Խոսե Մարիա Ասնար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խոսե Մարիա Ասնար
José María Alfredo Aznar López
Jose Maria Aznar DF-SD-05-00920.jpg
Իսպանիայի վարչապետ
Ստանձնեց պաշտոնը՝ Մայիսի 4, 1996
Լքեց պաշտոնը՝ Հոկտեմբերի 16, 2004
Կուսակցություն՝ Իսպանիայի ժողովրդական կուսակցություն
Նախորդող՝ Ֆելիպե Գոնսալես
Ծննդյան օր՝ փետրվարի 25, 1953({{padleft:1953|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:25|2|0}}) (64 տարեկան)
Ծննդավայր՝ Մադրիդ, Իսպանիա
Ամուսին ՝ Անա Բոտելլա
Երեխաներ՝ Խոսե Մարիա
Անա
Ալոնսո
Հայր՝ Մանուել Ասնար Ասեդո
Պարգևներ՝
José María Aznar Signature 2.svg

Խոսե Մարիա Ալֆրեդո Ասնար Լոպես (Իսպաներեն արտասանություն՝ [xoˈse maˈɾi.a alˈfɾeðo aθˈnar ˈlopeθ] ( ); (փետրվարի 25, 1953({{padleft:1953|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:25|2|0}}), Մադրիդ, Իսպանիա[1]), եղել է Իսպանիայի վարչապետ 1996 թվականից մինչև 2004 թվականը[2][3]: Նա այժմ «News Corporation»-ի տնօրենն է։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասնարը ծնվել է Մադրիդում[4] 1953 թվականին, նրա հայրը եղել է ռամական լրագրող և հաղորդավար Մանուել Ասնար Ասադոն, իսկ պապը եղել է Բասկ ազգայնական հաղորդավար, ով Ֆրանկոյի ժամանակաշրջանում եղել է Ֆալանգիստների գաղափարախոսությունը տարածող լրագրող։ Նրա հայրը և պապը եղել էն իշխանամետ Ֆրանկոյի ժամանակ։ Ասնարը սովորել է իրավագիտություն Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում, որն ավարտելով 1975 թվականին նա դարձել է հարկային տեսուչ 1976 թվականին։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես երիտասարդ, Ասնարը դարձել է Frente de Estudiantes Sindicalistas-ի անդամ (FES), ուսանողական միություն, որը աջակցում էր Ֆալանգին, Ֆրակոյի ժամանակաշրջանի միակ կուսակցությունը։ 1977 թվականին միությունը դարձավ Falange Española Independiente (FEI)[5]:

Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո, երբ Իսպանիան սկսեց անցում կատարել ժողովրդավարության, Ասնարը միացավ Ժողովրդական դաշինքին (AP) 1979 թվականի հունվարին, մի քանի ամիս անց միացավ նաև նրա կինը։ Մարտին նա դարձավ կուսակցության գլխավոր քարտուղարը Ռիոխայում՝ մնալով այդ պաշտոնին մինչև 1980 թվականը։ 1981 թվականին նա միացավ կուսակցության ազգային գործադիր կոմիտեին։ 1982 թվականին նա դարձավ կուսակցության ղեկավարի օգնականը։

1982 թվականի հոկտեմբերի 26-ին Ասնարը ընտրվեց պատգամավոր Ալիվա համայնքից։ 1985 թվականին նա ընտրվեց կուսակցության նախագահ Կաստիլիա և Լեոնում: 1986 թվականի դեկտեմբերի 2-ին կուսակցության առաջնորդ Մանուել Ֆրագան հեռացավ պաշտոնից ներկուսակցական կռիվների և անհաջողությունների պատճառով։ Ասնարն այնքան ուժեղ չէր, որպեսզի ինքը դառնար առաջնորդ և պաշտպանեց Միգել Էրերոյի թեկնածությունը, ով պարտվեց Անտոնիո Էրնանդես Մանչային: Արդյունքում Ասնարը կորցրեց գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]