Չիպոլինոյի արկածները
Չիպոլինոյի արկածները իտալ.՝ Le avventure di Cipollino | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ջաննի Ռոդարի |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | իտալերեն |
Գրվել է | 1951 |
Կերպարներ | Չիպոլինո և Il Cavalier Pomodoro? |
Հրատարակվել է | 1951 |
Վիքիքաղվածք | Չիպոլինոյի արկածները |
Չիպոլինոյի արկածները (իտալ.՝ Il romanzo di Cipollino, 1951, 1957 թվականին հրատարակվել է «Le avventure di Cipollino» վերնագրով), իտալացի գրող Ջաննի Ռոդարիի հեքիաթը։
Հեքիաթի հերոսներն անձնավորված բանջարեղեններ և մրգեր են՝ կոշկակար Խաղող, քավոր Դդում, աղջիկ Բողկ, տղա Բալուկ և այդպես շարունակ։ Գլխավոր հերոսը սոխ-տղա Չիպոլինոն է, որը պայքարում է հարուստների կողմից (սինյոր Պոմիդոր, իշխան Լիմոն) աղքատների ճնշման դեմ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիպոլինոյի հայրը՝ ծեր Չիպոլոնեն, բանտարկվում է իշխան Լիմոնի ոտքի կոշտուկը պատահաբար տրորելու պատճառով։ Չիպոլինոն խոստանում է հորն ազատել բանտից, այդ պատճառով էլ հեռանում է տնից և ճանապարհորդում այն երկրում, որը կառավարում էին իշխան Լիմոնը և կոմսուհի Բալերը։ Նա կոնֆլիկտի մեջ է մտնում կոմսուհու կառավարչի՝ ասպետ Պոմիդորի հետ և ձեռք բերում նոր ընկերներ, որոնց օգնությամբ ի վերջո հաղթում է սինյոր Պոմիդորին, իշխանին և կոմսուհիներին։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերպար | Բնօրինակ անուն | Նկարագրություն |
---|---|---|
Գլխավոր հերոսներ | ||
Չիպոլինո | Cipollino | Սոխ-տղա և հեքիաթի գլխավոր հերոսը։ Կարող է լացացնել յուրաքանչյուրին, ով կքաշի նրա մազերից։ |
Չիպոլոնե | Cipollone | Չիպոլինոյի հայրը։ Ձերբակալվել է իշխան Լիմոնի դեմ գործած «մահափորձի» համար, քանի որ տրորել է նրա ոտքի կոշտուկը։ |
Իշխան Լիմոն | Il Principe Limone | Այն երկրի կառավարիչը, որտեղ տեղի են ունեցել դեպքերը։ |
Սինյոր Պոմիդոր | Il Cavalier Pomodoro | Կոմսուհի Բալերի կառավարիչն ու տնտեսը, Չիպոլինոյի գլխավոր թշնամին։ |
Մորի | Fragoletta | Աղախին կոմսուհի Բալերի ամրոցում, Բալուկի և Չիպոլինոյի ընկերուհին։ |
Բալուկ | Ciliegino | Երիտասարդ կոմս (բնագրում՝ դերկոմս), կոմսուհի Բալերի ազգականն ու Չիպոլինոյի ընկերը։ |
Բողկ | Ravanella | Գյուղացի աղջիկ, Չիպոլինոյի ընկերուհին։ |
Կոմսուհի Բալերին պատկանող գյուղի բնակիչներ | ||
Քավոր Դդում | Sor Zucchina | Չիպոլինոյի ընկերը։ Ծերունի, ով իր համար այնքան փոքրիկ տնակ էր կառուցել, որ հազիվ էր տեղաշարժվում։ |
Վարպետ Խաղող | Mastro Uvetta | Կոշկակար և Չիպոլինոյի ընկերը։ |
Սիսեռ | Sor Pisello | Գյուղական փաստաբան և իշխան Պոմիդորի օգնականը։ |
Պրոֆեսոր Տանձ | Pero Pera | Ջութակահար և Չիպոլինոյի ընկերը։ |
Սոխ Պրաս | Pirro Porro | Բանջարաբույծ և Չիպոլինոյի ընկերը։ Նրա բեղերն այնքան երկար էին, որ կինն օգտագործում էր որպես պարան՝ լվացք փռելու համար։ |
Սանիկ Դդմիկ | Sora Zucca | Քավոր Դդումի թոռը։ |
Լոբի | Fagiolone | Ձորձահավաք։ Նա պետք է իր սայլակով տեղափոխեր բարոն Նարնջի փորը։ |
Լոբիկ | Fagiolino | Ձորձահավաք Լոբու տղան և Չիպոլինոյի ընկերը։ |
Կարտոֆիլ | Patatina | Գյուղացի աղջիկ։ |
Տոմատիկ | Tomatino | Գյուղացի տղա։ |
Կոմսուհի Բալերի ամրոցի բնակիչներ | ||
Ավագ և Կրտսեր կոմսուհի Բալեր | Contesse del Ciliegio | Հարուստ կալվածատերեր, ում պատկանում է այն գյուղը, որտեղ բնակվում էին Չիպոլինոյի ընկերները։ |
Մաստինո | Mastino | Կոսուհի Բալերի տնպահ շունը։ |
Բարոն Նարինջ | Il Barone Melarancia | Սինյորա կոմսուհի Ավագի հանգուցյալ ամուսնու հորեղբոր տղան, չափազանց շատակեր։ |
Հերցոգ Մանդարին | Il Duchino Mandarino | Սինյորա կոմսուհի Կրտսերի հանգուցյալ ամուսնու հորեղբոր տղան, շանտաժիստ և շորթիչ։ |
Մաղադանոս | Don Prezzemolo | Կոմս Բալուկի տնային դաստիարակը։ |
Միստր Գազարո | Mister Carotino | Արտասահմանցի խուզարկու։ |
Հասիր Բռնիր | Segugio | Միստր Գազարոյի խուզարկու շունը։ |
Կոմսուհի Բալերին բուժող բժիշկներ | ||
Ճանճասպան | Fungosecco | |
Թխկի | Nespolino | |
Արտիճուկ | Carciofo | |
Սալաթ-Սպանախ | Il professor Delle Lattughe | |
Շագանակ | Marrone | «Նրան աղքատների բժիշկ էին ասում, որովհետև նա հիվանդների համար քիչ դեղեր էր գրում և դեղերի արժեքն էլ վճարում էր ինքը»։ |
Այլ կերպարներ | ||
Լիմոններ, Լիմոնիկներ, Լիմոնուկներ | I Limoni, i Limonacci, i Limoncini | Իշխան Լիմոնի համապատասխանաբար շքախումբը, գեներալները և զինվորները։ |
Վարունգներ | I cetrioli | Չիպոլինոյի երկրում նրանք փոխարինում էին ձիերին։ |
Հազարոտնուկ | ||
քավոր Հավամրգի | Il sor Mirtillo | Չիպոլինոյի ընկերը։ Ապրում էր անտառում, որտեղ պահպանում էր քավոր Դդմի տնակը։ |
Գեներալ Մուկ-Երկարապոչ (հետագայում՝ Անպոչ) | Բանտի վրա հարձակված մկների զորքի հրամանատար։ | |
Խլուրդ | La Talpa | Չիպոլինոյի ընկերը, տղային օգնեց ազատել բանտարկվածներին։ |
Կատու | Բանտարկվել էր սխալմամբ, բանտախցում սնվում էր մկներով։ | |
Արջ | L'Orso | Չիպոլինոյի ընկերը, որին տղան օգնեց ծնողներին ազատել կենդանաբանական այգուց։ |
Փիղ | L’Elefante | Կենդանաբանական այգու բնակիչ և «հնդկական ծեր փիլիսոփա»։ Չիպոլինոյին օգնեց ազատել արջերին։ |
Կենդանաբանական այգու պահակ | ||
Թութակ | Il Pappagallo | Կենդանաբանական այգու բնակիչ, աղավաղված ձևով կրկնում էր իր լսածը։ |
Կապիկ | Կենդանաբանական այգու բնակիչ, որի վանդակում Չիպոլինոն ստիպված եղավ նստել 2 օր։ | |
Փոկ | La Foca | Կենդանաբանական այգու բնակիչ։ Խիստ վտանգավոր էակ, որի պատճառով Չիպոլինոն հայտնվեց վանդակում։ |
Փայտահատ | ||
Կաղլիկ | Ragno Zoppo | Սարդ, բանտի փոստատար։ Կաղում է ռադիկուլիտի պատճառով, որն առաջացել էր խոնավ տեղում երկար մնալուց։ |
Յոթ ու կես | Sette e mezzo | Սարդ, Կաղլիկ սարդի ազգականը։ Ութերորդ ոտքի կեսը կորցրել էր խոզանակի հետ ընդհարման պատճառով։ |
Ճնճղուկ | Ոստիկան միջատների համար։ | |
Քաղաքացիներ | ||
Գյուղացիներ | ||
Անտառային գողեր | Նրանք զնգացնում էին քավոր Հավամրգու զանգը և սեփական աչքերով տեսնում, որ տնակում տանելու ոչինչ չկա, բայց միաժամանակ հեռանում էին շատ գոհ։ | |
Պալատական ծառաներ | ||
Բանտի մկներ | Գեներալ Երկարապոչի զորքը։ | |
Գայլեր | Ցանկանում էին ուտել քավոր Դդումի մատները։ | |
Կենդանաբանական այգու կենդանիներ | ||
Երկաթուղայիններ | ||
Կալանավորներ | ||
Միջատներ |
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 - Չիպոլինո, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմ
- 1964 - Չիպոլինո, դիաֆիլմ 2 մասով[1]
- 1973 - Չիպոլինո, ԽՍՀՄ ֆիլմ
Թատերական ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 - Չիպոլինո - բալետ 3 գործողությունից, համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կիևի Տարաս Շևչենկոյի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ Կոմպոզիտոր՝ Կարեն Խաչատրյան, լիբրետոն՝ Գենադի Ռիխլովի, պարուսույց-բեմադրող՝ Հենրիխ Մայորով, նկարիչ՝ Ալլա Կիրիչենկո, դիրիժոր՝ Կոնստանտին Երեմենկո[2]։
- 1977 - Չիպոլինո - բալետ 3 գործողությունից, պրեմիերան տեղի է ունեցել Մեծ թատրոնում, կոմպոզիտոր՝ Կարեն Խաչատրյան, լիբրետո՝ Գենադի Ռիխլով, պարուսույց-բեմադրող՝ Հենրիխ Մայորով, նկարիչ՝ Վալերի Լևենտալ, դիրիժոր՝ Ալեքսանդր Կոպիլով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Диафильм Чиполлино (1964 год)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Ванслов В. Чиполлино // Гл. ред. Ю. Н. Григорович. Балет: энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 579.