Պավել Պետրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Պետրով
Ծնվել էփետրվարի 18, 1937(1937-02-18)
Մահացել էօգոստոսի 27, 2012(2012-08-27) (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմուլտիպլիկատոր

Պավել Պետրով (ռուս.՝ Павел Иванович Петров, փետրվարի 18, 1937(1937-02-18) - օգոստոսի 27, 2012(2012-08-27), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային մուլտիպլիկատոր։ Մասնակցել է մոտ 160 մուլտֆիլմերի ստեղծմանը, այդ թվում` «Կոկորդիլոս Գենա», «Շապոկլյակ», «Ովքե՞ր են թռչունները»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Պետրովը ծնվել է 1937 թվականի փետրվարի 18-ին։ Ավարտել է գեղարվեստական միջնակարգ դպրոցը։

1956-1958 թվականներին սովորել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային կից նկարիչ-մուլտիպլիկատորներ դասընթացներում։ Ավարտելուց հետո մնացել է աշխատելու տիկնիկային կինոյի նկարիչ-մուլտիպլիկատորների ստուդիայում։

1972 թվականին տեղափոխվել է «Էկրան» ստեղծագործական միության «Մուլտհեռուստաֆիլմ» ստուդիա, որտեղ աշխատել է 23 տարի։

Զբաղվել է գրական ստեղծագործությամբ։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Հայելիներ» (ռուս.՝ «Зеркала») ալմանախում, «Աններդաշնակ ձայներ» (ռուս.՝ «Нестройные голоса») ժողովածուում և «Մեր փողոցը» (ռուս.՝ «Наша улица») ամսագրում։ Պատկերազարդել է մանկական հանրագիտարաններ։

Մահացել է 2012 թվականի օգոստոսի 27-ին[1]։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ

  • 1979 թվական` Քեռի Աուն քաղաքում (ռուս.՝ «Дядюшка Ау в городе»)

Նկարիչ-մուլտիպլիկատոր

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության երախտագիտությունը՝ ռուսական անիմացիայում մեծ ներրդրում ունենալու, բազմամյա արդյունավետ աշխատանքի համար և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի առթիվ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 510-511. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]