Պալացո Մանսի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պալացո Մանսի թանգարան
Palazzo mansi, cortile 02.JPG
Տեսակպատկերասրահ, ազգային թանգարան, անշարժ գույք և թանգարան
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա[1]
ՏեղագրությունԼուկա[1]
ՀասցեVia Galli Tassi 43, 55100 Lucca[2][3]55100[2][1]
Հիմնադրված է1965 և 1977[1]
Կայքluccamuseinazionali.it/it/mansi/museo-nazionale-di-palazzo-mansi

Պալացո Մանսի թանգարան (իտալ.՝ Museo di Palazzo Mansi), թանգարան Իտալիայի Լուկա քաղաքում։ Պալացո Մանսի թանգարանում է գտնվում նաև պետական պատկերասրահը։

Պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը կառուցվել է 16-րդ դարում։ 1616 թվականին Մանսի ընտանիքը գնել է այն, վերանորոգել ինտերիերը բարոկկո ոճով, ինչը չի համապատասխանում կառույցի ճակատամասին։ 18-րդ դարում կառուցվեցին շինության երկու կողմերը, կենտրոնական ուղղահայաց հատվածները, երկրորդ հարկ տանող սանդղավանդակը։

1965 թվականին պալատում ստեղծվում է թանգարան, որը դառնում է պետական սեփականություն։ Այդ ժամանակ պալատը լիովին վերանորոգվում է։ 1977 թվականին հանդիսավոր կերպով բացվում է պատկերասրահը։ Ապա որոշվում է կրկին ցուցադրել հին կահույքը, ֆրեսկոները և գոբելենները։ Կարևոր տաղավարներից է La camera degli sposi, որտեղ ներկայացված են թանկարժեք մետաքսե գործվածքներ։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ցուցադրվում են 19-րդ դարի կտավներ, որոնց հեղինակներն են Պոմպեո Բատոնին, Բերնարդինո Նոկին և Ստեֆանո Տոֆանելլին։ Կան նաև հին ջուլհակահաստոցներ, տարբեր դարաշրջանների հագուստ, հանդերձանք և գործվածքներ։ Այս ամենը ցույց է տալիս, թե որքան կարևոր է եղել քաղաքի և հարակից վայրերի համար տեքստիլ արդյունաբերությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատում առկա կտավները նվիրել է Տոսկանայի դուքս Լեոպոլդ II-ը այն ժամանակ, երբ Լուկկայի դքսությունը մտավ Տոսկանայի մեծ դքսության կազմի մեջ։ Պատկերասրահը բաղկացած է չորս սրահներից, որոնք ներկայացնում են որոշակի դարաշրջան և դրա ոճը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Sistema Cultura — 2019.
  2. 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
  3. http://www.luccamuseinazionali.it/en/mansi/info-museum

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]