Պիլար դել Կաստիլյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիլար դել Կաստիլյո
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն և Communist Organization of Spain?[1]
Կրթություն՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան և Օհայո նահանգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 31, 1952(1952-07-31) (71 տարեկան)
Ծննդավայր Nador, Oriental, Մարոկկո
Քաղաքացիություն  Իսպանիա
 
Պարգևներ
Կառլոս III շքանշան Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ[2] և Մշակույթում ունեցած վաստակի համար շքանշան

Պիլար դել Կաստիլյո Վերա (իսպ.՝ María Pilar del Castillo Vera, հուլիսի 31, 1952(1952-07-31), Nador, Oriental, Մարոկկո), իսպանացի քաղաքական գործիչ, Ժողովրդական կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր։ Նախկինում աշխատել է որպես կրթության, մշակույթի և սպորտի նախարար վարչապետ՝ Խոսե Մարիա Ասնարի կառավարությունում (2000-2004 թվականներին)։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դել Կաստիլյոն իրավունք է ուսումնասիրել Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում, ավարտել է 1974 թվականին։ 1980 թվականին նրան շնորհվել է Ֆուլբրայթի կրթաթոշակ՝ ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանում քաղաքական գիտությունների մագիստրոսի կոչում ստանալու համար։ 1983 թվականին ստացել է իրավագիտության դոկտորի կոչում Մադրիդում։ Պարգևատրվել է իսպանական սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի մրցանակով «Քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը արևմտյան ժողովրդավարություններում» դոկտորական ատենախոսության համար (1984 թվական)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականից սահմանադրական իրավունք է դասավանդել Հեռավար կրթության ազգային համալսարանում, 1994 թվականից՝ Քաղաքագիտության ամբիոնի վարիչ։ 1995-1996 թվականներին դել Կաստիլյոն հրատարակել է Nueva Revista de Política, Cultura y Arte ամսագիրը։ Իսպանիայի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն՝ 1996-2000 թվականներ։ Բազմաթիվ հրապարակումների հեղինակ է քաղաքական կուսակցությունների և ընտրական վարքագծի վերաբերյալ։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթության, մշակույթի և սպորտի նախարար, 2000–2004 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին դել Կաստիլյո Վերան նշանակվել է կրթության, մշակույթի և սպորտի նախարար՝ Խոսե Մարիա Ասնարի երկրորդ կաբինետում[3]։ Այս պաշտոնում նա պատասխանատու էր երկրի պետական համալսարանների հիմնանորոգման՝ կառավարության 2001 թվականի ծրագրի իրականացման, համար։

2004 թվականի խորհրդարանական ընտրություններում, երբ Ժողովրդական կուսակցությունը պարտություն կրեց, Պիլար դել Կաստիլյո Վերան ընտրվեց Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի անդամ Գրանադա նահանգից։

Եվրոպական պառլամենտի անդամ, 2004 թվականից մինչ այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դել Կաստիլյոն Եվրախորհրդարանի պատգամավոր է 2004 թվականի Եվրոպական ընտրություններից հետո։ Այդ ժամանակվանից նա ծառայում է որպես Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի համակարգող Արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի կոմիտեում (ITRE) և որպես փոխարինող անդամ Տնտեսական և արժութային հարցերի հանձնաժողովում (ECON):

2007-2009 թվականներին եղել է Կլիմայի փոփոխության ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ Բացի այդ, նա եղել է Եվրախորհրդարանի Հնդկաստանի հետ հարաբերությունների պատվիրակության (2009–2014) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների պատվիրակության անդամ (2004–2009): Ներկայացրել է խորհրդարանը 2008 թվականին Պոզնանում[4] տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության համաժողովում և 2009 թվականին Կոպենհագենում[5] ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում։ 2020 թվականին նա նաև միացել է Արհեստական բանականության հատուկ կոմիտեին թվային դարաշրջանում[6]։

Որպես Արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի հանձնաժողովի անդամ՝ Դել Կաստիլյոն հեռահաղորդակցության միասնական շուկայի վերաբերյալ խորհրդարանի զեկուցողն է[7][8]։ Նա նաև աշխատել է որպես Ցանցերի և տեղեկատվական համակարգերի անվտանգության մասին հրահանգի (NIS) զեկուցող։

Ի հավելումն իր հանձնաժողովային առաջադրանքների, Դել Կաստիլյոն Եվրախորհրդարանում զբաղեցնում է հետևյալ պաշտոնները.

  • Եվրոպական էներգետիկ ֆորում (EEF), European Energy Forum (EEF), անդամ
  • Եվրոպական ինտերնետ հիմնադրամ, նախագահ
  • Եվրոպական խորհրդարանի հաշմանդամության հարցերով միջխումբ, անդամ[9]
  • Անդրատլանտյան քաղաքականության ցանց (TPN), Transatlantic Policy Network (TPN) անդամ
  • Knowledge4Innovation (K4I), խորհրդի անդամ

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպական գաղափարների ցանց (EIN), «Էներգիա և շրջակա միջավայր» մշտական աշխատանքային խմբի նախագահ
  • Կանանց առաջնորդության եվրոպական ցանց (WIL), անդամ[10]
  • Սոցիալական հետազոտությունների և վերլուծության իսպանական հիմնադրամ (FAES), հոգաբարձուների խորհրդի անդամ
  • Պրադոյի թանգարան, հոգաբարձուների խորհրդի անդամ
  • Fundación Botín, խորհրդատվական խորհրդի անդամ[11]
  • Fundación Ortega-Marañón, հոգաբարձուների խորհրդի անդամ

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիլար դել Կաստիլյո» հոդվածին։