Պավել Կարյագին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Կարյագին
Ծնվել է1761
ԾննդավայրՊոլտավա, Կազակական հետմանություն
Մահացել էմայիսի 7, 1807(1807-05-07)
Մահվան վայրՇուշի, Շուշիի գավառ
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Պավել Միխաիլի Կարյագին (Կորյագին, Կորյակին) (1761, Պոլտավա, Կազակական հետմանություն - մայիսի 7, 1807(1807-05-07), Շուշի, Շուշիի գավառ), գնդապետ, 17-րդ եգերական (հատուկ հրաձգային) գնդի պետ, Ռուս-պարսկական պատերազմի հերոս

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայություն է սկսել որպես շարքային` 1773 թվականին՝ Բուտիրկայի հետևակային գնդում, որի հետ մասնակցել է այդ ժամանակ շարունակվող Ռուս-թուրքական պատերազմին։ Այս արշավում Պյոտր Ռումյանցև-Զադունայսկի փայլուն հաղթանակները Կարյագինում սերմանեցին հավատք ռուս զինվորի և իր սեփական ուժի մեջ, որին հենվելով նա հետագայում երբեք թշնամիներից չէր վախենում։

1778-ին,Ա․Վ․ Սուվորովի հրամանատարությամբ, նա ստացավ կրակի մկրտությունը` ղրիմի թաթարների դեմ մարտերում։ 1781 թ.-ին, նա նշանակվել է [[վառատար (պրապորշչիկ, ցարական բանակի ցածրաստիճան սպա)[1], 1783 թ.` պոդպորուչիկ (երկրորդ լեյտենանտ, ցարական բանակի ցածրաստիճան սպա)[2]։ Ծառայել է բելոռուսական եգերական (հատուկ հրաձգային) գումարտակում։

Բուտիրկայի գնդի հետ միասին Կարյագինը մտավ 1786 թ.՝ Կուբանի եգերական (հատուկ հրաձգային) կորպուսի 4-րդ գումարտակը կազմելու նպատակով։

Նա աչքի ընկավ 1791 թվականի հունիսի 22-ին` Անապա ամրոցի գրոհի ժամանակ, որտեղ նա Կովկասյան եգերական (հատուկ հրաձգային) կորպուսի 4 -րդ գումարտակի վաշտի հրամանատարն էր։ Վիրավորվել է թևից և արժանացել մայորի կոչման։

Մասնակցելով լեռնականների դեմ բազմաթիվ արշավների[3]` ծառայությամբ ձեռք բերեց գնդապետի կոչում, 1800 թվականի օգոստոսի 20-ին, Կարյագինը նշանակվեց 17-րդ եգերական (հատուկ հրաձգային) գնդի հրամանատար։ Այդ գունդը կազմավորվել էր Կուբանի եգերական (հատուկ հրաձգային) կորպուսի 5-րդ գումարտակից, և 1803 թվականի մայիսի 14-ին, 15-րդ եգերական (հատուկ հրաձգային) գնդի կարճ հրամանատարությունից հետո), նրան վստահվեց գնդի հրամանատարությունը։ Այդ գնդի հետ Կարյագինը մասնակցեց Պարսկական արշավանքին և 1804 թվականի փետրվարի 24-ին` ստացավ Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան[4][5]։

Կարյագինի մարտարշավը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարյագինը լեգենդար փառքով պատեց իրեն` Ռուս-պարսկական պատերազմում (1804-1813), հատկապես` հունիսի 1805 թ.- ի 24-ից հուլիսի 15-ը տևացող արշավում[6], երբ նա, Ղարաբաղի նահանգում Աբբաս Միրզայի 20.000-անոց պարսկական բանակով շրջապատված, երեք շաբաթ դիմակայեցԱսկերանում, Շահբուլաղումև Մուխրատագում՝ ոչ միայն պատվով հետ էր մղում պարսիկների հարձակումները, այլ ինքը հարձակման ենթարկեց պարսկական ամրոցները, և, վերջապես, ընդամենը 100 հոգուց բաղկացած ջոկատով, նա, ճեղքելով թշնամու բանակը, միացավ Ցիցիանովին, ով գալիս էր նրան օգնության։ Այս արշավի համար Կարյագինը ստացավ ոսկե թուր՝ «Արիության համար» մակագրությամբ[7][8]։

Կյանքի վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդադար արշավները, վերքերը և հատկապես հոգնածությունը 1806 թվականի ձմեռային արշավի ընթացքում խաթարեցին Կարյագինի առողջությունը։ Նա հիվանդացավ տենդով[9], որը վերածվեց դեղին փտած տենդի, և 1807 թվականի մայիսի 7-ին այս «ատրճանակը ձեռքին ճերմակած» հերոսը մահացավ (1807 թվականի հուլիսի 31-ին դուրս է  հանվել բանակի ցուցակներից)։ Նրա վերջին պարգևը Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանն է, որը նա ստացել է մահվանից մի քանի օր առաջ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասյան պատերազմի պատմաբան Վասիլի Պոտտոն գրել է. «Նրա հերոսական արարքներով տպավորված, մարտական սերունդը Կարյագինին շնորհեց վեհաշուք լեգենդար կերպար, նրան դարձրեց մարտական կովկասյան էպոսի սիրված հերոս»[10]։

1827 թվականին Կարաբուլագ գյուղը (այժմ՝ Ֆիզուլի քաղաք) վերանվանվել է Կարյագինոի՝ ի պատիվ Պավել Կարյագինի։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Прапорщик» (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 5. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Подпоручик» (ռուսերեն). 2021 թ․ մայիսի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Кавказская война» (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 25. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «Орден Святого Георгия» (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 10. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «История 13-го Лейб-Гренадерского Эриванского Его Величества полка за 250 лет: Бобровский Павел Осипович — Алфавитный каталог — Электронная библиотека Руниверс». runivers.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. «Рейд Карягина (1805)» (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 5. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «Золотое оружие «За храбрость»» (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 4. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. Военная энциклопедия / Под ред. В. Ф. Новицкого и др. СПб.: Т-во И. Д. Сытина, 1911—1915.
  9. «Тиф» (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 2. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. «Кавказская война в отдельных очерках, эпизодах, легендах и биографиях: Потто Василий Александрович — Алфавитный каталог — Электронная библиотека Руниверс». runivers.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.


Ссылки[править | править код][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Карягин Павел Михайлович (1752—1807)