Պետեր Բորնեմիսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետեր Բորնեմիսա
Ծնվել էփետրվարի 22, 1535(1535-02-22)[1]
ԾննդավայրՊեշտ, Պեշտ, Հունգարիա
Վախճանվել է1584
Վախճանի վայրRohožník, Malacky District, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա
Մասնագիտությունգրող և քարոզիչ
Ազգությունհունգարացիներ
ՔաղաքացիությունFlag of Louis II of Hungary.svg Հունգարիայի թագավորություն
ԿրթությունԿրակովի համալսարան
Commons-logo.svg Péter Bornemisza Վիքիպահեստում

Պետեր Բորնեմիսա (հունգարերեն՝ Péter Bornemisza, փետրվարի 22, 1535(1535-02-22)[1], Պեշտ, Պեշտ, Հունգարիա - 1584, Rohožník, Malacky District, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա), հունգարացի լյութերական եպիսկոպոս, քարոզիչ, թատերագիր, հրապարակագիր, մանկավարժ (նրան աշակերտել է նաև հունգարական Վերածնության դարաշրջանի խոշորագույն բանաստեղծ Բալինտ Բալաշին

Պետեր Բորնեմիսան ծագումով ազնվական ընտանիքից էր։ Վեց տարեկան էր, երբ կորցրեց հորը. վերջինիս սպանել էին թուրքերը։ Այդուհանդերձ՝ մայրը կարողացել է զավակին լավ կրթություն տալ։ Կրակովի Յագելոնյան համալսարանում ուսանելու ժամանակ անգլիացի մի դասախոս-գիտնական առաջին անգամ հետաքրքրություն է առաջացրել նրա մեջ բողոքականության նկատմամբ։ Ավելի ուշ՝ համբավավոր լյութերական Ֆիլիպ Մելանքտոնի դասախոսությունները (Վիտենբերգի համալսարանում) և աշխատություններն են խոր ազդեցություն գործել նրա վրա։ Բորնեմիսան բողոքական գրականություն է հրատարակել, հայրենի երկրում զբաղվել բողոքականության քարոզչությամբ[2]։ Քարոզչական, հրապակագրական աշխատանքներով չբավարարվելով՝ նա հեղինակել է նաև մի նշանակալի գեղարվեստական երկ՝ Magyar Elektra («Հունգարական Էլեքտրան») թատերգությունը[3]։

Հունգարացի կոմպոզիտոր Դյորդ Կուրտագը «Պետեր Բորնեմիսայի ասույթները» խորագրով մի ծավալուն երաժշտական երկ է ստեղծել[4], որտեղ օգտագործել է Բորնեմիսայի քարոզների համառռոտած տեքստերը[5]։

Հունգարիայում լույս է ընծայվել Պետեր Բորնեմիսայի երկերի հիհգհատորյակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Hughes Oliphant Old (հուլիսի 23, 2004)։ The Reading and Preaching of the Scriptures in the Worship of the Christian Church, Volume 5: Moderatism, Pietism, and Awakening։ Wm. B. Eerdmans Publishing։ էջ 310։ ISBN 978-0-8028-2232-1 
  3. Roy Porter (1992)։ The Renaissance in National Context։ Cambridge University Press։ էջեր 172, 174, and 176։ ISBN 978-0-521-36970-1 
  4. Beckles Willson, Rachel. 1998a. "The Fruitful Tension between Inspiration and Design in Kurtág's The Sayings of Péter Bornemisza op.7". Mitteilungen der Paul Sacher Stiftung 11:36–41.
  5. An article in The Scotsman