Վասիլի Պոտտո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վասիլի Պոտտո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1836[1] |
Ծննդավայր | Տուլա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 11, 1911 (75 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ռազմական պատմաբան, սպա և մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Վասիլի Պոտտո (հունվարի 1, 1836[1], Տուլա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1911, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), գեներալ-լեյտենանտ, ռուս ականավոր պատմաբան, կովկասյան պատմության մասնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլի Պոտտոն ծնվել է Տուլայի նահանգում 1836 թվի հունվարի 1-ին, ռուսացած գերմանացիների ազնվական ընտանիքում։ Ռազմական կրթությունը ստացել է Տուլայի Ալեքսանդրյան կադետային կորպուսում, Օրլովի կադետային կորպուսում և Ազնվական գնդում։
1855 թվականի հունիսի 11-ին Պոտտոյին շնորհվել է ենթասպայի՝ պրապորշչիկի կոչում, և նա անցել է ծառայության Նովոռոսիյսկի 3-րդ դրագունյան գնդում։ Այդ գնդի կազմում մասնակցել է Կարսի ազատագրմանը Ղրիմյան պատերազմի ժամանակ։ 1857 թվականին Պոտտոյին շնորհվել է պորուչիկի, 1863 թվականին՝ շտաբս-կապիտանի, 1870 թվականին՝ մայորի, իսկ 1877-ին՝ գնդապետի կոչումներ։ 1866 թվականից Պոտտոն դասավանդել է Նիկոլաևյան կավալերական ուսումնարանում։
1887 թվականի փետրվարի 3-ին Վասիլի Պոտտոն ծառայության է անցել Կովկասյան ռազմական ռազմամարզում։ 1896 թվականի փետրվարի 18-ին Պոտտոն նշանակվել է Կովկասյան ռազմական ռազմամարզի շտաբի ռազմապատմաբանական բաժնի պետ, իսկ 1896 թվականի մայիսի 14-ին ստացել է գեներալ-մայորի կոչում։ Այդ ժամանակահատվածում Վասիլի Պոտտոն ճանաչում է ստանում հատկապես իր Կովկասյան պատերազմին նվիրված աշխատությունների շնորհիվ։
1907 թվականի ապրիլի 22-ին Պոտտոյին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Վասիլի Պոտտոն մահացել է 1911 թվականի նոյեմբերի 11-ին Թիֆլիսում։ Նրա զավակ Ալեքսանդրը (1866 - 1917) գեներալ-մայոր էր։
Վասիլի Պոտտոն պարգևատրվել է հետևյալ շքանշաններով. Սուրբ Աննա 2-րդ աստիճանի (1869), Սուրբ Վլադիմիր 4-րդ աստիճանի (1879), Սուրբ Վլադիմիր 3-րդ աստիճանի (1899 թիվ), Սուրբ Ստանիսլավ 1-ին աստիճանի (1904), Սուրբ Աննա 1-ին աստիճանի (1906)։
Վասիլի Պոտտոյի որոշ աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղարաբաղի առաջին կամավորականները (Մելիք-Վանի և Հակոբ-յուզբաշի Աթաբեկյանները)
- Կովկասյան պատերազմը առանձին հուշագրություններում, դրվագներում, ավանդապատումներում և կենսագրություններում։ 1899 (վերատպվել է՝ Մոսկվա, «Центрполиграф», 2006, Հատորներ 1-5)
- 21-րդ հետևակային գնդի ռազմական ճանապարհը։ Թիֆլիս, 1888(չաշխատող հղում)
- Գեներալ-ադյուտանտ Իվան Դավիթի Լազարև։ Թիֆլիս, 1900
- Բանակայինների ժամանակակից կրթությունը և դաստիարակությունը։ Սանկտ-Պետերբուրգ, 1875(չաշխատող հղում)
- Ախտիրյան գնդի պատմությունը։ Սանկտ-Պետերբուրգ, 1902 (Ս. Ի. Օդինցովի հետ համատեղ) Արխիվացված 2013-10-31 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կովկասյան պատերազմը առանձին հուշագրություններում, դրվագներում, ավանդապատումներում և կենսագրություններում»։ 1899, հատոր 5 Руниверс կայքում։
- Վասիլի Պոտտո
- Վասիլի Պոտտո. «Կովկասյան պատերազմը։ Հատոր 1. Հնագույն ժամանակներից մինչ Երմոլովը»
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Պոտտո» հոդվածին։ |
|
- ↑ 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- Հունվարի 1 ծնունդներ
- 1836 ծնունդներ
- Տուլա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 11 մահեր
- 1911 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գեներալ-լեյտենանտներ
- Ռուս հայագետներ
- Ռուս պատմաբաններ