Պերա թանգարան
Պերա թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և մասնավոր թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բեյօղլու |
Հիմնադրվել է | 2005 |
Այցելուներ | 10 000 մարդ |
Կայք | en.peramuzesi.org.tr և peramuzesi.org.tr |
![]() | |
![]() |
Պերա թանգարան (թուրքերեն՝ Pera Müzesi), գեղարվեստական թանգարան Ստամբուլի Բեյօղլու շրջանի Տեպեբաշի թաղամասում։ Թանգարանը գտնվում է Սահմանադրության պողոտայի (Meşrutiyet) 65 շենքում (Իստիկլյալ պողոտայի և Թաքսիմ հրապարակի հարևանությամբ)։ Թանգարանի ուշադրության կենտրոնում է 19-րդ դարի օրիենտալ արվեստը։
Պատմությում[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին թանգարանը հիմնադրել է Suna and İnan Kıraç հիմնադրամը։ Այն տեղակայված է պատմական նախկին «Բրիստոլ հյուրանոցի» շենքում, որը նախագծել և 1893 թվականին կառուցել է ճարտարապետ Աչիլ Մանուսոսը։ 2003 և 2005 թվականներին թանգարանը վերանորոգել է ճարտարապետ Սինամ Գենիմը, ով պահպանել է կառույցի ճակատային հատվածը, իսկ ինտերիերը փոխակերպել է ժամանակակից, լիովին կահավորված թանգարանի։
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Պերա թանգարանում կազմակերպվում են կանոնավոր, միջազգային փոխառված ցուցահանդեսներ՝ ի լրումն թանգարանի մշտական հավաքածուների՝ արևելյան նկարներ, անատոլիական կշռման և չափման սարքեր, Kütahya սալիկներ և կերամիկա։
Օրիենտալ կտավների հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի օրիենտալ կտավների հավաքածուն կազմված է եվրոպական և օսմանյան/թուրք նկարիչների ստեղծագործություններից, այդ թվում նաև Օսման Համդի Բեյի աշխատանքներից՝ ներառյալ նրա հայտնի «Կրիաներ վարժեցնողը» կտավը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Kökenoğlu Rıza Efendi, Օսման Համդի Բեյ, 1871
«Կրիաներ վարժեցնողը», Օսման Համդի Բեյ, 1906
Արտասահմանյան դեսպանները հյուընկալվում են Ստամբուլի Թոփքափը ամրոցում սուլթան Ահմեդ III-ի գահակալության օրոք, Ժան Բատիստ Վանմու, 1725.
Էքկուրսիա Ոսկեղջյուրում, Տրիստրամ Էլիաս, 1888
Սուլթան Աբդուլ Մեջիդ, նհայտ նկարիչ, 1850-ական թթ.
Արքայազն Աբդուրահիմ էֆենդի, Շահ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pera Museum (ed.). Portraits from the Empire. Pera Museum Publications, 2005. 155 p. ISBN 975 9123 -02 - 9
- Pera Museum (ed.). Young Expansion. Pera Museum Publications, 2005. 163 p. ISBN 975 9123 -00-2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pera Museum Archived 2016-08-28 at the Wayback Machine.
- Pera Museum on the Google Art Project
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պերա թանգարան կատեգորիայում։ |