Բալինտ Բալաշի
Բալինտ Բալաշի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1554[1][2][3][…] |
Ծննդավայր | Զվոլեն, Թագավորական Հունգարիա |
Վախճանվել է | մայիսի 30, 1594[1][2][3][…] (39 տարեկան) |
Վախճանի վայր | Էստերգոմ, Թագավորական Հունգարիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
![]() |
Բալինտ Բալաշի՝ Կեկյոյի և Գյարմատի բարոն (հունգ.՝ Gyarmati és kékkői báró Balassi Bálint, սլովակ.՝ Valentín Balaša barón z Ďarmôt a Kameňa, հոկտեմբերի 20, 1554[1][2][3][…], Զվոլեն, Թագավորական Հունգարիա - մայիսի 30, 1594[1][2][3][…], Էստերգոմ, Թագավորական Հունգարիա), հունգար բանաստեղծ[4][5][6], թարգմանիչ, Վերածննդի դարաշրջանի քնարերգու։ Մեծ մասամբ ստեղծագործել է հունգարերեն[7], գրել է նաև սլովակերեն ու թուրքերեն։ Վարժ տիրապետել է նաև լատիներենին, իտալերենին, գերմաներենին, լեհերենին, խորվաթերենին, ռումիներենին[7]։ Համարվում է ժամանակակից հունգարական քնարերգության և էրոտիկ (տարփահարույց) պոեզիայի հիմնադիրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալաշին ծնվել է Հունգարիայի թագավորության Զոլյոմ (ներկայումս՝ Զվոլեն, Սլովակիայում) քաղաքում, ազնվականական, կալվինիստական ընտանիքում։ Մեկ տարի սովորել է գերմանական Նյուրնբերգ քաղաքի դպրոցում, այնուհետև վերադարձել ծննդավայր, որտեղ նրա կրթության գործով զբաղվել է մտավոր արտասովոր ունակությունների տեր և մոլեռանդ բողոքական մայրը՝ Աննա Սուլյոկը[8]։ Բալաշին աշակերտել է նաև հայտնի բարեփոխիչ Պետեր Բորնեմիսային։
Երիտասարդ հասակում Բալինտը կորցրել է ունեցվածքը, մտել զինվորական ծառայության։ Կռվել է թուրքերի ու լեհերի դեմ, հայտնվել լեհական գերության մեջ։ 1586 թվականին կաթոլիկություն է ընդունել։ Մահացել է Էստերգոմի պաշարման ժամանակ ստացած վերքերից։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լույս ընծայած առաջին երկը եղել է լյութերական պաստոր Միխաել Բոկի «Բուժիչ բույսերի փոքրիկ պարտեզ՝ ցաված հոգիների համար» գերմաներեն գրքի թարգմանությունը։ Գրել է հոգևոր, հայրենասիրական, ռազմական, սիրային երգեր, թարգմանություններ կատարել լատիներենից ու գերմաներենից։ Քաջածանոթ լինելով զինվորականի աստանդական, վտանգներով լի կյանքին՝ գովերգել է մարտական նժույգի սլացիկ վարգելը, կռիվներում եփված ռազմիկների խիզախությունն ու սխրանքները, տափաստանների լայնարձակ հեռուները, ոսկեշող գինու դառը, բայց և դուրեկան համը... Հայրենիքի ճակատագրի համար տագնապը Բալաշիի հոգում ոչ թե ողբերգական հեծեծանքներ է առաջ բերում, այլ հանուն հայրենյաց կյանքն ուրախությամբ զոհաբերելու պատրաստակամություն։ Նրա պոեզիան անչափ մոտ է ու հոգեհարազատ ժողովրդական երգեցիկ ստեղծագործությանը։
Բալաշիի հոգևոր բանաստեղծությունները հրատարակվել են 1631 կամ 1632 թվականին, իսկ սիրային երգերը տարածվել են ձեռագիր տեսքով և առաջին անգամ լույս ընծայվել միայն 1874 թվականին, երբ պատահականորեն հայտնաբերվել են Ռադվանիի գրադարանում։ Նրա «Յուլիային» խորագիրը կրող բանաստեղծաշարը, որ հասցեագրված է բանաստեղծի անպատասխան սիրո էակին՝ Աննա Լաշոնցիին, իրավամբ համարվում է բոլոր ժամանակների հունգարական պոեզիայի շողարձակող մարգարտաշարը։ Թեև Բալաշիի սիրային բանաստեղծությունների վրա զգացվում է իտալացի մեծ պոետներ Դանթեի ու Պետրարկայի որոշ ազդեցությունը, այդուհանդերձ դրանք չափազանց ինքնատիպ են ու տպավորիչ։
Հիշատակ և մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալինտ Բալաշիի պատվին գրական մրցանակ է հիմնել Պոլ Մոլնարը։ Մրցանակը կոչվում է Բալինտ Բալաշիի հիշատակի թուր։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Голенищев-Кутузов И. Н. Балашши и поэзия на венгерском языке
- Юрий Гусев. Прорыв Балинта Балашши
- История культуры стран Западной Европы в эпоху Возрождения: Учеб. для вузов / Л. М. Брагина, О. И. Вальяш, В. М. Володарский и др.; Под ред. Л. М. Брагиной. — М.: Высшая школа, 2001. — 479 с. — ISBN 5-06-003216-7.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ «Bálint Balassi»։ Encyclopædia Britannica։ 2008։ Վերցված է 2009-07-22
- ↑ Homepage of The Bálint Balassi Memorial Sword Award
- ↑ His biography in the Hungarian Biographical Encyclopedia in Hungarian
- ↑ 7,0 7,1 István Nemeskürty, Tibor Klaniczay, A history of Hungarian literature, Corvina, 1982, p. 64
- ↑ public domain: Chisholm Hugh, ed. (1911)։ «Balassa, Bálint»։ Encyclopædia Britannica 3 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 240 One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Homepage of Balassi Sword www.balassi.eu
- A History of Hungarian Literature(անգլ.)
- Балинт Балашши в «Журнальном зале»
|