Չիպոլինո
Չիպոլինո | |
---|---|
Տեսակ | anthropomorphic vegetable?, գրական հերոս և անիմացիոն կերպար |
Հեղինակ | Ջաննի Ռոդարի |
Ստեղծագործություն | «Չիպոլինոյի արկածները» |
Ներկայացված է | Չիպոլինոյի արկածները, Չիպոլինո, Չիպոլինո (ֆիլմ) և Cipollino? |
Սեռ | արական |
Ընտանիք | Չիպոլոնե (հայրը) Չիպոլետտո Չիպոլոտտո Չիպոլոչո Չիպոլուչո (եղբայրներ) Չիպոլլա (պապիկ) |
Մասնագիտություն | հեղափոխական |
Դերը կատարել են | Նինա Գուլյաևա Ալեքսանդր Ելիստրատով (խոսք) Մարիա Վինոգրադովա (վոկալ) |
Cipollino Վիքիպահեստում |
Չիպոլինո (իտալ.՝ Cipollino), սոխ-տղա, իտալացի գրող Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հեքիաթ-վիպակի, ինչպես նաև Ռոդարիի գրքի հիման վրա բեմադրված ներկայացումների և մուլտիպլիկացիոն ֆիլմերի հերոս։ Ուրախ մարդուկների ակումբի անդամ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Չիպոլինոյի արկածները» հեքիաթ-վիպակը գրել է իտալացի գրող Ջաննի Ռոդարին 1951 թվականին։
Չիպոլինոյի կերպարը մեծ ճանաչում է ստացել ԽՍՀՄ-ում։ «Ուրախ նկարներ» ամսագրում այն դարձել է «Ուրախ մարդուկների ակումբի» անդամ։ Ակումբի անդամ են մանկական գրքերի և ֆիլմերի հայտնի կերպարները։
Բնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվախ է ու քաջ, միևնույն ժամանակ Չիպոլինոն ունի ուրախ բնավորություն և ունակ է կատակելու։
Չիպոլինոյի մասին գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Չիպոլինոյի արկածները» (իտալ.՝ Il romanzo di Cipollino, 1951, 1957 թվականին տպագրվել է Le avventure di Cipollino վերնագրով) հեքիաթ-վիպակի հերոսները բանջարեղեններ և մրգեր են՝ կոշկակար Խաղող, քավոր Դդում, աղջիկ Բողկ, տղա Բալուկ և այլն։ Գլխավոր հերոսը սոխ-տղա Չիպոլինոն է, որը պայքարում է հարուստների կողմից (սինյոր Պոմիդոր, իշխան Լիմոն) աղքատների ճնշման դեմ։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 - Չիպոլինո, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմ
- 1964 - Չիպոլինո, դիաֆիլմ 2 մասով[1]
- 1973 - Չիպոլինո, ԽՍՀՄ ֆիլմ
Թատերական ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 - Չիպոլինո - բալետ 3 գործողությունից, համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կիևի Տարաս Շևչենկոյի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ Կոմպոզիտոր՝ Կարեն Խաչատրյան, լիբրետոն՝ Գենադի Ռիխլովի, պարուսույց-բեմադրող՝ Հենրիխ Մայորով, նկարիչ՝ Ալլա Կիրիչենկո, դիրիժոր՝ Կոնստանտին Երեմենկո[2]։
- 1977 - Չիպոլինո - բալետ 3 գործողությունից, պրեմիերան տեղի է ունեցել Մեծ թատրոնում, կոմպոզիտոր՝ Կարեն Խաչատրյան, լիբրետո՝ Գենադի Ռիխլով, պարուսույց-բեմադրող՝ Հենրիխ Մայորով, նկարիչ՝ Վալերի Լևենտալ, դիրիժոր՝ Ալեքսանդր Կոպիլով։
Թատերական ներկայացումները չեն անցնում առանց արտասովոր դեպքերի։ Այսպես, 2014 թվականին ռեժիսոր Եկատերինա Կորոլևան, վախենալով «ամեն տեսակի հեղափոխություններից», «Տագանկայի դերասանների համագործակցություն» մոսկովյան թատրոնում բեմադրեց «Չիպոլինո» ներկայացումը, որի հերոսները հեղափոխություն չեն կատարում, այլ իշխան Լիմոնի հետ դատաստան են տեսնում և նրան ներում շնորհում։ Իշխան Լիմոնը չեղյալ է համարում բոլոր անարդարացի որոշումները[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Диафильм Чиполлино (1964 год)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Ванслов В. Чиполлино // Гл. ред. Ю. Н. Григорович. Балет: энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 579.
- ↑ Новости NEWSru.com :: В РФ готовят новую госполитику в области культуры на основе «высказываний Путина». А в Госдуме предложили единый учебник литературы