Պավել Ադամովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Ադամովիչ
լեհ.՝ Paweł Adamowicz
Pawel Adamowicz - Prezydent Gdanska.jpg
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական հարթակ, անկուսակցական, Conservative People's Party?, Liberal Democratic Congress? և Համերաշխություն
Կրթություն՝ Gdańsk University - Faculty of Law and Administration?
Գիտական աստիճան՝ մագիստրոս
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 2, 1965(1965-11-02)
Ծննդավայր Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Վախճանի օր հունվարի 14, 2019(2019-01-14)[1][2] (53 տարեկանում)
Վախճանի վայր University Clinical Centre in Gdańsk, Գդանսկ, Լեհաստան[3]
Գերեզման St. Mary's Church
Թաղված St. Mary's Church
Քաղաքացիություն Flag of Poland.svg Լեհաստան
Ի ծնե անուն լեհ.՝ Paweł Bogdan Adamowicz
Ամուսին Magdalena Adamowicz?[4]
 
Կայք՝ adamowicz.pl
 
Ինքնագիր Adamowicz Paweł – signature.png
 
Պարգևներ

Pro Ecclesia et Pontifice?, Q21936853?, Ազատության և համերաշխության խաչ, Տերա Մարիանայի խաչ 3-րդ աստիճանի շքանշան, Order of Civil Merit?, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Լեհաստանի վերականգնան շքանշանի ասպետ, Pro Memoria Medal?, Silver Medal for Merit to Culture – Gloria Artis‎?, Q21948553?, Silver Cross of Merit? և Վարշավայի պատվավոր քաղաքացի

Պավել Բոգդան Ադամովիչ (լեհ.՝ Paweł Bogdan Adamowicz; նոյեմբերի 2, 1965(1965-11-02), Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն - հունվարի 14, 2019(2019-01-14)[1][2], University Clinical Centre in Gdańsk, Գդանսկ, Լեհաստան[3][5]), լեհ քաղաքական գործիչ, Գդանսկի քաղաքապետ (1998-2019), 2001 թվականից «Քաղաքացիական հարթակ» կուսակցության ակտիվիստ:

1990 թվականին ընտրվել է Գդանսկի քաղաքային խորհրդի անդամ և այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 1998 թվականը, երբ ընտրվեց Գդանսկի քաղաքապետ: Հինգ անգամ վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում՝ 2002, 2006, 2010, 2014 և 2018 թվականներին:

Պարգևատրվել է Հովհաննես Պողոս II պապի կողմից՝ «Եկեղեցուն և Պապին մատուցած ծառայության համար խաչ» մեդալով, ինչպես նաև նխագահ Ալեքսանդր Կվասնևսկու կողմից՝ «Ծառայության խաչ»-ով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Ադամովիչը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 2-ին Գդանսկ քաղաքում (Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), տնտեսագետներ Ռիչարդ (ծնվ.՝ 1928 թվականի մայիսի 30-ին) և Թերեզա Ադամովիչների ընտանիքում, ովքեր 1946 թվականին Գդանսկ էին տեղափոխվել Վիլնյուսից: Պավելի ավագ եղբայրը՝ Պյոտր Ադամովիչը, հայտնի լրագրող է և նախկին այլախոհ[6]: 1972-1980 թվականներին սովորել է Գդանսկի՝ Էմիլիա Պլյատերի անվան № 50 դպրոցում, այնուհետև՝ 1980-1984 թվականներին, եղել է Գդանսկում գտնվող Նիկոլայ Կոպեռնիկոսի անվան վարժարանի ուսանող: Եղբոր հետ միասին ակտիվ կապ էր պահպանում 1981-1983 թվականների ռազմական դրության անդամների հետ, «Միասնություն» ընդհատակյա ամսագրի խմբագիրներից մեկն էր[7]:

1984-1989 թվականներին եղել է Գդանսկի համալսարանի ուսանող՝ սովորելով իրավունքի և կառավարման ֆակուլտետում: Ուսանողական տարիներին եղել է «АBC» ընդհատակյա ամսագրի խմբագիրը: 1988 թվականի մայիսին եղել է իր համալսարանում կազմակերպված դասադուլի կազմակերպիչներից մեկը: Ադամովիչը նաև եղել է ուսանողների շրջանում ձևավորված ընդդիմադիր միավորումներից մեկի հիմնադիրը:

Համալսարանն ավարտելոց հետո՝ 1989 թվականին, աշխատանքային գործունեությունն սկսել է իր իսկ համալսարանում՝ Լեհաստանի իրավունքի և հասարակության պատմության ամբիոնում՝ որպես լաբորանտ: 1990-1993 թվականներին զբաղեցրել է ուսանողական գծով պրոռեկտորի պաշտոնը[8]: Իր գիտական գործունեության ընթացքում զբաղվել է Լեհական Հանրապետության տարիների տեղական ինքնակառավարման հետազոտման հարցերով, ստացել է բիզնեսի մագիստրոսի աստիճան[8][9]:

1999 թվականին ամուսանցել է Մագդալինա Ադամովիչի հետ, ով դասախոսում էր Գդանսկի համալսարանում: Դուստրերն են՝ Անտոնինան (ծնվ.՝ 2003 թվականին) և Թերեզան (ծնվ.՝ 2010 թվականին)[10]:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1994 թվականներին Պավել Ադամովիչը եղել է «Համերաշխություն» արհեստակցական միության, ինչպես նաև Գդանսկի համալսարանի արհմիության անդամ: Ավելի ուշ եղել է նաև Գդանսկի համալսարանի արհմիության ղեկավարը: 1990 թվականին ընտրվել է Գդանսկի քաղխորհրդի անդամ: «Համերաշխություն» արհմիությունից դուրս գալուց հետո 1998 թվականին ընտրվել է Գդանսկի քաղաքապետ: 2001 թվականին անդամակցել է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությանը և դարձել նրա շրջանային ստորաբաժանման ղեկավար:

Նորից Գդանսկի քաղաքապետ է ընտրվել 2002 թվականի նոյեմբերի 10-ին կայացած ուղղակի ընտրությունների ժամանակ՝ հավաքելով 72,2% ձայն: Վերընտրվել է 2006, 2010, 2014 և 2018 թվականներին՝ 60,9% 63,6% 61,2% և 64,8% արդյունքներով[11][12][13][14]: Գդանսկի քաղաքապետի լիազորությունների հետ միասին նա նաև Գդանսկի ծովային նավահանգստի վարչության խորհրդի վերահսկողության ղեկավարի պաշտոնն ստացավ[15]: 2011 թվականին եղել է Շրջանային կոմիտեում Գդանսկը ներկայացնող անդամը[16]:

2007-2015 թվականներին եղել է Լեհաստանի խոշար քաղաքների միջև համագործակցության կազմակերպության անդամ[17][18][19]:

2018 թվականի ապրիլին դարձավ «Ամենը Գդանսկի համար» քաղաքական ասոցիացիայի հիմնադիրն ու ղեկավարը[20][21]:

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտից 2016 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ենթարկվել է դատաքննության՝ կոռուպցիայի մեջ կասկածանքի և այլ պատճառներով: Մասնավորապես՝ 2010-2012 թվականներին Ադամովիչը եկամուտների մասին ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել, բացի այդ՝ պարզվեց, որ քաղաքապետն առանձնատներ ունի, ինչի արժեքը բարձրացնում է Ադամովիչի եկամուտները: Իսկզբանե Գդանսկի շրջանային դատարանի կողմից անմեղ ճանաչվեց և դրամական փոխհատուցում ստացավ՝ դատական ծախսերի համար, ինչպես նաև վերականագնվեց նրա անդամակցությունը «Քաղաքացիական հարթակ»֊ին[22], սակայն այդուհետ՝ 2016 թվականի դեկտեմբերին, քաղաքային դատախազի բողոքարկման պատճառով որոշումը չեղյալ համարվեց, իսկ գործն ուղարկվեց վերանայման[23]:

2018 թվականի հուլիսի 13-ին Գդանսկի շրջանային դատարանը նրան տուգանեց 2500 լեհական զլոտի՝ «Համալեհական երիտասարդություն» կազմակերպության ակտիվիստին հրապարակավ վիրավորելու պատճառով[24]: Սակայն 2018 թվականի նոյեմբերի 6-ին Ադամովիչի փաստաբանները բողոքարկեցին նրա կրած վնասը, արդյունքում վիրավորանքը որակվեց աննշան, իսկ տուգանքը՝ չեղարկվեց[25]:

Հարձակում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 13-ին ողջ Լեհաստանում տեղի էր ունենում «Սուրբծննդյան օգնության մեծ նվագախումբ» բարեգործական կազմակերպության մեծ եզրափակիչը: Պավել Ադամովիչը մասնակցում էր այս իրադարձության եզրափակիչ համերգին, որը տեղի էր ունենում Գդանսկի կենտրոնում գտնվող Անկյունային շուկա հրապարակում: Եզրափակիչ հրավառության մեկնարկի պահին, որը կոչվում էր «Լույսը երկնքում» և տեղի էր ունենում տեղական ժամանակով ժամը 19:55-ից 20:00-ի (UTC+1:00) միջև ընկած ժամանակահատվածում, նախկինում մի քանի բանկերի կողոպուտի համար բազմիցս դատապարտված, տեղացի 27-ամյա Ստեֆանը վազքով մոտենում է Ադամովիչին և 3 անգամ դանակով հարվածում նրան՝ որովայնին և սրտի շրջաններում[26]: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հանցագործին հաջողվել էր ճեղքել թիկնապահների պատը՝ ներկայացնելով լրագրողի կեղծ վկայական[27]:

Մինչ թիկնապահները կվնասազերծեին նրան, հանցագործը բարձրախոսով բղավեց, որ ինքն անօրինաբար է ազատազրկման ենթարկվել, իսկ «Քաղաքացիական հարթակ»֊ի ներկայացուցիչները իրեն բանտում տանջել են[28]: Պավել Ադամովիչը ծայրահեղ վիճակում տեղափոխվում է Գդանսկի համալսարանական բժշկական կենտրոնում գտնվող հիվանդանոց: Ադամովիչը ենթարկվեց ծանր վիրահատության, որի սկզբում նրան ներարկվեց մոտ 20 լիտր արյուն, բայց, չնայած բժիշկների բոլոր ջանքերին՝ Ադամովիչը մահացավ 2019 թվականի հունվարի 14-ին մոտ 14:00[29]:

Գդանսկի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց Ալեքսանդրա Դուլկևիչը[30]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Atak na Pawła Adamowicza w czasie finału WOŚP. Prezydent Gdańska nie żyje [Relacja]
  2. 2,0 2,1 2,2 https://www.gdansk.pl/wiadomosci/sylwetka-pawla-adamowicza-prezydenta-miasta-gdanska-1965-2019,a,135807
  3. 3,0 3,1 3,2 Jarosław Kaczyński: wyrażam wielki ból po tragicznej śmierci Pawła Adamowicza
  4. http://adamowicz.pl/o-mnie/
  5. «Мэр Гданьска умер после ножевого ранения на концерте» (ռուսերեն)։ РИА Новости։ 2019-01-14։ Վերցված է 2019-01-15 
  6. «Ryszard Adamowicz»։ Cyfrowe Archiwum Pomorskich Kresowiaków (լեհերեն)։ www.capk.pl։ Վերցված է 2019-01-15 
  7. «Paweł Adamowicz życiorys dzieci rodzina - prezydent kadencja» (լեհերեն)։ Paweł Adamowicz։ Վերցված է 2019-01-15 
  8. 8,0 8,1 Gazeta Uniwersytecka, 1991, nr 1 (1). — Uniwersytet Gdański, 1991.
  9. «VIII Międzynarodowa konferencja "Wolność i bezpieczeństwo" - prelegen…»։ archive.is։ 2012-07-11։ Վերցված է 2019-01-15 
  10. «Paweł Adamowicz życiorys dzieci rodzina - prezydent kadencja» (լեհերեն)։ Paweł Adamowicz։ Վերցված է 2019-01-15 
  11. «Geografia wyborcza - Wybory samorządowe - Państwowa Komisja Wyborcza»։ wybory2006.pkw.gov.pl։ Վերցված է 2019-01-15 
  12. «Wybory Samorządowe 2010 - Geografia wyborcza - Województwo pomorskie - - m. Gdańsk»։ wybory2010.pkw.gov.pl։ Վերցված է 2019-01-15 
  13. «PKW | Samorząd 2014»։ samorzad2014.pkw.gov.pl։ Վերցված է 2019-01-15 
  14. «Wybory samorządowe 2018»։ wybory2018.pkw.gov.pl։ Վերցված է 2019-01-15 
  15. «Skład Rady Nadzorczej» (լեհերեն)։ bip.portgdansk.pl։ 2014-08-11։ Վերցված է 2019-01-15 
  16. «CoR - CoR Member profile»։ web.archive.org։ 2018-01-23։ Վերցված է 2019-01-15 
  17. «Paweł Bogdan Adamowicz | Rejestr.io»։ rejestr.io։ Վերցված է 2019-01-15 
  18. «HISTORIA WŁADZ UMP» (լեհերեն)։ Unia Metropolii Polskich։ Վերցված է 2019-01-15 
  19. «Rafał Dutkiewicz nowym szefem Unii Metropolii Polskich»։ Polityka i Społeczeństwo (լեհերեն)։ www.portalsamorzadowy.pl։ Վերցված է 2019-01-15 
  20. «Wyborcza.pl»։ trojmiasto.wyborcza.pl։ Վերցված է 2019-01-15 
  21. «STOWARZYSZENIE WSZYSTKO DLA GDAŃSKA | Rejestr.io»։ rejestr.io։ Վերցված է 2019-01-15 
  22. Tomasz Gdaniec (2015-03-10)։ «Prezydent Gdańska z zarzutami ws. oświadczeń majątkowych» (լեհերեն)։ wiadomosci.wp.pl։ Վերցված է 2019-01-15 
  23. Czwartek (2016-12-01)։ «Sprawa oświadczeń prezydenta Gdańska wraca do sądu. Wcześniej było umorzenie» (լեհերեն)։ radiogdansk.pl։ Վերցված է 2019-01-15 
  24. Szymon Zięba։ «Sąd: Paweł Adamowicz winnym pomówienia i naruszenia nietykalności cielesnej działacza Młodzieży Wszechpolskiej. Wyrok nie jest prawomocny» (լեհերեն)։ Dziennikbaltycki.pl։ Վերցված է 2019-01-15 
  25. «Sąd uznał, że Adamowicz poniżył oraz naruszył nietykalność cielesną wszechpolaka i umorzył sprawę»։ Polsat News (լեհերեն)։ polsatnews.pl։ 2018-11-06։ Վերցված է 2019-01-15 
  26. «Kim jest sprawca ataku na Adamowicza? Wiadomo, co krzyczał, mówił jak się nazywa» (լեհերեն)։ naTemat.pl։ Վերցված է 2019-01-15 
  27. «Atak na Pawła Adamowicza. Skąd napastnik miał plakietkę "Media"? Nie było go na liście dziennikarzy» (լեհերեն)։ gazetapl։ Վերցված է 2019-01-15 
  28. «Sprawca ataku na prezydenta Adamowicza to przestępca z Gdańska»։ 2019-01-13 
  29. «Раненный в сердце мэр Гданьска умер»։ lenta.ru։ Վերցված է 2019-01-15 
  30. Kamil Sikora (2019-01-14)։ «To ona pokieruje Gdańskiem. Dulkiewicz poprowadziła Pawła Adamowicza do ostatniego zwycięstwa» (լեհերեն)։ wiadomosci.wp.pl։ Վերցված է 2019-01-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]