Պինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պինա
Pina
PINA pos class.jpg
Պարի՛ր, պարի՛ր, թե չէ մենք կորած ենք
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
{{{2}}} ՄԹ
Ժանրվավերագրական
ԹեմաPina Bausch
Թվական2011
Լեզուգերմաներեն, իսպաներեն[1], ֆրանսերեն[1], անգլերեն[1], պորտուգալերեն[1], իտալերեն[1], խորվաթերեն[1], ռուսերեն[1] և կորեերեն[1]
ՌեժիսորՎիմ Վենդերս
ՊրոդյուսերՋան-Պիեռո Ռինգել
Վիմ Վենդերս
Սցենարի հեղինակՎիմ Վենդերս
ԴերակատարներPina Bausch[2][3][4], Dominique Mercy[4] և Josephine Ann Endicott[4]
ՕպերատորԷլեն Լուվար
Յորգ Վիդմեր
ԵրաժշտությունԹոմ Հանրայխ
ՄոնտաժToni Froschhammer
ԿինոընկերությունNeue Road Movies
Տևողություն106 րոպե
Բյուջե€3,238,460
Շահույթ$12 548 176
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինա Բաուշին նվիրված այս եռաչափ ֆիլմը նրա «Վուփերթալ» պարային թատրոնի մասնակցությամբ ներկայացնում է 2009-ի ամռանը վախճանված գերմանացի մեծ պարուսույցի արբեցնող ու անզուգական արվեստը։ Լեգենդար պարախմբին բեմի վրա նոր չափման մեջ բացահայտելու ուղևորություն առաջարկելով հանդիսատեսին՝ հեղինակներն ուղեկցում են պարողներին թատրոնից դուրս՝ քաղաք և Վուփերթալի շրջակա արդյունաբերական միջավայր, որն ավելի քան 35 տարի եղել է Պինա Բաուշի ստեղծագործական կյանքի օրրանն ու կենտրոնը։ Վիմ Վենդերսն առաջին անգամ Պինա Բաուշի բեմադրությունը՝ ««Մյուլեր» սրճարանը», տեսել է 1985-ին և միանգամից շանթահարվել։ Նրանց առաջին հանդիպումը շուտով վերաճել է երկարատև բարեկամության, որը, ի վերջո, հանգել է ընդհանուր կինոնախագծի մտահղացման։

Նկարահանող և դերասանական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ռեժիսոր - Վիմ Վենդերս
  • սցենարիստ - Վիմ Վենդերս
  • պրոդյուսերներ - Ջան-Պիեռո Ռինգել և Վիմ Վենդերս
  • օպերատոր - Էլեն Լուվար և Յորգ Վիդմեր
  • մոնտաժ - Տոնի Ֆռոշհամեր
  • երաժշտությունը - Թոմ Հանրայխ
  • դեկորացիաները - Պետեր Պաբստ
  • դերերում - Պինա Բաուշի «Վուփերթալ» թատրոնի պարախումբ


Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ

Տեխնիկական և այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ երկրներում այն կայացել է

Հայաստանում - 16 հուլիս 2011
Ֆինլանդիայում - 6 ապրիլ 2011
Պորտուգալիայում - 12 մայիս 2011
Հոլանդիայում - 7 հուլին 2011
Վրաստանյում - 4 օգոստոս 2011
Իսպանիայում - 30 սեպտեմբեր 2011
Ճապոնիայում - 25 փետրվար 2012
  • Ֆիլմը գունավոր
  • Տևողություն - 106 րոպե
  • Ձայնը - Dolby Digital
  • Տեսախցիկը - Sony CineAlta HDC-1500, Sony HDCP1, Sony PMW-EX3
  • Օպտիկան - Zeiss DigiPrime Lenses
  • Պատկերի կողմերի հարաբերությունը 1.85 ։ 1
  • Ֆիլմը նկարվել է թվային կրիչի վրա HDCAM SR (1080p/24) (dual-strip 3-D)
  • Տպվել է 35ժապավենի վրա, որի երկարությունը՝ 2941 մետր և D-Cinema

Ֆիլմի անունը այլ լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային անունը - Pina

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Freebase Data DumpsGoogle.
  • http://www.filmaffinity.com/es/film731038.html
  • http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=189098.html
  • 4,0 4,1 4,2 http://www.imdb.com/title/tt1440266/fullcredits