Ինչպես ծերուկը վաճառեց կովին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ինչպես ծերուկը վաճառեց կովին
Տեսակմուլտֆիլմ
ՍցենարիստՍերգեյ Միխալկով
ՀնչյունավորումՎյաչեսլավ Նևիննի
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
ԵրկիրFlag of the Soviet Union (dark version).svg ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն6 րոպե
Թվական1980

«Ինչպես ծերուկը վաճառեց կովին», խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1980 թվականին «Էկրան» ստուդիայում՝ սցենարիստ Սերգեյ Միխալկովի կողմից: Սա ռուսական ժողովրդական հեքիաթների հիման վրա գրված համանուն բանաստեղծության էկրանավորված տարբերակն է:

Բոլոր կերպարներին հնչյունավորել է Վյաչեսլավ Նեվիննին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղմուկ է գյուղի տոնավաճառում։ Բոլորը գնում են և վաճառում, ամենուր քայլում են սկոմորոխներն ու զվարճացնում ազնիվ մարդկանց: Բոլորը ծիծաղում են, և անդադար թռչում են կատակները: Պանդոկապանները գովաբանում են իրենց օղաբլիթները, իսկ մարդիկ աղմկում են ու քայլում։ Մեկ ծերուկ փորձում է վաճառել իր հիվանդ կովը, որն այլևս կաթ չէր տալիս։ Օրն արդեն մթնում էր, սակայն գործն առաջ չէր գնում, վաճառողը չափից ավելի անկեղծ էր։ Կենդանու արժանիքների մասին հորինելու փոխարեն, նա անկեղծորեն պատմում է հաճախորդներին նրա թերությունների մասին[1]։

Մի երիտասարդ տղա, որը տեսնում է, թե ինչպես է ծերունին վաճառում իր կովը, որոշում է օգնության հասնել։ Երբ գալիս է հաջորդ բոյարը, տղան ներկայացնում է կովի յուրահատկություններն ամենավառ գույներով։ Դյուրահավատ գնորդը պատրաստ է տալ գումարը, բայց հենց այդ պահին ծերունին այլևս չի դիմանում և որոշում է, որ նա նման հրաշալի կենդանին իրեն էլ օգտակար կլինի։

Ֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ՝ Սերգեյ Միխալկով
  • Ռեժիսոր՝ Ալեքսեյ Սոլովյով
  • Բեմադրող նկարիչ՝ Մարինա Զոտովա
  • Օպերատոր՝ Իոսիֆ՝ Գոլոմբ
  • Հնչյունային ռեժիսոր՝ Վիտալի Ազարովսկի
  • Մուլտիպլիկատորներ՝ Բորիս Սավին, Կարպինսկայա Մ․
  • Դերերում՝ Վյաչեսլավ Նեվիննի
  • Տիկնիկներ և դեկորացիա․
  • Լյուբով Դորոնինա
  • Մարգարիտա Բոգատսկայա
  • Գալինա Կրուգլովա
  • Նադեժդա Լյարսկայա
  • Եվգենի Բասկակով
  • Գալինա Ֆիլիպովա
  • Նինա Պանտելեևա
  • Մոնտաժ՝ Լյուբով Գեորգիևա
  • Խմբագիր՝ Լ․ Ստեֆանովա
  • Տնօրեն՝ Ե․ Բոբրովսկայա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմը նկարահանվել է ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա, որը ներկայացված է Սերգեյ Միխալկովի բանաստեղծություններում: Բանաստեղծությունը ընդգրկվել է բանաստեղծի «Մեծերի և փոքրերի համար» (Մոսկվա, 1944 թվական) գրքում՝ «Տարօրինակ մարդը» վերնագրով։ Հեքիաթը նկարազարդել են Վլադիմիր Կոնաշևիչ և Բորիս Պրորոկովը:
  • Նույն թվականին թողարկվել «Ժլատ հարուստը» մուլտֆիլմը, որը ևս նկարահանվել է Սերգեյ Միխալկովի ստեղծագործություններից մեկի հիման վրա, և այն ևս մեծ հաջողություն է ունեցել։ Սկոմորոխ տղան և հարուստ մարդն այս մուլտֆիլմում արդեն հանդես են գալիս որպես գլխավոր հերոսներ: Ֆիլմում հայտնվում են նաև կովի գնորդները` հարուստ ամուսինն ու կինը առաջին ֆիլմից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Как старик корову продавал. Сергей Михалков»։ Я happy МАМА (ru-RU)։ 2017-12-06։ Վերցված է 2018-11-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]