Չորաքիթ պրիմատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չորաքիթ պրիմատներ
Բաբուին (Papio cynocephalus)
Բաբուին (Papio cynocephalus)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Պրիմատներ
Ցեղ Չորաքիթ պրիմատներ
Լատիներեն անվանում
Haplorhini
Կարգեր
  • Tarsiiformes
  • Simiiformes

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Չորաքիթ պրիմատներ (լատ.՝ Haplorrhini), պրիմատների ենթակարգի ներկայացուցիչներ, որոնք ունեն չոր քիթ և թույլ հոտառություն։ Ենթակարգը ներառում է շուրջ 300 տեսակի կապիկներ, որոնք բնակավում են Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում, հանդիպում են նաև Եվրոպայում և Ճապոնիայում։

Սովորաբար ունենում են մեկ ձագ, էվոլյուցիոն առումով ավելի զարգացած են, քան խոնավաքիթ պրիմատները։ Այս ենթակարգի ներկայացուցիչն է համարվում մարդը։ Ենթակարգը բաժանվում է երկու ինֆրակարգի՝ երկարակրունկներ և կապկակերպեր։

Երկարակրունկների ինֆրակարգը կազմված է երկարակրունկների ընտանիքից (Tarsiidae) և ներառում է 3 ցեղի 10 տեսակի կենդանիներ, որոնք բնակվում են Հարավարևելյան Ասիայում` ինդոնեզական և ֆիլիպինյան կղզիներում։ Երկարակրունկների մարմնի երկարությունը 9-16 սմ է, քաշը` մինչև 160 գ։ Պոչը մարմնից ավելի երկար է։ Գլուխը կարող է պտտվել մինչև 3600։

Երկարակրունկները ունեն անսովոր խոշոր դեղին աչքեր, որոնք լույս են արձակում խավարում։ Ապրում են ծառերի վրա, ակտիվ են գիշերը, սնվում են միջատներով։ Հրաշալի մագլցում են, ծառից ծառ։ Երկարակրունկները միակ պրիմատներն են, որոնք բացառապես կենդանական սնունդ են օգտագործում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենդանիների հանրագիտարան, Վահագն Աբրահամյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]