Պիտեր Բոռնեմիսա
Պիտեր Բոռնեմիսա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1535[1] |
Ծննդավայր | Պեշտ, Պեշտ, Հունգարիա |
Վախճանվել է | 1584 |
Վախճանի վայր | Rohožník, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա |
Մասնագիտություն | գրող և քարոզիչ |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Ներշնչվել է
| |
Péter Bornemisza Վիքիպահեստում |
Պիտեր Բոռնեմիսա (հունգարերեն՝ Péter Bornemisza, փետրվարի 22, 1535[1], Պեշտ, Պեշտ, Հունգարիա - 1584, Rohožník, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա), հունգարացի լյութերական եպիսկոպոս, քարոզիչ, թատերագիր, հրապարակագիր, մանկավարժ (նրան աշակերտել է նաև հունգարական Վերածնության դարաշրջանի խոշորագույն բանաստեղծ Բալինտ Բալաշին)։
Պիտեր Բոռնեմիսան ծագումով ազնվական ընտանիքից էր։ Վեց տարեկան էր, երբ կորցրեց հորը. վերջինիս սպանել էին թուրքերը։ Այդուհանդերձ՝ մայրը կարողացել է զավակին լավ կրթություն տալ։ Կրակովի Յագելոնյան համալսարանում ուսանելու ժամանակ անգլիացի մի դասախոս-գիտնական առաջին անգամ հետաքրքրություն է առաջացրել նրա մեջ բողոքականության նկատմամբ։ Ավելի ուշ՝ համբավավոր լյութերական Ֆիլիպ Մելանքտոնի դասախոսությունները (Վիտենբերգի համալսարանում) և աշխատություններն են խոր ազդեցություն գործել նրա վրա։ Բոռնեմիսան բողոքական գրականություն է հրատարակել, հայրենի երկրում զբաղվել բողոքականության քարոզչությամբ[2]։ Քարոզչական, հրապակագրական աշխատանքներով չբավարարվելով՝ նա հեղինակել է նաև մի նշանակալի գեղարվեստական երկ՝ Magyar Elektra («Հունգարական Էլեքտրան») թատերգությունը[3]։
Հունգարացի կոմպոզիտոր Դյորդ Կուրտագը «Պիտեր Բոռնեմիսայի ասույթները» խորագրով մի ծավալուն երաժշտական երկ է ստեղծել[4], որտեղ օգտագործել է Բոռնեմիսայի քարոզների համառոտած տեքստերը[5]։
Հունգարիայում լույս է ընծայվել Պետեր Բորնեմիսայի երկերի հինգհատորյակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Hughes Oliphant Old (2004 թ․ հուլիսի 23). The Reading and Preaching of the Scriptures in the Worship of the Christian Church, Volume 5: Moderatism, Pietism, and Awakening. Wm. B. Eerdmans Publishing. էջ 310. ISBN 978-0-8028-2232-1.
- ↑ Roy Porter (1992). The Renaissance in National Context. Cambridge University Press. էջեր 172, 174, and 176. ISBN 978-0-521-36970-1.
- ↑ Beckles Willson, Rachel. 1998a. "The Fruitful Tension between Inspiration and Design in Kurtág's The Sayings of Péter Bornemisza op.7". Mitteilungen der Paul Sacher Stiftung 11:36–41.
- ↑ An article in The Scotsman
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Բոռնեմիսա» հոդվածին։ |
|