Jump to content

Պերսի Ջեքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերսի Ջեքսոն
Հորինովի կերպար Ռիկ Ռիորդանի «Պերսի Ջեքսոնը և Օլիմպոսցիները», «Օլիմպոսի հերոսները և Ապոլլոնի մրցությունները» գրքերում Խմբագրել Wikidata
գեղարվեստական անձ, demigod or quasi-deity in a work of fiction, գրական հերոս, ֆենթզի ֆիլմի կերպար Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
ԱնձնանունPercy Խմբագրել Wikidata
ԱզգանունJackson Խմբագրել Wikidata
Ծննդյան օր18 Օգոստոսի 1993 Խմբագրել Wikidata
ՀայրPoseidon Խմբագրել Wikidata
ՄայրSally Jackson Խմբագրել Wikidata
Քույր/եղբայրTyson Խմբագրել Wikidata
Unmarried partnerԱննաբեթ Չեյզ Խմբագրել Wikidata
Տիրապետում էանգլերեն, հունարեն Խմբագրել Wikidata
Մասնագիտությունթրավոր, ուսանող Խմբագրել Wikidata
Շրջանավարտն է՝Yancy Academy, Camp Half-Blood, Camp Jupiter Խմբագրել Wikidata
Առողջական վիճակԴիսլեքսիա, Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվՊերսևս Խմբագրել Wikidata
Ստեղծել էՌիք Ռիորդան Խմբագրել Wikidata
ԿատարողԼոգան Լերման, Chris McCarrell, Walker Scobell Խմբագրել Wikidata
Ներկայացված է ստեղծագործության մեջThe Heroes of Olympus, Պերսի Ջեքսոն և օլիմպիացիներ, Percy Jackson & the Olympians, The Lightning Thief: The Percy Jackson Musical Խմբագրել Wikidata
From narrative universeCamp Half-Blood chronicles Խմբագրել Wikidata
Super­hu­man feature or abilityhydrokinesis, գերմարդկային դիմացկություն, գերմարդկային ուժ, գերմարդկային ճարպկություն / ռեֆլեքսներ, waterbreathing Խմբագրել Wikidata
Narrative roleգլխավոր հերոս Խմբագրել Wikidata
EnemyԿրոնոս Խմբագրել Wikidata
Character typeThe Chosen One Խմբագրել Wikidata

Պերսևս «Պերսի» Ջեքսոնը գեղարվեստական կերպար է, Ռիք Ռիորդանի «Պերսի Ջեքսոնը և Օլիմպիականները» վիպաշարի վերնագրային կերպարն ու պատմողը։ Նա նաև հաջորդող «Օլիմպոսի Հերոսները» վիպաշարի յոթ գլխավոր հերոսներից մեկն է, որին հանդիպում ենք բոլոր գրքերում,  բացառությամբ «Կորսված Հերոսը» գրքի, ինչպես նաև «Ապոլոնի Փորձություններ» վիպաշարում, որտեղ նա այն սակավաթիվ կերպարներից մեկն է, որ հայտնվել է «Խառնածին ճամբարի քրոնիկոնների» բոլոր շարքերում։

Պերսին նաև Ռիորդանի «Կիսաստվածներ և Մոգեր» հավաքածուի մաս կազմող հունահռոմեական/եգիպտական խաչվող սյուժեներով ​​պատմվածքներում պատմողն ու գլխավոր հերոսն է։ Կերպարը ներկայանում է որպես պատմող «Պերսի Ջեքսոնի Հունական Աստվածները» և «Պերսի Ջեքսոնի Հունական հերոսները» վեպերում, որոնց հեղինակը նույնպես Ռիք Ռիորդանն է։

Պերսի Ջեքսոնի կերպարը մարմնավորել են Լոգան Լերմանը՝ ֆիլմերում, և Քրիս ՄըքՔարելը՝ մյուզիքլում։

Ոուքեր Սքոբելը պատրաստվում է մարմնավորել կերպարը Դիսնեյ+  ընկերության առաջիկա հեռուստադապտացման համար[1]։

Կերպարի ստեղծման գաղափարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսի Ջեքսոն կերպարի զարգացումը սկսվեց այն ժամանակ, երբ Ռիք Ռիորդանը սկսեց պատմություններ հորինել իր որդու՝ Հեյլի Ռիորդանի համար, որի մոտ 2002 թվականի գարնանը  ախտորոշվել էր Ուշադրության Պակասի Հիպերակտիվության Համախտանիշ (ADHD) և դիսլեքսիա[2][3]:Երբ Հեյլին սովորում էր երկրորդ դասարանում և ուսումնասիրում էր Հունական դիցաբանություն, նա հորը խնդրեց քնելուց առաջ պատմել իրեն այդ առասպելների վրա հիմնված պատմություններ։ Երբ հոր մտքերը սպառվեցին, Հեյլին առաջարկեց, որ հայրը հորինի նոր պատմություններ, որոնք կմիացնեն արդեն գոյություն ունեցող դիցաբանական կերպարները նորերին։ Սա դրդեց Ռիորդանին ստեղծել Պերսի Ջեքսոնի գեղարվեստական ​​կերպարն ու այն պատմությունը, թե ինչպես է նա ճանապարհորդում Միացյալ Նահանգներով՝ վերականգնելու Զևսի կայծակը։ Հեյլին հետո առաջարկում է այն վեպ դարձնել[4]։ Նախքան Պերսի Ջեքսոնի գաղափարի մասին հրատարակչին հայտնելը Ռիորդանը ձեռագրի վերաբերյալ տեղեկատվություն ստանում է իր միջնակարգ դպրոցի որոշ աշակերտներից[5]։

Ռիորդանն ասել է, որ Պերսի Ջեքսոնի բնօրինակ կերպարն ստեղծել է «ներշնչված որդուս՝ դպրոցում ունեցած սեփական դժվարություններից»։ Հեյլին և Պերսին նշվում են որպես «նույն տարիքի» և ունեն բնավորության մի քանի ընդհանուր գծեր, թեև նրանք ամենևին էլ նույն անձը չեն[3]։:179–180 Ռիորդանը նաև նշել է, որ Պերսին ունի «[իր] հումորի զգացումը»  և նաև «հիմնված է անցյալում [իր] ունեցած բազմաթիվ ուսանողների կերպարների վրա»[5]։

Պատմության մեջ Պերսի Ջեքսոնը ներկայացվում է որպես կիսաստված՝ մահկանացու Սալի Ջեքսոնի և հունական աստված Պոսեյդոնի որդին։ Նա ունի ՈւՊՀՀ (ADHD) և դիսլեքսիա, իբրև այն պատճառով, որ դժվարությամբ  է կարդում հին հունարեն և ունի բնածին «մարտնչելու կարողություն»[6]։ Պերսիի ծննդյան օրը օգոստոսի 18-ն է։.[7] Վիպաշարի առաջին՝ «Կայծակի Գողը» վեպում նա տասներկու տարեկան է։

Նրա բնավորությունը նկարագրված է որպես «ծովի պես փոփոխական» և անկանխատեսելի, այն կարևոր բացառությամբ, որ նա վտանգավոր կերպով հավատարիմ է իր ընկերներին և ընտանիքին։ Աթենա աստվածուհին սա նկարագրում է որպես Պերսիի ճակատագրական թերությունը[8]։ Պերսիի՝ սկզբում փոքր, և գրքերի ընթացքի հետ մեկտեղ զարգացող «գերբնական ուժերից» են ջուրը կառավարելը, փոթորիկներ ստեղծելը, ջրի տակ շնչելը և ձիանման կենդանիների ու ձկների հետ խոսելը։ Նա նաև դառնում է կայացած թրամարտիկ և առաջնորդ։ «Պերսի Ջեքսոնը և Օլիմպիականները» շարքի ողջ ընթացքում Պերսին դառնում է ավելի ինքնավստահ և խիզախ[9]։ Պերսին ծառայում է որպես Պոսեյդոնի նավախցի առաջին գլխավոր խորհրդական նրա կիսաստված ամառային ճամբարում՝ Խառնածին  ճամբարում։

«Վերջին Օլիմպիականը» վեպից հետո, Պերսիին հանդիպում ենք «Նեպտունի Որդին» վեպում, որը «Օլիմպոսի Հերոսները» շարունակական շարքի երկրորդ գիրքն է։ Պերսին տառապում է ամնեզիայով և վեպի ընթացքում դանդաղորեն պայքարում է հիշողությունը վերականգնելու համար։ Գրքում որոշ ժամանակ իր վաղեմի ընկեր Աննաբեթ Չեյզից բացի ոչ ոքի ու ոչինչ չի հիշում։ Ժամանում է «Յուպիտեր Ճամբար» կոչվող մի հռոմեական հաստատություն, այնտեղ, որոնումների ժամանակ իր առաջարկած օգնության շնորհիվ ընտրվում է պրետոր։ Երրորդ դեմքով ներկայացվող մյուս երեք գրքերի ընթացքում Պերսիի կերպարը նշանակալիորեն զարգանում է։ Նրա մոտ առաջանում է ոչ բնական վախ խեղդվելուց, ընկճվում է սրամարտի իր հմտությունների թուլացումից և արտահայտում է կասկածելի բարոյական ընտրություններ կատարելու նոր միտում՝ ի պաշտպանություն իր ընկերների և ընտանիքի։ Կերպարի ամենամութ պահերից մեկին ականատես ենք լինում «Հադեսի Տունը» վեպում, երբ Պերսին հայտնաբերում է, որ ինքը կարող է կառավարել մարդու մարմնի ջուրը, և այն օգտագործում է Ախլիս աստվածուհուն տանջելու համար[10]։ Պերսիի ընկերուհի Աննաբեթ Չեյզն այնտեղ է լինում և ուշքի բերում Պերսիին, բայց այդ նոր ուժն օգտագործելու Պերսիի պատրաստակամությունը շարունակ հետապնդում է կերպարին[11]։

«Օլիմպոսի Արյունը» վեպի վերջում Պերսին և Աննաբեթը բացահայտում են ավագ դպրոցը միասին Նյու Յորքում ավարտելու, այնուհետև Նոր Հռոմում (Կալիֆորնիայում գտնվող, միայն կիսաստվածների համար քաղաք, որը պահպանվում է Յուպիտերի ճամբարի կողմից) քոլեջ գնալու իրենց ծրագրերը[11]:«Թաքնված Մարգարեն» վեպում Պերսին լրիվ կրթաթոշակով ընդունվել է քոլեջ այն պայմանով, որ ինքը կարող է հանձնել քննությունները և ավարտել ժամանակին, չնայած որ մի կիսամյակ բաց է թողել (մինչդեռ բացակայում էր «Կորած Հերոսը» վեպում)։ Պերսիի մտահոգությունն իր ապագայի և ընտանիքի վերաբերյալ ստիպում է հերոսին իրեն ոչ բնորոշ կերպով մերժել Լեսթեր Պապադոպուլուսի օգնության խնդրանքը ՝ իր աստվածությունը վերականգնելու համար (Պապադոպուլուսը Ապոլլոն աստծո մահկանացու կերպարն է)[12]։

Ընկերները և ընտանիքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսին Պոսեյդոնի որդին է. նրա մայրը՝ Սալի Ջեքսոնը, ամուսնանում է Գաբ Ուգլիանո անունով մի տղամարդու հետ, երբ Պերսին դեռ պատանի էր։ Ուգլիանոն վատ էր վերաբերվում Պերսիի և Սալիին, և վերջինս թողնում է նրան «Կայծակի Գողը» գրքում[6]։ Ավելի ուշ հայտնի է դառնում, որ Սալլին ամուսնացել է Ուգլիանոյի հետ, քանի որ վերջինս այնպիսի մահկանացու ու մարդ էր և այնպիսի գարշահոտություն էր արձակում, որ ոչ մի հրեշ չէր թափառի նրա շրջակայքում։ Քանի որ Պերսին ուժեղ կիսաստված էր ( «Մեծ Եռյակից» մեկի՝ Պոսեյդոնի որդին ), և այդպիսի կիսաստվածները սովորականից ավելի են գրավում հրեշներին, Սալլին ստիպված էր ամուսնանալ Ուգլիանոյի հետ՝ Պերսիին վտանգից պաշտպանելու համար։

«Լաբիրինթոսի Ճակատամարտը» և «Վերջին Օլիմպիականը» գրքերի ժամանակաշրջանում Սալլին ամուսնանում է Փոլ Բլոֆիսի հետ, մի տղամարդու, ում հանդիպել է գրավոր սեմինարի ժամանակ[8]։ Պերսին սիրում և հարգում է իր նոր խորթ հորը և ի վերջո պատմում է նրան, որ ինքը կիսաստված է։ Չնայած հասկանալիորեն ցնցված՝ Բլոֆիսը դեռ մնում է Ջեքսոնների ընտանիքի հետ և ընդունում է Պերսիի բարդ կյանքը։ «Թաքնված Մարգարեն» գրքում Սալլին յոթ ամսական հղի է Փոլի զավակով, իսկ հետագայում Ներոնի աշտարակում լույս աշխարհ է բերում Էստելլին՝ Պերսիի խորթ քրոջը[12]։

Պերսին ունի Թայսոն անունով խորթ եղբայր, որը կիկլոպ է։ Թեև Պերսին իր հայր Պոսեյդոնի միջոցով կապ ունի հունական դիցաբանության գրեթե բոլոր կերպարների և արարածների հետ, Թայսոնն այն եզակի էակներից մեկն է, ում Պերսին ընդունում է որպես ընտանիքի անդամ։ Պերսին առաջին անգամ Թայսոնին հանդիպում է Մերիվեդըր Պրեպ կոչվող դպրոցում, և իրենց կապի մասին իմանում է միայն շատ ավելի ուշ։ Պերսին նաև իր հոր միջոցով հեռու կապ ունի ձիերի, պեգասների, որոշ այլ հրեշների և բազմաթիվ աստվածների ու կիսաստվածների հետ։ Սրա վառ օրինակ է այն, որ Պերսին տեխնիկապես Քրոնոսի թոռն է, Հադեսի, Զևսի և բազմաթիվ այլ Oլիմպիականների եղբորորդին, ինչպես նաև Քիրոնի խորթ եղբորորդին[13]։

Պերսիի ամենավաղեմի ընկերը Գրովեր Անդերվուդն է, սատիրոս, որին ի սկզբանե հանձնարարված էր պաշտպանել Պերսիին և նրան ապահով հասցնել Խառնածին  ճամբար։ Պերսիի հաջորդ ամենավաղեմի ընկերն Աննաբեթ Չեյզն է, ում Պերսին հանդիպում է, երբ աղջիկը, Մինոտավրի հետ առաջին մենամարտից հետո օգնում և բուժում է Պերսիին։ Այս երկու կերպարներն ուղեկցում են Պերսիին իր առաջին, և հետագա որոնումների մեծ մասում[6]։

Պերսին մտերիմ է նաև վիպաշարի շատ այլ կերպարների հետ։ Նրա ամենամոտ ընկերներից են Թալյա Գրեյսը՝ Զևսի դուստրը և Արտեմիսի Որսորդների առաջնորդը, Հերմեսի որդի Լյուկ Կաստելանը (սկզբում Պերսիի ընկերը, հետո նրա թշնամին և վերջապես Պերսիի ընկերը նրա մահվան ժամանակ); Նիկո դի Անջելոն՝ Հադեսի որդին; Ռեյչել Էլիզաբեթ Դեյրը`մահկանացու Պիթիա կամ մարգարեական ոգու հյուրընկալ, Հեյզել Լևեսկը՝ Պլուտոնի դուստրը; Լեո Վալդեսը՝ Հեփեստոսի որդին; Ջեյսոն Գրեյսը՝ Յուպիտերի որդին; Պայպեր ՄքԼինը՝ Աֆրոդիտեի դուստրը; և Մարսի որդի Ֆրենկ Չժանը։ Ֆրենկ Չժանը նաև Պոսեյդոնի հետնորդ Պերիկլիմենուսի հետնորդն է և այսպիսով Պերսիի հեռավոր ազգականն է դառնում։ Պերսին նաև յուրահատուկ հարաբերություններ ունի Կլարիս Լա Ռուի` Արեսի դստեր և Խառնածին Ճամբարի կռվարար բնակչի հետ, որին Պերսին իբրև չի հավանում, բայց հաճախ օգնում է։

Ռոմանտիկ հարաբերությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսիի ամենավաղեմի ռոմանտիկ հարաբերություններն Աննաբեթ Չեյզի հետ են։ Նրանց հարաբերություններն աստիճանաբար փոփոխվում են առաջին վիպաշարի ընթացքում, առաջինը աստվածուհի Աֆրոդիտեն է  ակնարկում, որ «Տիտանի Անեծքը» գրքում Աննաբեթին Տիտան Ատլասից ազատելու նպատակով Պերսիի ձեռնարկած որոնումները ռոմանտիկ էին։ Այնուամենայնիվ, Պերսին իր առաջին քայլը դեպի լուրջ հարաբերություններ չի անում մինչև «Վերջին Օլիմպիականը» վեպի վերջին էջերը[8]։

Ցույց է տրվում, որ այլ ռոմանտիկ հարաբերություններ մինչ այս, սակայն, հավանական են եղել։ Երբ «Լաբիրինթոսի Ճակատամարտը» գրքից հետո մոտենում է Տիտանների հետ վերջնական ճակատամարտը, Պերսին ժամանակ է անցկացնում իր մահկանացու ընկեր Ռեյչել Դեյրի հետ։ Նրանց հարաբերությունները ստիպում են Չեյզին խանդել  և սա օգնում է ներկայացնել «Վերջին Օլիմպիականի» իրադարձությունները։ Գրքի վերջում Ռեյչելը հասկանում է, որ իրեն գրավում է ոչ թե Պերսին, այլ այն դիցաբանական աշխարհը որտեղ նա գտնվում է, քանի որ Ռեյչլի ճակատագիրը Դելֆիի հաջորդ մարգարեն լինելն է[8]։

Վիպաշարում երեք այլ կերպարներ ևս ռոմանտիկ հետաքրքրվածություն ունեն Պերսիի նկատմամբ, թեև Պերսին հիմնականում անտեղյակ է մնում դրանցից։ Նիկո դի Անջելոյի հերոսական պաշտամունքը Պերսիի նկատմամբ վերածվում է նրա հանդեպ անընդհատ վատթարացող երկրպագության։ Միևնույն ժամանակ Նիկոն զայրանում է Պերսիի վրա, քանի որ կարծում է, որ Պերսին թույլ է տվել, որ իր քույր Բիանկան մահանա ճակատամարտում։ Երկրորդը Կալիպսոն է, որն աքսորվել է Օգիգիա կղզի։ Երրորդը Ռեյնա Ռամիրես-Արելլանոն է, որը, թեև լուռ հրապուրվում է իր ընկեր Ջեյսոն Գրեյսով, պարզում է, որ իրեն գրավում են Պերսիի՝ Ջեյսոնին նման մի շարք գծեր[14]։

Կախարդական ուղեկից կենդանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսին ունի մի քանի ուղեկից կենդանիներ։ Առաջինը Բլեքջեքն է՝ սև պեգաս, որին Պերսին ազատում է Արքայադուստր Անդրոմեդայից «Հրեշների Ծովը» վեպում։ Բլեքջեքը «Հրեշների Ծովում» հիշատակվում է որպես «մարի», բայց բոլոր հետագա գրքերում կոչվում է հովատակ։ Բլեքջեքը դառնում է Պերսիի անձնական նժույգն ու ուղեկիցը։ Բլեքջեքն անշեղորեն հավատարիմ է Պերսիին և նրան մի քանի անգամ հաջողվում է փրկել Պերսիի կյանքը։ Բլեքջեքը Պերսիին միշտ անվանում է «տեր» և շատ է սիրում շաքարի խորանարդիկներ և փքաբլիթներ[11]։

Պերսիի երկրորդ կախարդական ուղեկիցը տիկին Օ'Լիրին է, որը ներկայացվում է չորրորդ «Լաբիրինթոսի Ճակատամարտը» վեպում։ Նա դժոխային շուն է, որին Պերսին ստանում է Դեդալուսի կողմից նախքան գյուտարարի մահը։ Թեև տիկին Օ'Լիրին նկարագրվում է որպես «տանկի չափ», «Մառախուղ» անվամբ մոգական շղարշը ստիպում է նրան մահկանացուների աչքին որպես պուդել երևալ։ Պերսին հաճախ նրան անվանում է «իր շուն»։ Պերսին երբեմն օգտագործում է միսիս Օ'Լիրիի «ստվերային ճանապարհորդության» ունակությունը գրեթե ակնթարթորեն մեծ տարածություններ անցնելու համար։ Նրա եղբայր Թայսոնը և ընկեր Չարլզ Բեքենդորֆը տիկին Օ'Լիրիի մյուս խնամակալներն են, թեև կենդանին նույնպես սիրում է Նիկո դի Անջելոյին։

Պերսին նաև ճանաչում է Ռեյնբոու անունով հիպոկամպի, որը սիրում է Թայսոնին։ Նրան առաջին անգամ հանդիպում ենք «Հրեշների Ծովը» գրքում, որտեղ կենդանին օգնում է Պերսիին և նրա ընկերներին մտնել Լյուկ Կաստելանի «Արքայադուստր Անդրոմեդա» նավը։ Հետագայում կենդանին փրկում է Թայսոնի կյանքը և վերադառնում է մի քանի անգամ օգնելու երկու եղբայրներին։

Պերսին նաև ճամփորդել է փոքրիկ կատվի ձագի հետ, որին Բոբ Տիտանը անվանել է Փոքր Բոբ։ Փոքր Բոբը ստեղծվել է Ատլասի ծառաներից մեկի կողմից պատահաբար, երբ ծառան փորձել է սպարտոյի (կատաղի զինված մարդկանց) խումբ կանչել։ Երբ Պերսին «Հադեսի Տունը» գրքում թակարդված է լինում Տարտարուսում՝ Աննաբեթը, Բոբը և Պերսին գտնում և ճանապարհորդում են կատվի ձագի հետ։ Կատուն սիրում է Բոբին և պաշտպանում է ճանապարհորդող խմբին, ինչը ստիպում է Բոբին կենդանուն անվանել «լավ հրեշիկ»։ Փոքր Բոբը, ըստ ցանկության, կարող է վերածվել մեծ չափի սակրատամ վագրի և երբեմն մի քանի վայրկյանով հայտնվում է կմախքի տեսքով։ Փոքր Բոբի մռնչյունն անհամապատախան կերպով բարձր է իր չափերի կենդանու համար։ Փոքր Բոբը մնում է Տարտարուսում՝ Յապետուսի հետ, որ օգնի բաց պահել Մահվան Դռները։ Պարզ չէ՝ արդյոք կենդանին ապրում է, թե ոչ, բայց այլևս նրա մասին չի հիշատակվում[10]։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսին նկարագրվում է որպես գեղեցիկ, խառը  սև մազերով, մաշկի միջերկրածովյան երանգով և իր հոր՝ Պոսեյդոնի պես ծովականաչ աչքերով։ Պերսիի մայրը նշում է, որ Պերսին նման է իր հորը, իսկ Պերսիի ընկեր Հեյզելը ասում է, որ նա Հռոմեական աստծու տեսք ունի[14]։ 2010 և 2013 թվականների ֆիլմերում այս տեսքը պահպանված է, այնուամենայնիվ Դիսնեյ+ -ի հեռուստասերիալում Պերսին ունի խարտյաշ գանգուր մազեր և կապույտ աչքեր[15]։

Ունակությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես կիսաստվածներից շատերը, Պերսին նույնպես ունի ՈՒՊՀՀ  և դիսլեքսիա, առաջինը՝ իր աստծուն հատուկ մարտական ​​բնազդների պատճառով, իսկ երկրորդը, քանի որ նրա ուղեղն ավելի բնական կերպով է անցնում հին հունարենին, քան անգլերենին։ Խառնածին Ճամբարում մարզվելուց հետո Պերսիի մոտ զարգանում է հունական մարտական ​​ոճը (որը Նոր Հռոմեացիների կողմից նկարագրվում է որպես անկանխատեսելի) և նա դառնում է  հմուտ սուսերամարտիկ։ Ստիքսի գետում լողալուց հետո Պերսիին է տրվում Աքիլլեսի անեծքը, ինչը նրան դարձնում է անխոցելի, բացառությամբ նրա մեջքի մի փոքր հատվածի։ Պերսին կորցնում է այս ուժը, երբ այն մաքրվում է Նոր Հռոմը շրջապատող Փոքր Տիբերում՝ որպես այնտեղ իր ընդունելության մաս[14]։ Բացի այդ, նա «կարեկցանքի կապ» ունի Խառնածին Ճամբարից իր առաջին ընկերոջ՝ Գրովերի հետ[13]։

Որպես Պոսեյդոնի՝ «Մեծ Եռյակից» մեկի (մյուս երկուսը Զևսն ու Հադեսն են) որդին՝ Պերսին ավելի հզոր է, քան աստվածների մյուս զավակներից շատերը։ Նա նաև որոշակի հեղինակություն ունի իր հոր հպատակների նկատմամբ։ Պերսին օժտված է մի քանի կիսաաստվածային կարողություններով, օրինակ՝ ջուրն ու հոսանքները կառավարելու կարողություն, ջրին մոտ գտնվելու ժամանակ ավելի մեծ ուժ/էներգիա և ուժեղ զգայարաններ, ջրի տակ շնչելու ունակություն, մտքով հին առագաստանավերը գործի դնելու ունակություն,  ծովային կենդանիների, ձիերի, ջրային նիմֆերի իր հարազատներից որոշների հետ մտավոր հաղորդակցման ունակություն և ոչ ուժգին երկրաշարժերի ու փոթորիկների ստեղծում։ Պերսիի բոլոր ունակությունները համապատասխանում են իր հոր ունակություններին, և նրա մասին առասպելներին։

Պերսիի հիմնական զենքը Անակլուսմոսն է («Ճեղքիչ»)՝ երկնային բրոնզից պատրաստված մի սուր, որը Պերսիին է տվել Քիրոն մարդաձին՝ Պոսեյդոնի հրահանգով։ Սրի պատմությունը սկսվում է Հերակլեսից[16], ում այդ սուրը նվիրել էր նիմֆա Զոե Նայթշեյդը՝ Ատլասի դուստրը։ Ճեղքիչը կարող է փոխել իր ձևը. սրի տեսք չունենալու դեպքում հայտնվում է որպես գնդիկավոր գրիչ՝ վրան փորագրված իր անունը։ Կորչելու դեպքում այն նորից հայտնվում է հերոսի գրպանում։ Քանի որ սուրը պատրաստված է երկնային բրոնզից, այն կարող է վնասել աստվածներին, կիսաստվածներին և հրեշներին, բայց պարզապես անցնում է մահկանացուների միջով։ Պերսին նաև օգտագործում է իր եղբայր Թայսոնի պատրաստած հրաշագործ նիզակները, Չարլզ Բեքենդորֆի պատրաստած կախարդական քողարկիչ զրահները և Քարթեր Քեյնի գավազանը[3][13][17]։ «Հրեշների Ծովը» վեպում Պերսիի խորթ եղբայր Թայսոնը նրան տալիս է ձեռքի ժամացույց, որը վերածվում է պատկերազարդ վահանի, սակայն «Տիտանի Անեծքը» գրքում ժամացույցը վնասվում է, իսկ «Լաբիրինթոսի ճակատամարտում»՝ կորչում։

Պերսին ունի մի քանի կախարդական իրեր, որոնք ստացել է հրեշների դեմ մարտերից։ Դրանցից առաջինը Մինոտավրի եղջյուրն է, որը Պերսին ստանում է Խառնածին բլրի վրա գազանին սպանելուց հետո։ Մյուսը Մեդուզայի գլուխն է, որը Պերսին կտրում է գորգոնին սպանելուց հետո։ Գլուխը մի քանի անգամ նվիրում է ուրիշների՝ վերջնականապես  այն թողնելով մորը, որն այն «տնօրինում է»[6]։ Պերսին նաև ձեռք է բերում փամփուշտներից և սրերից պաշտպանող, առյուծի կաշվից մի վերարկու, երբ սպանում է Նեմեյան առյուծին, որն էլ հետագայում զոհաբերում է Պոսեյդոնին՝ որպես ընծա ՝ Աննաբեթին փրկելու համար[16]։

  1. White, Peter (2022 թ․ ապրիլի 11). «'Percy Jackson And The Olympians': Walker Scobell To Star In Disney+ Series». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
  2. Williams, Sally (2010 թ․ փետրվարի 8). «Percy Jackson: My Boy's Own Adventure». The Guardian. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 Riordan, Rick (2012). The Demigod Diaries. New York: Disney-Hyperion. ISBN 978-1-4231-6300-8.
  4. Riordan, Rick (2015). «Frequently Asked Questions». Rick Riordan's Pages. Disney-Hyperion. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  5. 5,0 5,1 Riordan, Rick (2015). «An Interview with Rick». Rick Riordan's Pages. Disney-Hyperion. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Riordan, Rick (2005). The Lightning Thief. New York: Scholastic Press. ISBN 0-439-86130-6.
  7. Knight, Mary-Jane (2009). Percy Jackson & the Olympians: The Ultimate Guide. London, England: Disney-Hyperion Books. ISBN 978-1-4231-2171-8.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Riordan, Rick (2009). The Last Olympian. New York: Disney-Hyperion. ISBN 978-1-4231-0147-5.
  9. Shrijith, A. "The World Of Percy Jackson And The Lightning Thief." Language In India 12.3 (2012): 518-523. Communication & Mass Media Complete.
  10. 10,0 10,1 Riordan, Rick (2013). The House of Hades. New York: Disney-Hyperion. ISBN 978-1-4231-4672-8.
  11. 11,0 11,1 11,2 Riordan, Rick (2014). The Blood of Olympus. Los Angeles: Disney-Hyperion. ISBN 978-1-4231-4673-5.
  12. 12,0 12,1 Riordan, Rick (2016). The Hidden Oracle. Los Angeles: Disney-Hyperion. ISBN 9781484732748.
  13. 13,0 13,1 13,2 Riordan, Rick (2006). The Sea of Monsters. New York: Scholastic. ISBN 978-0-439-02702-1.
  14. 14,0 14,1 14,2 Riordan, Rick (2011). The Son of Neptune. New York: Disney-Hyperion. ISBN 978-1-4231-4059-7.
  15. O'Donnell, E. (2022 թ․ ապրիլի 17). «Percy Jackson May Be Blonde In Lightning Thief Disney+ Show». Screenrant. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 29-ին.
  16. 16,0 16,1 Rick, Riordan (2007). Percy Jackson and the Titan's Curse. Great Britain: Puffin. ISBN 978-0-141-32126-4.
  17. Riordan, Rick (2016). Demigods & Magicians: Percy and Annabeth Meet the Kanes. Los Angeles: Disney-Hyperion. ISBN 978-1-4847-3278-6.