Հորինված տիեզերք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շիր, ստեղծված Մատանիների տիրակալը եռապատման նկարիչ-բեմադրող Գրանտ Մաժորի կողմից

Հորինված տիեզերք[1], հորինված աշխարհ, գեղարվեստական ստեղծագործության կառուցվածքային տարր, որը որոշում է ստեղծագործության գոյաբանությունը[2]։

Aquote1.png Մենք ինչպես աքսիոմ ընդունում ենք, որ գրականության տարբեր ժանրերում ստեղծվում են ամբողջական աշխարհներ[3] Aquote2.png


Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի վերագրումը հորինվածության կատեգորիայի համարվում է վիճելի առարկա։ Տարակարծությունները վերաբերում են ինչպես հորինված աշխարհին, այնպես էլ նրա հատկանիշներին։ Մի շարք գիտնականների կարծիքով, աշխարհները կարող են լինել իրական, հորինված և խառնակազմ․ հորինված աշխարհ, բայց իրական տարրերով։ Ի հակադրություն դրան, Շմիդը, Դոլոժոլը և ուրիշներ կատեգորիկ մերժում էին խառնակազմ աշխարհի գոյությունը, քանի որ ցանկացած իրական տարր, հորինված աշխարհում հայտնվելով, դառնում է հորինված սեփական նմանօրինակը։ Թույլ տալով խառնակազմ աշխարհների գոյությանը՝ դրանց պետք է վերագրել այն ստեղծագործությունները, որոնք հիմնված են իրական իրադարձությունների վրա, բայց որոնցում առկա են հորինված հեղինակային հավելումներ[4]։

Գրականագետների կարծիքով աշխարհի հորինվածությունը որոշում է կամ ինքը հեղինակը, կամ ընթերցողը, կամ էլ տեքստը։ Վերջին կարծիքը օգտվում է ամենից քիչ աջակցությամբ մասնագետների կողմից, առ այն, որ աշխարհի հորինվածության օբյեկտիվ նշանները գոյություն չունեն։ Աշխարհի դասակարգման համար առաջարկվում է օգտագործել հորինվածության արտաքին դրսևորումները, այնպես էլ մասնագետների տարբեր խմբերի կարծիքով այլ դրսևորումներ ինչպես՝ հեղինակի մատնանշելը, միտումնավոր լռությունը, որպեսզի ընթերցողը ինքը կռահի այն ինչ չի ասում հեղինակը, կողմնորոշման քայքայումը, նաև այնպիսի համատեքստային նշաններ, ինչպիսիք են՝ սահմանված շարքում կամ հրատարակչությունում հրապարակումը, խորագրերը, ձոնելը, նախաբանը, անցած ժամանակում օգտագործվող բայի օգտագործումը ապագա իրադարձությունների համար։ Հորինվածության ամենից ընդհանուր նշաններին են դասում ուրիշների մտքերի նկարագրությունը, իրական աշխարհում անիրականը կամ արտահայտվելը որպես ենթադրություն և ստեղծագործության աշխարհի ինքնամփոփությունը, որը չի պարունակում իրական տարրերի հղումներ, այլ օգտագործում է իրենց ներքին հորինված անալոգները[4]։

Ըստ Ռոժե Կեյուայի դասակարգման, հորինված աշխարհները ունենում են այսպիսի բաժանում[5]

  • հեքիաթ, աշխարհ որտեղ անհնարինը գոյություն ունի հնարավորի հետ իրավահավասար
  • սարսափի գրականություն, աշխարհ, որտեղ անհնաինը համարվում է առարկաների բնականոն հերթականության խախտում
  • գիտական ֆանտաստիկա, անհնարինը ունի ռացիոնալ բացատրություն, որը վերածում է այն հնարավորի

Ստանիսլավ Լեմը ընդլայնում է այդ դասակարգումը, լրացնելով այն դետերմինիզմ հասկացությամբ, իր կարծիքով հեքիաթը ունի նախապես որոշված գործողությունների շղթա, քանի որ հեքիաթում բարին միշտ հաղթամում է չարին և դրանով տարբերովում է իրականությունից, առասպելը, որպես հեքիաթի տարատեսակ, նունպես ունի նախապես որոշված գործողությունների շղթա, բայց այլ կարգի, հերոսների գործողությունները ենթարկվում են ճակատագրի կամքին, այլ ոչ թե իրենց սեփական ցանկություններին, ֆենտեզին իրենից ներկայացնում է հեքիաթի արդիական տեսակը, որում կարող է լինել նախապես որոշված գործողությունների շղթայի շեղում և պատահական գործոնի առաջացում, որը կխոչընդոտի բարու հաղթանակը։ Միաժամանակ ստեղծագործությունը գիտական ֆանտաստիկա ժանրին ձևական վերագրելը կարող է չհամապատասխանել իր իրական դասակարգմանը, բազմաթիվ այսպես ասած ֆանտաստիկ աշխարհներ պետք է դասվեն ֆենտզիի կամ հեքիաթի[5] շարքին։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Մակկը նշում է, հորինված աշխարհի հիմնական հատկությունը իր ներքին անհակասականությունն է, այդ աշխարհի սահմանված կանոնները չպետք է փոփոխվեն, իսկ տեղի ունեցող իրադարձությունները պարտավոր են ենթարկվել պատճառահետևանքային կապին[6]։ Ստանիսլավ Լեմը նշում է, որ հորինված աշխարհը չի կարող փոխել իր պատկանելիությունը հեքիաթին, սարսափի գրականությանը կամ գիտական ֆանտաստիկային ստեղծագործության ընթացքում։ Հեղինակը պարտավոր է բացատրել իր աշխարհում տեղի ունեցածը նույն կերպ և չթողնի իր աշխարհում տեղի ունեցածը առանց բացատրության։ Հորինված աշխարհի մեկ բաժնից դեպի մյուսը անցում կատարելու փորձը, ստեղծագործությունը դարձնում է պարոդիա, քանի որ այդ քայլը գործում է եղած գրականության օրինակների ֆոնի ներքո և դիտարկվում է միայն ի հակասություն դրանց[5]։ Եվ Մակկը և Լեմը նաև նշում էին, որ հորինված աշխարհ ստեղծելու ելակետը համարվում է իրական աշխարհը[5], միաժամանակ Մակկը բացահայտում է երկրորդական աշխարհների ստեղծման խնդիրը․ արդեն գոյություն ունեցող աշխարհների հիմքով, այլ ոչ թե ուղղակի հեռանալով իրականությունից[7]։

Այնուամենայնիվ հորինված աշխարհներին հատուկ է տրամաբանական անհամաձայնեցվածությունը։ Օրինակ՝ Ջոն Ռ․Ռ Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի աշխարհում գոյություն ունի «Արծիվների խնդիրը»․ Համիշխանության մատանին Օրոդրուին արծիվների միջոցով տեղ հասցնելը (գրքի վերջում նրանք փրկում են հերոսներին Մորդորից), ինչն անգամ չէր քննարկվել[8]։ Անհամաձայնեցվածության այլ օրինակ ծառայում է «Աստղային պատերազմներ»-ի տիեզերքը, որը զարգվածության աստիճանով և տարբեր հեղինակների ստեղծագործությունների երևան գալով սկսեց կուտակել ներքին հակասություններ։ Այդ խնդրի լուծման համար ստեղծվել էր Holocron Star Wars continuity database տվյալների բազա, որը պարունակում էր ժամանակի և տարածության հորինվածության շրջանակներում կարգավորվածություն տիեզերքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների նկատմամբ։ Հակասականության հայտնաբերման դեպքում դրանց տրվում էր կամ տրամաբանական բացատրություն, կամ ստեղծագործությունը դուրս էր բերվում կանոնի[9] շրջանակներից։ Այնուամենյանիվ 2014 թվականի ապրիլին բոլոր ստեղծագործությունները այլ հեղինակների կողմից հրապարակված մինչև այդ թվականը, ճանաչվել էին անկանոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лингвистика речи. Медиастилистика / Редакционная коллегия: д-р филол. наук, проф. Г. Я. Солганик, д-р филол. наук, проф. Н. И. Клушина, канд. филол. наук, доц. В. В. Славкин, канд. филол. наук, доц. Н. В. Смирнова. — 2-е, стер.. — М.: ФЛИНТА, 2013. — С. 150. — 528 с. — ISBN 978-5-9765-1466-9
  2. Станислав Лем Структуры // Фантастика и футурология.
  3. Станислав Лем Сравнительная онтология научной фантастики // Фантастика и футурология.
  4. 4,0 4,1 Шмид, Вольф. Нарратология. — Litres, 2013. — 608 с. — ISBN 9785457068216
  5. 5,0 5,1 5,2 5,3 Лем, 1970
  6. Макки, 2011, էջ 78—79
  7. Макки, 2011, էջ 76—77
  8. «Орлы летят! Или как мог бы закончиться «Властелин Колец»» (ռուսերեն)։ Мир фантастики 
  9. «What is the Holocron?» (անգլերեն)։ 2012-07-20։ Վերցված է 2014-09-28 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]