Պյոտր Ռումյանցև-Զադունայսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Ռումյանցև-Զադունայսկի
Пётр Румянцев
Rumjanzew-sadunaiski.jpg
Ծնվել էհունվարի 4 (15), 1725
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 8 (19), 1796 (71 տարեկանում)
Մահվան վայրTashan, Q12107315?, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ազգությունռուս
ԿրթությունFirst Cadet Corps
Մասնագիտությունզինծառայող
ԱմուսինEkaterina Mikhailovna Rumyantseva
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Ռումյանցև, մայր՝ Maria Rumyantseva
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սպիտակ Արծվի շքանշան Սև արծվի շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Order of St. George, 1st class Սուրբ Աննայի շքանշան Արիության ոսկե թուր և Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան
ԵրեխաներNikolay Rumyantsev, Q15060572? և Q15088814?
Pyotr Alexandrovich Rumyantsev-Zadunaisky Վիքիպահեստում

Պյոտր Ռումյանցև-Զադունայսկի (ռուս.՝ Пётр Александрович Румянцев, 1725—1796), ռուս զորավար, կոմս (1744), գեներալ-ֆելդմարշալ (1770), Պետրոս I-ի զինակից Ա․ Ի․ Ռումյանցևի որդին։

1741—1743-ի ռուս-շվեդական պատերազմի ժամանակ գտնվել է գործող բանակում։ Յոթնամյա պատերազմի (1756—1763) ժամանակ եղել է բրիգադի, ապա դիվիզիայի, այնուհետե կորպուսի հրամանատար։ 1764—1796-ին եղել է Մալոռուսական կոլեգիայի նախագահ և Մալոռուսիայի գեննահանգապետ։ 1768—1774-ի ռուս-թուրք․ պատերազմի սկզբին Ռումյանցև-Զադունայսկին ղեկավարել է 2-րդ բանակը, 1769-ից՝ 1-ին բանակը։ 1770-ի ամռանը ջախջախել է թուրք, գերակշիռ բանակը Ռյաբայա Մոգիլայի, Լարգեի և Կագուլի մոտ, գրավել Դանուբի ստորին հոսանքի ձախ ափը։ Իսկ 1774-ին Շումլայի վրա հաջող հարձակումը Թուրքիային հարկադրել է հաշտություն կնքել (տես Քյուչուկ-Կայնարշիի հաշտություն 17741775-ին ստացել է «Զադունայսկի» պատվանունը։ 17871791-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գլխավորել է 2-րդ բանակը, սակայն գլխավոր հրամանատար Պոտյոմկինի հետ տարաձայնությակ պատճառով, փաստորեն հեռացվել է հրամանատարությունից։ 1794-ին անվանապես եղել է Լեհաստանի դեմ գործող բանակի գլխ․ հրամանատարը։ Ռումյանցև-Զադունայսկու գործունեությունը որպես զորավարի նշանակալիորեն ազդել է XVIII դ․ 2-րդ կեսի ռուսական ռազմական արվեստի զարգացման վրա։ Իր գաղափարները Ռումյանցև-Զադունայսկին շարադրել է «Հրահանգներ» (1761), «Ծառայության կարգ» (1770), «Մտքեր» (1777) երկերում, որոնք օգտագործվել են XVIII դ․ 2-րդ կեսին ռուս, բանակի վերակառուցման և կանոնադրության մշակման ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]