Ալեքսանդր Կուզնեցով
ռուս.՝ Алекса́ндр Все́володович Кузнецо́в | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մայիսի 21, 1935 |
| Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Մահացել է | մարտի 4, 2017 (81 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Գերեզման | Դանիլովսկոե գերեզմանատուն |
| Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր և սցենարիստ |
| Աշխատավայր | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Ալեքսանդր Վսևոլոդովիչ Կուզնեցով (ռուս.՝ Алекса́ндр Все́володович Кузнецо́в, մայիսի 21, 1935, Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 4, 2017, Մոսկվա, Ռուսաստան)[1], խորհրդային, ռուս դերասան, դրամատուրգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Մոսկվայի Ի․ Գուբկինի անվան նավթի ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետում, սակայն այն չավարտելով՝ ընդունվում է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի դերասանական ֆակուլտետ, որն ավարտում է 1959 թվականին (Իոսիֆ Ռաևսկու դասարան)[1]։
1959 թվականից աշխատել է Մոսկվայի մանրաերկի թատրոնում որպես դերասան և ռեժիսոր[1]։ Միաժամանակ նկարահանվել է կինոյում։
1960-ական թվականներին ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ Խորհրդային Միության թատրոններում՝ Տիրասպոլում, Մոսկվայում բեմադրել է ներկայացումներ։
1970-1984 թվականներին դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, նկարահանել ֆիլմեր, գրել պիեսներ[1]։
1994 թվականից Ռուսաստանի գրողների միության անդամ է[2]։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերական ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ներկայացում | Վայր |
|---|---|
| Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» | Տիրասպոլ |
| Էդուարդ Օլբիի «Պատմություն կենդանաբանական այգում» | Մոսկվայի Ն․ Գոգոլի անվան դրամատիկական թատրոն |
Կինոռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1970 | Երեխաները |
| 1975 | Հենց Սև ծովի մոտ |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1978 | Երբ ես հսկա կդառնամ |
Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1959 | Բալլադ զինվորի մասին | ժամապահ Գավրիլկին |
| 1963 | Առավոտյան գնացքներ | Սլավա |
| 1964 | Կրակոց մշուշում | Սլավա |
| 1964 | Նրանք գնում էին Արևելք | խոհարար |
| 1965 | Օտարերկրուհին | ոստիկանության լեյտենանտ |
| 1965 | Հոկեյիստները | Սաշա |
| 1969 | Ձեր Գերազանցության ադյուտանտը | ժամապահ |
| 1969 | Օր և ամբողջ կյանք | բանվոր |
| 1969 | Իմ հայրը նավապետ է | սկանդալ անողը |
| 1969 | Սյուժե ոչ մեծ պատմվածքի համար | Ժուրկին |
| 1971 | Ազատագրում։ Գլխավոր հարվածի ուղղությունը | Գուլիա, խոհարար |
| 1972 | Ահա իմ գյուղը | Ալեքսանդր Պավլովիչ |
| 1972 | Եկավ զինվորը ռազմաճակատից | Պավլով |
| 1972 | Տասնհինգերորդ գարունը | գերմանացի ֆելդֆեբել |
| 1972 | Չիպոլինո | արքայազն Լիմոնի բանակի շտաբի պետ |
| 1973 | Ջուլհակուհիները | |
| 1974 | Кыш и Двапортфеля | հարևան |
| 1975 | Հենց Սև ծովի մոտ | Գլուշչենկո |
| 1976 | Դասացուցակ վաղվա համար | |
| 1979 | Երբ ես հսկա կդառնամ | գրականության ուսուցիչ |
| 1982 | Ապրիլյան երազներ | Պաշա |
| 1982 | Այնտեղ՝ անտեսանելի ճամփաներին․․․ | Դոմովոյ քեռին |
| 1983 | Երկնաքար | Գրուզիլով |
| 1983 | Իմ քնքուշ, սիրելի հետախույզ | ամուրիների ակումբի անդամ |
Հատընտիր երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кузнецов А. В. В обнимку с прошлым — в будущее. — М.: Спецкнига, 2009. — 251+2 с. — 1000 экз. — ISBN 978-5-98537-054-6
- Кузнецов А. В. В синих цветах : Повесть. — М : Мол. гвардия, 1983. — 158 с. — 100000 экз.
- Кузнецов А. В. Зачем принцессе усы : Пьеса-сказка в 2 д. / Отв. ред. М. Мишаков. — М : ВААП-Информ, 1985. — 78 л. — 100 экз.
- Кузнецов А. В. Крестики-нолики : [Повесть]. — М : Мол. гвардия, 1988. — 222 с. — (Компас). — (Продолж. повести «В синих цветах») — 100000 экз. — ISBN 5-235-01010-8
- Кузнецов А. В., Туманян И. С. Когда я стану великаном : Киносценарий : [Для детей] / [Предисл. Р. Быкова]. — М.: Искусство, 1982. — 87 с. — (Библиотека кинодраматургии). — 30000 экз.
- Кузнецов А. В., Туманян И. С. Лети все горе прочь! : Пьеса в 2 актах, 6 эпизодах / Отв. ред. С. Терентьева. — М.: ВААП-Информ, 1981. — 93 л. — 250 экз.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Умер снявшийся в «Балладе о солдате» актер Александр Кузнецов» (ռուսերեն). Lenta.ru. 2017 թ․ մարտի 6. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
- «Кузнецов Александр Всеволодович». Кино СССР. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
|
- Մայիսի 21 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մարտի 4 մահեր
- 2017 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային սցենարիստներ
- Ռուս գրողներ
- Ռուս դերասաններ
- Ռուս դրամատուրգներ
- Ռուս թատերական ռեժիսորներ
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
