Պալատական հեղաշրջումների գաղտնիքները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պալատական հեղաշրջումների գաղտնիքները
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրպատմական ֆիլմ
Թվական2000
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍվետլանա Դրուժինինա
Սցենարի հեղինակՍվետլանա Դրուժինինա և Պավել Ֆինն
ԴերակատարներNatalya Yegorova?, Նիկոլայ Կարաչենցով, Sergey Shakurov?, Վլադիմիր Իլյին, Aleksei Zharkov?, Yekaterina Nikitina?, Իրինա Լաչինա և Դմիտրի Խառատյան
ՕպերատորԱնատոլի Մուկասեյ
ԵրաժշտությունՊյոտր Չայկովսկի և Գուստավ Մալեր

«Պալատական հեղաշրջումների գաղտնիքները. 18-րդ դար, Ռուսաստան», պատմական սերիալ, 2000 թվականից՝ մեծ էկրանին: Նկարահանումները սկսվել են 1995 թվականին: Սկզբում պլանավորված էր, որ սերիալը պետք է բաղկացած լիներ 12 ֆիլմից[1], բայց մինչև 2014 թվականը էկրան բարձրացավ 8 ֆիլմ: Ռեժիսոր Սվետլանա Դրուժինինան իր ֆիլմը ներկայացնում էր որպես պատմություն ռուսական կայսրուհիներին «բաժին ընկած կանացի դժվարությունների» մասին[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ 1. Կայսեր կտակը (2000)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր I-ը մահանում է: Իրեն ժառանգորդ չնշանակող կայսեր մահը հանգեցրեց այն բանին, որ երկու թևի բաժանված ազնվականները սկսեցին պայքար հանուն իշխանության: Հաղթող դարձավ Ալեքսանդր Մենշիկովը, որն էլ իշխանության բերեց Եկատերինային՝ հանգուցյալ Պյոտրի կնոջը:

Ֆիլմ 2. Կայսրուհու կտակը (2000)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր I-ի մահից երկու տարի է անցել: Մենշիկովը, ռուսական գահին բազմեցնելով իր նախկին սիրուհուն՝ Եկատերինա I, դարձավ Ռուսական կայսրության անսահմանափակ իշխանություն ունեցող փաստացի ղեկավարը: Դա շարժում է նրա նախկին դաշնակիցների նախանձը, որոնք օգտվելով Մենշիկովի բացակայությունից, դավադրություն են ծրագրում: Կայսրուհու ֆավորիտին զգուշացնում են մահացու սպառնալիքի մասին, ինչի արդյունքում էլ՝ Մենշիկովին հաջողվում է խուսափել ձերբակալությունից:

Ֆիլմ 3. Ես կայսր եմ (2001)[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա I-ի մահից հետո կայսր դարձավ Պյոտր I-ի 11-ամյա թոռը՝ Պյոտր II-ը: Նա սիրահարված էր իր հորաքրոջը՝ 17-ամյա արքայադուստր Ելիզավետա Պետրովնային՝ ապագա կայսրուհուն: Իշխանությունը պահելու համար Մենշիկովը կազմակերպեց Պյոտրի և իր դստեր նշանադրությունը: Վախենալով իր ազդեցությունը կորցնելուց՝ Մենշիկովը արքունիքից հեռացրեց Ելիզավետային ու Աննային և փորձեց մեկուսացնել կայսերը: Սակայն նրա պլանները ձախողեց հիվանդությունը, ինչի արդյունքում էլ՝ Պյոտրը հայտնվեց Դոլգորուկի իշխանների ազդեցության տակ:

Ֆիլմ 4. Գողիաթի անկումը (2001)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենակարող Մենշիկովին տապալելու համար Դոլգորուկիները և վիցե կանցլեր Օստերմանը միավորվում են: Նրանք ծրագիր են մշակում, որը կրում էր «Գողիաթի անկումը» անունը և կազմակերպում են Պյոտրի փախուստը:

Ֆիլմ 5. Կայսեր երկրորդ հարսնացուն (2003)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենշիկովի արտաքսումից հետո Պյոտր II-ին հայտարարում են չափահաս և պատրաստում թագադրության: Սակայն երիտասարդ միապետին ազդեցության տակ պահելու պայքարը չի դադարում: Դրա համար պայքարում էին կոմս Օստերմանը և Դոլգորուկի իշխանները, որոնցից Իվան Դոլգորուկին դառնում է կայսեր գլխավոր ֆավորիտը: Իրենց ազդեցությունը մեծացնելու համար Դոլգորուկիները որոշում են ամուսնացնել Պյոտրին Իվանի քրոջ՝ Եկատերինայի հետ:

Ֆիլմ 6. Երիտասարդ կայսեր մահը (2003)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատրաստվում էր կայսր Պյոտրի և Եկատերինա Դոլգորուկայայի ամուսնությունը: Սակայն Դոլգուրուկիներին վիճակված չէր ավարտին հասցնել իրենց ծրագիրը: Երիտասարդ կայսրը շուտով հիվանդանում է մահացու սև ծաղկախտով:

Ֆիլմ 7. Վիվա՜տ, Աննա (2008)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Պյոտր II-ի մահից հետո դինաստիական ճգնաժամ սկսվեց: Դրանից օգտվեցին Գերագույն գաղտնի խորհրդի 8 անդամները (Գոլիցինները և Դոլգորուկիները), որոնք որոշեցին գահ բարձրացնել Պետր I-ի զարմուհուն՝ Աննա Իվանովնային: Նրանք ցանկանում էին սահմանափակել Աննայի իշխանությունը և արգելել նրան իր հետ Մոսկվա բերելու սիրեկանին՝ Էռնստ Բիրոնին: Բարոն Օստերմանն ու Յագուժինսկին իրենց լրտեսների միջոցով որոշում են միջամտել այս հարցին:

«Հյուր Միտավայից» գաղտնի անվան տակ՝ գրիմավորված Բիրոնին Կուրլյանդիայից բերում են Եկատերինա Իվանովնա Մեկլենբուրգցու կալվածք, այստեղից էլ՝ Մոսկվա: Նրա հետ են գալիս նաև երիտասարդ սպա Պյետոր Սումարոկովը, նրա սիրեցյալ Մադլենը, բարոն Կորֆը և կոմս Գուստավ Լևենվոլդը: Նրանց փորձում է հակառակվել վերնախավն իր կողմնակիցներով՝ գեներալ Գեորգի Յուսուփովը և սպա Եգորինը: Արդյունքում՝ Աննա Իվանովնան շատ հանգիստ գահասրահում դիմավորում է իր սիրեցյալին և հանդիսավոր պարգևատրում լրտեսներին:

Ֆիլմ 8. Որս արքայադստեր նկատմամբ (2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

1736 թվական: Անժառանգ կայսրուհի Աննա Իվանովնան որոշում է կտակել գահը իր զարմուհու՝ Աննա Լեոպոլդովնայի ապագա որդուն: Դրա համար նա Աննային ամուսնացնում է Բրաունշվեյգի կոմս Անտոն Ուլրիքի հետ: Աննա Լեոպոլդովնան չէր սիրում փեսացուին, որից էլ օգտվում են Պյոտր Բիրոնը և սաքսոնական դեսպան Մորիցը, որոնք իսկական որս են սկսում արքայադստեր նկատմամբ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Կարաչենցով՝ Պյոտր I
  • Նատալյա Եգորովա՝ Եկատերինա I, իսկ 8-րդ ֆիլմում՝ Աննա Իվանովնա
  • Սերգեյ Շակուրով՝ Ալեքսանդր Մենշիկով
  • Իվան Սինիցին՝ մանկահասակ Պյոտր II
  • Դմիտրի Վերկեենկո՝ Պյոտր II
  • Միխայիլ Մամաև՝ Ալեքսանդր Բուտուրլին
  • Իննա Ռուսլանովա՝ Աննա Իվանովնա (գահ բարձրանալուց առաջ)
  • Իննա Չուրիկովա՝ Աննա Իվանովնա (արդեն գահ բարձրացած)
  • Եկատերինա Նիկիտինա՝ Ելիզավետա Պետրովնա
  • Իրինա Լաչինա՝ Աննա Պետրովնա
  • Լյուդմիլա Զայցևա՝ Եկատերինա Իվանովնա
  • Նատալյա Ֆատեևա՝ Դարյա Մենշիկովա
  • Մարինա Մայկո՝ Մարիա Մենշիկովա
  • Գրիգորի Անաշկին՝ Մենշիկով կրտսեր
  • Աննա Շտուկատուրովա ՝ Աննա Լեոպոլդովնա (մանկահասակ /իսկ 7-րդ ֆիլմում՝ Վառվառա Չերկասսկայա)
  • Սնեժանա Պոլեժաևա՝ Աննա Լեոպոլդովնա
  • Վլադլեն Դավիդով՝ Ալեքսեյ Պետրեենկո և Դմիտրի Գոլիցին
  • Ալեքսանդ Ժարկով՝ Ալեքսեյ Դոլգորուկի
  • Վլադիմիր Իլին՝ Անդրեյ Օստերման
  • Գեորգի Մարտինյուկ՝ Թեոֆան Պրոկոպովիչ
  • Ալեքսանդր Պոտապով՝ Անիկիտա Ռեպնին
  • Վյաչեսլավ Գրիշեչկին՝ Պավել Յագուժինսկի
  • Ալեքսանդր Կորժենկով՝ Ֆրիդրիխ Բասեևիչ
  • Անդրեյ Մժուլիս՝ Կարլ Ֆրիդրիխ Գոլշտեյն
  • Վլադիմիր Կոպպալով՝ Պյոտր Տոլստոյ
  • Իվան Ուֆիմցև, Գենադի Յուխտին, Ալեքսանդր Կոմիսարով՝ Գավրիիլ Գոլովկին
  • Վլադիմիր Սոշալսկի, Ալեքսեյ Կրասնոպոլսկի՝ գեներալ Սալտիկով
  • Յուրի Ստոսկով՝ Իվան Բուտուրլին
  • Ֆեոդոր Դոբրոնրավով՝ Ֆեոդոր Սուրով (ֆիլմ 6), ավազակ (ֆիլմ 7)
  • Ալեքսանդր Պեսկով՝ Սումարոկով-Յուսուփով
  • Յուրի Կուզմենկով՝ Ալեքսեյ Մակարով
  • Վլադիմիր Սվերբա— Բլյումենտրոստ
  • Ալեքսեյ Ագապով՝ արքայազն Ալեքսեյ Պետրովիչ
  • Վլադիմիր Պրիվալով՝ Ֆեոդոր Ապրակսին
  • Անդրեյ Դավիդով՝ Անտոն Դևիեր
  • Ալեքսանդր Լազարև կրտսեր՝ Էռնս Յոհան Բիրոն
  • Դմիտրի Խառատյան՝ Իվան Դուլգորուկի
  • Իվար Կալնինշ՝ Մինիխ
  • Ալեքսանդր Կախուն՝ Լեստոկ
  • Պյոտր Չերնյաև՝ Անդրեյ Ուշակով
  • Ելիզավետա Նիկիշչիխինա՝ կամեր ֆրաու Կրամեր
  • Սերգեյ Բերենբենյա՝ Կարլ Ավգուստ Շլեզվիգ Հոշտեյն Գտտորպ
  • Նադեժդա Դրուժինինա՝ Նատալյա Ալեքսեևնա
  • Ալսու՝ ֆրելյայն Մադլեն (7-րդ ֆիլմում)
  • Օլեգ Մասլեննիկով-Վոյտով՝ Գուստաֆ Կորֆ
  • Ալեքսանդր Զուև՝ Կարլ Լևենվոլդ
  • Ալեքսանդր Դոմոգարով՝ Կարլ Մորից Լինար
  • Ալեքսանդր Դոմոգարով կրտսեր՝ Պյոտր Բիրոն
  • Յուրի Դորոնին՝ Ռաբուտին
  • Մարյանա Ցարեգրադսկայա՝ իշխանուհի Եկատերինա Դոլգորուկայա
  • Լոլա Կոչետկովա՝ Յուլիանա ֆոն Մենդգեն
  • Էդուարտ Գիմպել՝ բժիշկ
  • Լարիսա Լուժինա՝ Պրասկովյա Դոլգորուկայա
  • Մարինա Յակովլևա՝ Մարֆա Օստերման
  • Ալեքսանդր Բելյաևսկի, Վլադիմիր Կորնեև՝ Վասիլի Լուժիչ Դոլգորուկի
  • Անդրեյ Դուբովսկի՝ Միլլեզիմո
  • Յուրի Լակտիոնով՝ Սերգեյ Դոլգորուկի
  • Գենադի Պեչնիկով՝ Վասիլի Վլադիմիրովիչ Դոլգորուկի
  • Գենադի Մատվեև՝ Միխայիլ Դոլգորուկի
  • Ալիսա Պրիզնյակովա՝ Նատալյա Շերեմետևա
  • Պավել Ստեփանով՝ Ֆեդկա
  • Ելենա Գուկլենգոֆֆ՝ Լյուբաշա
  • Վիկտոր Վերժբիցկի՝ Յոհան Լեֆորտ
  • Ալեքսանդր Կուրսկի՝ Վրատիսլավ
  • Գլեբ Պլակսին՝ Խրիզոլոգուս
  • Նատաշա Լյոմտովա՝ Մարթա
  • Արտյոմ Աֆինագենով՝ Մարդֆելդ
  • Վյաչեսլավ Շալևիչ՝ հեղինակի տեքստ
  • Դանիլա Դունաև՝ Պյոտր Սումարոկով
  • Դմիտրի Ուլյանով՝ Գրիգորի Յուսուփով
  • Ստեփան Ստարչիկով՝ Միխայիլ Գոլիցին
  • Անդրեյ Ռուդենսկի՝ Գուստավ և Կարլ Լևենվոլդներ
  • Աննա Տերեխովա՝ Ռեգինա
  • Իվան Կոկորին՝ Ելագին
  • Վիտալի Շանովալով՝ գեներալ Լեոնտև
  • Սերգեյ Ռուբենկո՝ Գուստավ
  • Վալերի Յարյոմենկո՝ Նեյբուշ
  • Տատյանա Տաշկովա՝ Դարյա Սալտիկովա
  • Օլգա Կարպովիչ՝ Նատալյա Լոպուխինա
  • Թամարա Ցիգանովա՝ Բենինգա ֆոն Թրոտտ-Թրեյդեն (Բիրոնի կինը)
  • Դանիլ Մուկասեյ՝ վանական Դանիլ
  • Միխայիլ Ստարոդուբով՝ վանական Ռոման
  • Օ. Մատվեև՝ Չերկասկի
  • Մ. Բաբրունինա՝ Յագուժինսկիի դուստրը
  • Եկատերինա Գումենյուկ՝ Աննա Լեոպոլդովնա
  • Մարիա Չերնովա՝ Գրեխտեն
  • Լյուբով Գասին՝ գաճաճ կին
  • Վլադիմիր Տիշենկով՝ գաճաճ Ուլրիք
  • Դանիլա Վորոբյով՝ Կարլուշա Բիրոն
  • Ա. Երմոլենկո՝ Պետրուշա Բիրոն
  • Վալենտին Սմիրնիտսկի՝ Դանիայի դեսպան ( ֆիլմ 5)

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր սերիալը ընդունվեց ոչ միանշանակ: Մի կողմից այն կառուցված է նմանատիպ ֆիլմերին հատուկ դասական սխեմայով և իրական պատմական իրադարձություններն է ներկայացնում: Նրա հերոսները պատմական կերպարներ են: Սերիալում վերաստեղծված են 18-րդ դարի առաջին կեսի Ռուսական կայսրության ինտերիերն ու նորաձևությունը: Ինտերիերի նկարահանումների մեծ մասը կատարված է Կուսկովո կալվածք-թանգարանում: Ֆիլմում հնչող ձայնը հեռուստադիտողին հաճախ ներկայացնում է պատմական փաստերը: Բայց այդ կերպ ներկայացված պատմական փաստերն ուղղակի ընդհանուր իրադարձությունների ֆոնն են, ֆիլմի սյուժեն կենտրոնացված է հիմնականում հերոսների ներընտանեկան հարաբերությունների վրա: Շատ կերպարներ պատմություն չուսումնասիրած հեռուստադիտողի համար ուղղակի անհասկանալի են: Կերպարների արտահայտություններում հաճախ նկատվում են ժամանակագրական և այլ բնույթի անճշտություններ: Շատ քննադատների կարծիքով սերիալը պատմաբան Կլյուչևսկու դասախոսությունների գեղարվեստական տարբերակն է, այդ պատճառով էլ որոշ բաներ ներկայացված են բավականին սխեմատիկորեն: Քննադատները նաև նշում են, որ սցենարը թույլ է[3] և լի՝ հակասական դրվագներով:

Այս ամենով հանդերձ, սերիալն ունի առավելությունների մի ամբողջ շարք: Քննադատներն առանձնացնում են Եկատերինա I կայսրուհու դերակատար Նատալյա Եգորովային, որը 2000 թվականին Վիբորգում կայացած «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնին արժանացել է մրցանակի՝ այս ֆիլմում կանացի լավագույն դերի համար[4]: Հաջող է կերտված նաև Ալեքսանդր Մենշիկովի դերը[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Светлана Дружинина: «Мы сделали всё возможное, чтобы картина состоялась» // Proficinema
  2. Курукин И. В. Эпоха «дворских бурь». Очерки политической истории послепетровской России. — Рязань: НРИИ, 2003. — С. 47. — ISBN 5-94473-005-6
  3. Леонова Е. Указ. соч…
  4. «Егорова Наталья»։ Российские и советские актёры։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2012-05-19 
  5. Тоцкая В. Указ. соч…

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]