Ինչո՞ւ փղերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ինչո՞ւ փղերը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ
ՌեժիսորMarianna Gertselevna Novogroedskaja?
ՍցենարիստԺաննա Վիտենզոն
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
ՕպերատորԷրնստ Ալեքսանդրի Գաման
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Թվական1980

Ինչո՞ւ փղերը (ռուս.՝ Почему слоны?), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է Բորիս Ժիտկովի «Ինչ եմ տեսել» վեպի հիման վրա, 1980 թվականին, «Էկրան» ստուդիայում: Ֆիլմը, որը ստեղծել է Մարիաննա Նովոգրուդսկայան, կարծես թե հասցեագրված է ամենափոքրերին, սակայն գրավում է նաև մեծահասակ հանդիսատեսին կատարման նրբագեղությամբ, ակնարկներով, կենցաղային խնդիրների գոյության մասին մտածելու հեղինակի պահանջով[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա «Կոճակիկներ և մարդուկներ» մուլտֆիլմի շարունակությունն է:

Այն ևս մեկ պատմություն է Ալյոշայի մասին, որն անսպասելի հարցեր տալու մեծ սիրահար է, և այս սովորության պատճառով նրան կոչում են Ինչուիկ: Այս անգամ Ալյոշան մոր հետ հայտնվել է կենդանաբանական այգում՝ Ալյոշայի «ինչուների» իսկական վայրում։ Չէ՞ որ այստեղ այնքան նոր բան կա՝ և՛ գազաններ, և՛ երևույթներ, և տղան այդ ամենի համար անպայման ուզում է բացատրություն ստանալ։ Իսկ կենդանաբանական այգում Ալյոշան ծանոթանում և ընկերանում է փոքրիկ տղայի՝ Պետյայի հետ, որը նրան շատ հետաքրքիր բաներ է պատմում գազանների և նրանց սովորությունների մասին: Կենդանաբանական այգում շրջագայության ժամանակ շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում: Եվ Ալյոշան նույնիսկ մի պահ կորում է: Սակայն Պետյայի և նրա ընկեր կենդանիների շնորհիվ տղան նորից հանդիպում է իր մոր հետ փղերի հրապարակում: Այդ պատճառով Պետյայի և նրա մոր միջև հաստատվում են բարեկամական հարաբերություններ, իսկ հետո մայրիկն ու Ալյոշան բարեհաջող կերպով վերադառնում են տուն: Տղային կենդանաբանական այգուց անմոռանալի տպավորություններ են մնում:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Մարիաննա Նովոգրուդսկայա
Սցենարի հեղինակ ժաննա Վիտենզոն
Բեմադրող նկարիչ Գալինա Բեդա
Նկարիչ Իրինա Դեգտյարյովա
Անիմատորներ Օլգա Անաշկինա, Պավել Պետրով, Վալերի Տոկմակով, Ն. Բազելցևա, Ֆազիլ Հասանով
Օպերատոր Էռնստ Գաման
Կոմպոզիտոր Միխայիլ Մեերովիչ
Հնչյունային օպերատոր Վիտալի Ազարովսկի
Խմբագիր Ալեքսանդր Տիմոֆեևսկի
Տնօրեն Ե. Բոբրովսկայա
Ֆիլմի վրա աշխատել են Ե. Տարլեևա, Ն. Չերնիկովա, Իննա Կարպ, Նատալյա Գրաչովա, Գալինա Դրոբինինա, Ե. Զվերևա
Դերերը կրկնօրինակել են Նատալյա Շվեց, Մարինա Վայնտրաուբ, Ռոգվոլտ Սուխովերտո` հավալուսն, շուն, փիղ, հորեղբայր, արջ
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի:

Մրցանակներ և փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում օգտագործվել է ընդհանուր մուլտիպլիկացիայի սկզբունքը:

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում:

  • «13 պատմություններ», սկավառակում ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմերը.

«Սատանիկ №13» (1982), «Փափուկ պոչով սատանիկը» (1985), «Չեմուչումիկ» (1986), «Մի կովբոյ, երկու կովբոյ» (1981), «Դիմավորեք տատիկին»(1984), «Ինչո՞ւ փղերը» (1980), «Լաթի կտորն ու ամպը» (1977), «Բաց պատուհան» (1986), «Ինչպես ծերուկը վաճառեց կովին» (1980), «Տուն ընձառյուծի համար» (1979), «Ծովահենի նշումները» (1989)

  • «Չեմուչումիկ», սկավառակում ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմերը.

«Կաթիլ» (1984), «Ինչո՞ւ փիղ» (1980), «Ագահ հարուստ» (1980), «Փոքրիկ վնասարարը» (1987), «Չեմուչումիկ» (1986), «Սիմուլյանտ նապաստակը» (1967), «Լոշտակն ու իր ընկերները» (1981-1982)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Марианна Новогрудская // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 Արխիվացված է Օգոստոս 29, 2007 Wayback Machine-ի միջոցով:
  2. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 470-471. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]