Չիտորգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Չիտորգար
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես41,76 կմ²
ԲԾՄ394±1 մետր
Բնակչություն116 406 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ1472
Փոստային դասիչ312001
Չիտորգար (Հնդկաստան)##
Չիտորգար (Հնդկաստան)

Չիտորգար (անգլ.՝ Chittorgarh, հինդի՝ चित्तौड़गढ़ ), քաղաք Հնդկաստանի հյուսիս-արևմտյան մասում՝ Ռաջաստան նահանգում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

8-16- րդ դարերում քաղաքը եղել է Մևար պետության մայրաքաղաքը, ինչպես նաև ռաջպուտյան Սիսոդիա կլանի պատվար-հենակետը[2]։ Չիտորգարը երեք անգամ պաշարվել է մուսուլման նվաճողների բանակների կողմից . 1303 -ին՝ Դելիի սուլթան Ալա-ուդ-դինի բանակի կողմից, 1534-1535 - ին՝ Գուջարաթի սուլթան Բահադուր Շահի զորքերի կողմից և, վերջապես, 1567-1568 թթԱքբար Մեծի բանակի կողմից։ Ընդ որում՝ երեք դեպքերից յուրաքանչյուրում քաղաքի պաշտպանները հանձնվելու փոխարեն իրենց համար նախընտրել են մահը, իսկ ընտանիքի անդամների համար՝ ինքնահրկիզումը ( ջաուհար ):1568 թվականին Չիտորգարը գրավվել և ավերվել է Աքբար Մեծի կողմից, և Մևարի մայրաքաղաքը տեղափոխվել է Ուդայպուր։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Ռաջաստանի հարավային մասում՝ Մադհյա Պրադեշ նահանգի հետ վարչական սահմանի մոտ, ծովի մակարդակից 393 մետր բարձրության վրա[3], նահանգի վարչական կենտրոնից՝ Ջայպուրից մոտավորապես 240 կմ (SSW), երկրի մայրաքաղաք Նյու Դելիից՝ 480 կիլոմետր դեպի հարավ-հարավ-արևմուտք։ Չիտորգարն զբաղեցնում է 350,8 քառակուսի կիլոմետր տարածք (Ռաջաստան նահանգի ընդհանուր տարածքի 3,17 տոկոսը)[4][5][6]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիտորգար (1981–2010, extremes 1973–2012)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 32.7
(90.9)
37.5
(99.5)
41.5
(106.7)
45.2
(113.4)
47.5
(117.5)
46.3
(115.3)
42.5
(108.5)
36.9
(98.4)
39.9
(103.8)
40.0
(104)
38.0
(100.4)
34.5
(94.1)
47.5
(117.5)
Միջին բարձր °C (°F) 24.6
(76.3)
27.8
(82)
33.7
(92.7)
38.4
(101.1)
41.2
(106.2)
39.1
(102.4)
33.3
(91.9)
31.2
(88.2)
33.3
(91.9)
34.3
(93.7)
30.0
(86)
26.3
(79.3)
32.8
(91)
Միջին ցածր °C (°F) 6.8
(44.2)
9.1
(48.4)
15.1
(59.2)
20.4
(68.7)
25.2
(77.4)
26.0
(78.8)
24.2
(75.6)
23.0
(73.4)
21.6
(70.9)
16.8
(62.2)
11.5
(52.7)
7.7
(45.9)
17.3
(63.1)
Ռեկորդային ցածր °C (°F) −0.1
(31.8)
0.3
(32.5)
3.8
(38.8)
12.1
(53.8)
16.2
(61.2)
17.2
(63)
18.5
(65.3)
18.8
(65.8)
12.4
(54.3)
6.4
(43.5)
3.5
(38.3)
0.2
(32.4)
−0.1
(31.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 3.5
(0.138)
3.3
(0.13)
1.8
(0.071)
7.0
(0.276)
12.0
(0.472)
88.4
(3.48)
311.6
(12.268)
252.7
(9.949)
103.9
(4.091)
11.6
(0.457)
10.7
(0.421)
1.5
(0.059)
808.1
(31.815)
Միջ. անձրևոտ օրեր 0.3 0.3 0.3 0.8 0.9 4.6 10.4 10.8 4.9 0.8 0.7 0.2 34.8
% խոնավություն 41 33 26 22 25 41 65 72 59 38 41 43 42
աղբյուր: India Meteorological Department[7][8]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակը 2001 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 96 219[9], 2011 թվականին՝ 116.409[10]: Ընդ որում՝ տղամարդիկ կազմել են դրա 52%-ը, կանայք՝ համապատասխանաբար 48%-ը։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 70% (համահնդկական միջին ցուցանիշը՝ 59,5%)[11]։

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.

1991 թ 2001 թ 2012 թ
71,569 96 219 124,717[12]

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիտորգարը երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով կապված է այլ քաղաքների հետ։ Մոտակա խոշոր քաղաքացիական օդանավակայանը գտնվում է Ուդայպուր քաղաքում[3]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բերդը
  • Կալիկա Մատա տաճարը
  • «Փառքի սյուն» աշտարակը
  • «Հաղթանակների սյուն» աշտարակը
  • Ռանա Կումբհա պալատը
  • Ռանի Պադմինի պալատը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.census2011.co.in/census/city/89-chittaurgarh.html
  2. «Chittaurgarh» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 «Chittaurgarh, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. «Chittaurgarh (Chittorgarh) District Population Census 2011, Rajasthan literacy sex ratio and density». www.census2011.co.in. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  5. «Location and Area». chittorgarh.rajasthan.gov.in (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  6. «Chittorgarh District Map». www.mapsofindia.com. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  7. «Station: Chittorgarh Climatological Table 1981–2010» (PDF). Climatological Normals 1981–2010. India Meteorological Department. 2015 թ․ հունվար. էջեր 195–196. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  8. «Extremes of Temperature & Rainfall for Indian Stations (Up to 2012)» (PDF). India Meteorological Department. 2016 թ․ դեկտեմբեր. էջ M178. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  9. «Chittaurgarh» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. «Provisional Population Totals, Census of India 2011» (PDF). Office of the Registrar General - India. 2011. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  11. «Chittaurgarh» (անգլերեն). Census of India 2001. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. предполагаемое

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]