 թվականին սկսել է դիրիժորի իր գործունեությունը, 1892-1901 թվականներին ղեկավարել է Փարիզի կոնսերվատորիայի համերգների ընկերության նվագախումբը։ Միաժամանակ 1893 թվականից զբաղեցրել է ֆլեյտայի աթոռը Փարիզի կոնսերվատորիայում[6]։ Տաֆանելի «Ֆլեյտա նվագելու ամբողջական մեթոդը» դասագիրքն ավարտել են նրա ուսանողները՝ Լուի Ֆլյորին և Ֆիլիպ Գոբերը՝ ուսուցչի մահից հետո։ Տաֆանելը նաև կոմպոզիտոր էր և նրա ստեղծագործություններից են Մեծ ֆանտազիա, Ֆանտազիա թեմաների վերաբերյալ Վեբերի Ազատ հրաձիգ օպերայից, Քվինտ փողային գործիքների համար և ընդգրկված են փողային-երաժիշտների երգացանկում[7]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվական, Blakeman, Edward. Taffanel — Genius of the Flute. Oxford University Press[8]
  • 2005 թվական, Березин В Старинная музыка[9]
  • Տաֆանել Պոլ[10][11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Archivio Storico Ricordi — 1808.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #117196908 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Blakeman Edward (2005)։ «Taffanel : genius of the flute»։ Oxford University Press։ Վերցված է 2021-03-24 
  6. Powell Ardal (2002)։ «The flute»։ Yale University Press։ Վերցված է 2021-03-24 
  7. Blakeman Edward (2005)։ «Taffanel : genius of the flute»։ Oxford University Press։ Վերցված է 2021-03-24 
  8. Blakeman Edward (2005)։ «Taffanel : genius of the flute»։ Oxford University Press։ Վերցված է 2021-03-24 
  9. «Results for 'n2:1999-6810' > 'Journal, magazine' [WorldCat.org]»։ www.worldcat.org (անգլերեն)։ Վերցված է 2021-03-24 
  10. «Таффанель, Поль — IMSLP»։ imslp.org։ Վերցված է 2021-03-24 
  11. «International Music Score Library Project» (ռուսերեն)։ 2020-10-03։ Վերցված է 2021-03-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]