Ինչպես կատվի համար տուն կառուցեցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչպես կատվի համար տուն կառուցեցին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոման Կաչանով
ՍցենարիստArkady Tyurin? և Միխայիլ Լվովսկի
ԵրաժշտությունՄիխայիլ Զիվ
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1042 րոպե
Թվական1963

Ինչպես կատվի համար տուն կառուցեցին (ռուս.՝ Как котёнку построили дом), Ռոման Կաչանովի խորհրդային տիկնիկային անիմացիոն ֆիլմը[1], որը թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, 1963 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորակառույց շենքերի շարքում բուլդոզերն ավերում է հին փլված փայտե տունը, որում ապրում էր կատուն։ Անձրև է գալիս, կատվիկը մնում է փողոցում, անօթևան։ Նա լաց է լինում։ Բուլդոզերը հարցնում է, թե ինչ է պատահել։ Կատուն ասում է, որ ինքն ապրելու տեղ չունի։ Բուլդոզերը խոստանում է վաղը նոր տուն կառուցել, և այժմ առաջարկում է կատվիկին քնել իր տնակում։ Կատվիկը քնում է և երազում տեսնում է իր նոր բնակարանը, որտեղ նա շատ կաթ ունի և խաղալիքներ։

Հաջորդ օրը շինարարական մեքենաները համերաշխորեն կառուցում են բնակելի նոր բազմաբնակարան շենք։ Նոր բնակիչները մտնում են տուն, բայց նրանցից ոչ մեկը չի նկատում կատվի ձագին։ Հուսահատ կատուն բարձրանում է աստիճանների վրա, անցնում դռների մոտով, որոնց հետևում հարմարավետ և ջերմ է։ Եվ միայն վերևի հարկում, իր նոր «հարևանների»` ճնճղուկների օգնությամբ, նա իրեն տեր է գտնում. բարի աղջիկը կատվիկին հրավիրում է իր բնակարանում ապրելու։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Ռոման Կաչանով
  • Սցենարի հեղինակներ` Արկադի Տյուրին, Միխայիլ Լվովսկի
  • Բեմադրող նկարիչներ` Ալինա Սպեշնևա, Վլադիմիր Սոբոլյով
  • Կոմպոզիտոր` Միխայիլ Զիվ
  • Մուլտիպլիկատորներ` Պավել Պետրով, Վլադիմիր Պուզանով, Գենադի Սոկոլսկի, Վյաչեսլավ Շիլոբրեև
  • Օպերատոր` Իոսիֆ Գոլոմբ
  • Հնչյունային օպերատոր` Գեորգի Մարտինյուկ
  • Տիկնիկները և դեկորները պատրաստել են՝ Գենադի Լյուտինսկին, Վ. Կուրանովը, Ռոման Գուրովը, Վ. Սմիդովիչը, Օլեգ Մասաինովը, Բորիս Կարավաևը՝ Ռոման Գուրովի

ղեկավարությամբ

  • Տնօրեն՝ Նատան Բիտման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аркадий Тюрин Как котёнку построили дом // Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов». Выпуск VIII / сост. Б. А. Воронов. — М.: Искусство, 1964. — С. 93—100. — 224 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]