Չիպոլինո (ֆիլմ)
Չիպոլինո ռուս.՝ Чиполлино | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Հիմք | Չիպոլինոյի արկածները |
Թվական | 1972 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Թամարա Լիսիցյան |
Սցենարի հեղինակ | Սամուիլ Մարշակ, Ֆելիքս Կրիվին և Թամարա Լիսիցյան |
Դերակատարներ | Ալեքսանդր Ելիստրատով, Վլադիմիր Բասով, Ռինա Զելյոնայա, Ալեքսանդրա Պանովա և Վլադիմիր Բելոկուրով |
Երաժշտություն | Վլադիսլավ Կազենին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 85 րոպե |
«Չիպոլինո» (ռուս.՝ «Чиполлино»), խորհրդային էքսցենտրիկ երաժշտական կինոկատակերգություն, որն ստեղծել է ռեժիսոր Թամարա Լիսիցյանը «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1973 թվականին Ջանի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հեքիաթի մոտիվներով, որը թարգմանել է Զլատա Պոտապովան և խմբագրել է Սամուիլ Մարշակը։ Հեղինակը ֆիլմում կատարել է ոչ մեծ դեր՝ կամեո, ինչպես նաև նրա հետ նկարահանվել է նրա դուստրը ՝ Պաոլան։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակիչները, որտեղ ապրում է Չիպոլինո սոխ-տղան, հավաքվել են շուկայի հրապարակում՝ իրենց մոտ ժամանած արքայազն Լիմոնի հետ հանդիսավոր հանդիպման համար։ Մեծ թվով հավաքվածների միջև առաջացած հրմշտոցի ժամանակ Չիպոլինոյի հայրը՝ Չիպոլոնեն անունով, պատահաբար տրորում է արքայազնի ոտքը և բանտ է նետվում որպես խռովարար և խառնակիչ։
Կոմսուհի Բալերի կառավարիչ՝ ասպետ Պոմիդորը, կատարելով տիրուհիների կամքը, վտարել է փոքրիկ տնակում ապրող դժբախտ քավոր Դդումին, որն ապրում է սոխերի ընտանիքի հարևանությամբ։ Նրա տարածքը արքայազնին շտապ անհրաժեշտ է նոր ռազմաբազայի համար, որը նախագծել է օտարերկրյա ռազմական խորհրդատու միստր Գազարոն։
Կոմսուհի Բալերը հրապարակում են հրամանագիր, որում նշվում է, որ արդեն գանձվելու է վարձ օդի համար, որը շնչում են գյուղի բնակիչները, ինչպես նաև անձրևի, ձյան, կարկուտի և այլ տեղումների համար։
Չիպոլինոն կոչ է անում դիմադրել անօրինականությանը։ Երիտասարդ կոմս Բալի և աղախին Մորու օգնությամբ ապստամբները գրավում են հին ամրոցը, դիմադրում Իշխան լիմոնի բանակի պաշարմանը և շուտով վռնդում են բոլոր ճնշողներին՝ ազատ գյուղի վրա բարձրացնելով իրենց հաղթանակի դրոշը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջաննի Ռոդարի – պատմող
- Ալեքսանդր Ելիստրատով – Չիպոլինո (վոկալ՝ Մարիա Վինոգրադովա)
- Վլադիմիր Բասով – արքայազն Լիմոն
- Ռինա Զելյոնայա – կոսմուհի Բալ
- Ալեքսանդրա Պանովա – կոմսուհի Բալ
- Նադիր Մալիշևսկի – սինյոր Պոմիդորը նախքան ցնցումը
- Վլադիմիր Բելոկուրով – սինյոր Պոմիդորը ցնցումից հետո
- Գեորգի Վիցին – փաստաբան Սիսեռիկ
- Գեորգի Գեորգիու – Ավագ սենեկապետ
- Ռուդոլֆ Ռուդին – միստր Գազարո
- Ալեքսեյ Սմիռնով – Չիպոլոնե (իտալ.՝ Cipollone, բառացի թարգմանություն՝ «Չիպոլինոյի հայր»)
- Նատալյա Կրաչկովսկայա – Չիպոլլա (իտալ.՝ Cipolla, բառացի թարգմանություն՝ «սոխուկ»)
- Եվգենյա Մելնիկովա – սանամեր Դդում
- Պավել Վիննիկ – ջութակահար Տանձ
- Ռոման Տկաչուկ – Մաստինո շուն
- Վիկտոր Բայկով – քավոր Դդում
- Վիկտոր Կոլպակով – վարպետ Խաղողի (հնչյունավորել է Իվան Ռիժովը)
- Անատոլի Կուբացկի – գյուղապետ Սմբուկ
- Ալեքսանդր Կուզնեցով – արքայազն Լիմոնի բանակի շտաբի պետ
- Եկատերինա Սեմոշնիկա – սինյորինա Բողկ
- Վիտալի Կերդիմուտ – կոմս Բալ
- Եկատերինա Մոիսեենկո – 1-ին Մորի
- Մարիաննա Սմիրնովա – 2-րդ Մորի
Դրվագներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պյոտր Մերկուրյով – Սինյոր Պետրուշկա
- Անդրեյ Վերտոգրադով – ջրցան մեքենայի վարորդ
- Անդրեյ Վոյնովսկի – Տանձ կրտսեր
- Պաոլա Ռոդարի – հեքիաթասացի դուստր
- Նատալյա Վերովա – Խաղողի կրտսեր (հնչյունավորել է Մարիա Վինոգրադովան)
- Իգոր Կրուպնիկ
- Միխաիլ Լեկսաչենկո
- Ն. Զախարով
- Տատյանա Վասինա
- Ն. Վլադիմիրովա
- Եվգենի Լիսկոնոգ – ֆերմեր
- «Ռիթմ-բալետ» անսամբլի արտիստներ
Լուսագրերում նշված չեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրի Ավշարով – թղթակից
- Վիկտոր Վեսյոլկին – Լիմոնի բանակի գեներալ
- Մարիա Վինոգրադովա – քաղաքի բնակչուհի / անդրկուլիսյան թարգմանություն իտալերենից
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստներ՝ Ֆելիքս Կրիվին, Սամուիլ Մարշակ, Թամարա Լիսիցյան
- Երկխոսություներ՝ Ջաննի Ռոդարի, Սամուիլ Մարշակ, Թամարա Լիսիցյան, Ֆելիքս Կրիվին
- Բեմադրող ռեժիսոր՝ Թամարա Լիսիցյան
- Բեմադրող օպերատոր՝ Դմիտրի Կորժիխին
- Բեմադրող նկարիչ ՝ Եվգենի Գալեյ
- Կոմպոզիտոր՝ Վլադիսլավ Կազենին
- Հնչյունային օպերատոր՝ Միրա Լեկսաչենկո
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
- Դիրիժոր՝ Մարկ Էրմլեր
- Ռեժիսորներ՝ Վ. Պանին, Յու. Պրիխոդկո
- Օպերատոր՝ Լ. Անդրիանով
- Գրիմարար՝ Ն. Զախարովա, Ի. Կիրեևա
- Մոնտաժող՝ Օլգա Էտենկո
- Կոստյումները՝ Կ. Եֆիմովի, Եվգենի Գալեյի, Վ. Գոդինի, Մ. Կվյատկովսկայայի
- Ռեժիսորի օգնականներ՝ Ա. Պետուխովա, Ն. Վլադիմիրովա
- Օպերատորի օգնական՝ Վ. Ֆոկին
- Համակցված նկարահանումներ՝
- Օպերատորներ՝ Ու. Բերգստրյոմ, Բորիս Տրավկին
- Նկարիչ՝ Յու․ Չեկմարև
- Խմբագիր՝ Վալերի Կարեն
- Երաժշտական խմբագիր՝ Մինա Բլանկ
- Երգերի տեքստի հեղինակ՝ Եվգենի Եվտուշենկո, Ֆելիքս Կրիվին
- Պարերի բեմադրող՝ Յ. Վզորով, Թամարա Լիսիցյան
- Կրկեսային ատրակցիոններ՝ Վիլ Գոլովկո
- Ֆիլմի տնօրեն՝ Վալերի Գանդրաբուրա
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ժամանակ» ստեղծագործական միավորում
- Լայն էկրան
- Գույնը՝ գունավոր
- 2339 մետր
- Տևողություն՝ 85 րոպե
- Տարիք՝ 6+ (6 տարին լրացած հանդիսատեսի համար)
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Թամարա Լիսիցիանը, որը որոշ ժամանակ աշխատել էր Իտալիայում, անձամբ ծանոթ է եղել Ջաննի Ռոդարիի հետ, հեքիաթի հեղինակը կատարել է ֆիլմում հեքիաթասացի դերը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չիպոլինո (մուլտֆիլմ) (1961)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Дмитрий Гусев Красная мадонна // «Московский комсомолец» : газета. — 2002. Архивировано из первоисточника 13 Մարտի 2016.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1972 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Թամարա Լիսիցյանի ֆիլմեր
- Խորհրդային մանկական ֆիլմեր
- Խորհրդային կինոկատակերգություններ
- Խորհրդային ֆիլմեր
- Ջաննի Ռոդարիի ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ռուսաստանում նկարահանված ֆիլմեր
- Հռոմում նկարահանված ֆիլմեր
- 1970-ականների խորհրդային ֆիլմեր