Չինական նավաշինական արդյունաբերական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինական նավաշինական արդյունաբերական ընկերություն
CSIC Chuandong Shipyard in Miaoyin'an, Chongqing.jpg
Տեսակպետական ձեռնարկություն
Հիմնադրված է1999
ՎայրՊեկին, Չինաստան
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
Արդյունաբերություննավաշինություն
ՍեփականատերState-owned Assets Supervision and Administration Commission of the State Council?
Կայքcsic.com.cn

Չինական նավաշինական արդյունաբերական ընկերություն (ՉՆԱԸ), Չինաստանի խոշորագույն նավաշինական ընկերություն, որն ամբողջությամբ պատկանում է Չինաստանի Պետական ​​գույքի վերահսկման և կառավարման կոմիտեին։ Հիմնադրվել է 1999 թվականին, որի կենտրոնակայանը գտնվում է Պեկինում։ ՉՆԱԸ- ը զբաղվում է տարբեր տեսակի նավերի նախագծմամբ, արտադրությամբ և վերանորոգմամբ (ընկերության նավաշինական տարեկան հզորությունը 15 միլիոն տոննա է)։ ընկերությունը միավորում է տասնյակ ձեռնարկություններ, ինստիտուտներ և լաբորատորիաներ, աշխատողների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 170 հազար մարդ[1]։

Ընկերության գլխավոր ակտիվը հանդիսանում է Չինական նավաշինական արդյունաբերական սահմանափակ ընկերությունը, գովազդները, որի արժեթղթերը 2008 թվականից ի վեր գնանշված են Շանհայի ֆոնդային բորսայում:

Ըստ 2019 թվականի վաճառքի կարգավիճակի՝ ընկերության արժեթղթերը կազմել են 6,5 միլիարդ դոլար, ակտիվները՝ 30,1 միլիարդ դոլար, շուկայական գինը՝ 23 միլիարդ դոլար, ընկերությունում էին 36,3 հազար աշխատակից[2][3].: Ընկերության գլխավոր գիտահետազոտական հաստատությունների խմբերը հանդիսանում են Չինական նավաշինական հետազոտական և զարգացման ակադեմիան (Պեկին) և Չինական նավաշինական գիտահետազոտական կենտրոնը։

ՉՆԱԸ-ն մտնում է Չինաստանի 10 խոշորագույն զինվորական ընկերությունների կազմի մեջ, և արտադրում է երկրի ռազմածովային սարքավորումների մոտավորապես 80%-ը։ Քաղաքացիական հիմնական արտադրանքներն են՝ գազային, նավթային, բեռնատար նավերը և նավթամուղ հարթակները, որոնք ընկերությունը արտահանում է աշխարհի ավելի քան 70 երկիր[4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական նավաշինական արդյունաբերական ընկերությունը ստեղծվել է 1999 թվականին Չինաստանի կառավարության հանձնարարականով՜ ըստ նավաշինական ձեռնարկությունների, որոնք առանձնացվել են պետական այլ ընկերության՝ Չինական պետական նավաշինական ընկերության կազմից։ 2008 թվականին ՉՆԱՍԸ-յան դուստր ձեռնարկությունը մտավ Շանհայի ֆոնդային բորսա։

2019 թվականի ամռանը կոռուպցիայի և ծառայողական պաշտոնի չարաշահումների պատճառով ընկերության նախկին տնօրեն Սուն Բոն դատապարտվեց 12 տարվա ազատազրկման[6].:

Ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական նավաշինական արդյունաբերական ընկերությունը ունի յոթ նավաշինարաններ՝ 15 միլիոն տոննա բեռի զանգվածի ընդհանուր հզորությամբ, որոնց թվում են չոր նավանորոգարանների և նավի դետալների հավաքման հատվածները[7].: Ընկերության կազմի մեջ են մտնում նաև մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ ու լաբորատորիաներ, որոնք մշակում են ռազմածովային և քաղաքացիական նավեր, ինչպես նաև դրանց պատկանող սարքավորումներ[8].:

Հատուկ ձեռնարկություն է համարվում Դալյանի նավաշինական գործարանը, որտեղ աշխատում են ավելի քան 15000 աշխատակիցներ։ Գործարանն արտադրում է սուզանավեր, էսկադրոնային ականակիրներ, նավերի համար դիզելային շարժիչներ, ինչպես նաև վերանորոգում է չինական սավառնակակիր նավեր ու սուզանավեր։ Մեկ այլ կարևոր ձեռնարկություն է Խուլուդայոյի Բոհայ նավաշինական ընկերությունը, որտեղ արտադրվում են «Ցզին» անունով ատոմային սուզանավեր։

Գործարան Դալյանում

Ուհանի Վուչանգ նավաշինական գործարանը արտադրում է սուզանավեր, հետախուզական նավեր, լողափը պահպանող մոտորանավակներ, նավթային հարթակներում գործող նավեր, տարատեսակ զինվորական սարքավորումներ և խոշոր չափերի պողպատյա շինություններ։ Ցինդաոյի Բեյհայ նավաշինական գործարանը կառուցում և վերանորոգում է խոշոր տոննա ունեցող նավթային ու քիմիական լցանավեր, ինչպես նաև բեռնատար նավեր, այդ թվում բնափայտ տեղափոխող նավեր ու կոնտեյներներ[9].:

Ցինհուանդաոյի Շանհաուան նավաշինական ըներությունը արտադրում է ծովային և գետային բեռնատար նավեր[10]։

Նավաշինություն և նավերի վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դալյանի նավաշինական արդյունաբերություն (Դալյան)
  • Բոհայի նավաշինական ծանր արդյունաբերություն (Հուլուդաո)
  • Շանհայի նավաշինական արդյունաբերություն (Ցինհուանդաո)
  • Տիանջին նավաշինական արդյունաբերություն (Տյանցզին)
  • Քինգդաո Բեյհայի նավաշինական ծանր արդյունաբերություն (Ցինդաո)
  • Ուհանի նավաշինական արդյունաբերություն (Ուհան)
  • Չոնգքինգի նավաշինական արդյունաբերություն (Չունցին)
  • Վուզուի նավաշինական արդյունաբերություն (Ուչժոու)։

Սարքավորումների և համալրումների արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դալյանի ծովային դիզելային շարժիչ (Դալյան)
  • Դալյանի ծովային կափույր (Դալյան)
  • Դալյանի ծովային ռեակտիվ շարժիչ (Դալյան)
  • Իչանի ծովային դիզելային շարժիչ (Իչան)
  • Իչանի Յիանգիա ծովային մեքենաների սարքավորումներ (Ուհան)
  • Ուհանի ծանր արդյունաբերություն դարբնոցում (Ուհան)
  • Կունմինի նավաշինական սարքավորումների ընկերություն (Կունմին)
  • Շենյանի Լիահոայ սարքավորում (Շենյան)
  • Սիանի նավաշինական սարքավորումների արդյունաբերություն (Սիան)
  • Սիանի գործիքներ (Սիան)
  • Սյանյանի դիզելային շարժիչի ծանր արդյունաբերություն (Սինյան)[11]
  • Շանհի ծանր արդյունաբերություն (Լինֆեն)
  • Շանհի Պինյանի ծանր մեքենաշինական արդյունաբերություն (Լինֆեն)
  • Չունցինի հիդրավլիկ էլեկտրաէներգիա (Չունցին)
  • Չունցինի Յուեին մեքենաշինական արդյունաբերություն (Չունցին)
  • Չունցանի Հուա Յու էլեկտրական գործիքների արդյունաբերություն (Չունցին)
  • Չունցինի հողմաղացների արդյունաբերություն (Չունցին)
  • Չունցինի Շանպինի մեքենաշինական արդյունաբերություն (Չունցին)
  • Չունցինի Չանժեն ծանր արդյունաբերություն (Չունցին)
  • Չունցին Հենշան Մեքենաշինական արդյունաբերություն (Չունցին)
  • Չունցինի Կինպին մեքենաշինական արդյունաբերություն (Չունցին)
  • Հեժուանի քամու էներգիայի սարքավորում (Չունցին)[12]
  • Տյանցզինի նավաշինական ծանր արդյունաբերություն (Տյանցզին)
  • Ցինդաո ծանր մեքենաշինական արդյունաբերություն (Ցինդաո)
  • Երկաթուղային տրանսպորտի սարքավորումներ (Ցինդաո)
  • Լոյանի Սւնրուի կաուչուկի տեխնոլոգիա (Լոյան)
  • Սյամինի Սունրուի ծովային վերարկուների արտադրություն (Սյամին)
  • Պեկինի Մեծ Ռադիո (Պեկին

Գիտահետազոտական մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական նավաշինական ընկերության գիտահետազոտական կառույցներում աշխատում են 13 ակադեմիկոսներ և 40000-ից ավելի բարձր որակավորում ունեցող ինժեներներ։

  • Չինական նավաշինական նախագծերի հետազոտական կենտրոն (Ուհան)
  • Նավերի նախագծման երկրորդ ինստիտուտ (Ուհան)
  • Թվային մշակումների հետազոտական ինստիտուտ (Ուհան)
  • Ծովային էլեկտրոնիկայի ինստիտուտ (Ուհան)
  • Նավերի հեռահաղորդակցման ինստիտուտ (Ուհան)
  • Չինական նավաշինության գիտահետազոտական կենտրոն (Ուսի)
  • Նավաշինության նախագծման հետազոտական կենտրոն (Դալյան)
  • Նավերի վերանորոգման տեխնոլոգիաների հետազոտական ինստիտուտ (Տյանցզին)
  • Ծովային գործիքների ինստիտուտ (Տյանցզին)
  • Նավերի կաթսաների տուրբինների հետազոտական ինստիտուտ (Հարբին)
  • Տեխնոլոգիաների թեստավորման հետազոտական ինստիտուտ (Իչան)
  • Ծովային էլեկտրական սարքավորումների ինստիտուտ (Յանչժոու)
  • Նավերի ռադարների ինստիտուտ (Նանկին)
  • Ծովային սարքավորումների ինստիտուտ (Շանհայ)
  • Նավերի դիզելային շարժիչների հետազոտական ինստիտուտ (Շանհայ)
  • Նավերի էլեկտրոնային սարքավորումների ինստիտուտ (Շանհայ)
  • Կիրառական ակուստիկայի ինստիտուտ (Հանչժոու)
  • Օպտիկայի իստիտուտ (Հանչժոու)
  • Նավերի նյութերի հետազոտական ինստիտուտ (Լոյան)
  • Մեխանիկական և էլեկտրատեխնիկական մշակումների ինստիտուտ (Հանդան)
  • Նավաշինական սարքավորումների հետազոտական թեստավորման կենտրոն (Կունմին)։

Դուստր ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չինական սահմանափակ նավաշինական արդյունաբերական ընկերությու
  • Չինական նավաշինական և միջազգային օֆշորային ընկերություն[13]
  • Չինական նավաշինական առևտրային ընկերություն
  • Չինական միջազգային նավթային շարժիչների օֆշորային ընկերություն
  • Չինական օֆշորային արդյունաբերական ընկերություն
  • Չինական նավաշինական սարքավորումների ու նյութերի ընկերություն
  • Չինական միացյալ նավաշինական ընկերություն (Հոնգկոնգ)
  • Չինբական նավաշինական ծանր արդյունաբերության հարավային աֆրիկյան սարքավորումների ընկերություն
  • Չինական նավաշինական ֆինանսական ընկերություն
  • Չինական նավաշինական արդյունաբերության ներդրումների զարգացման ընկերություն
  • Պեկինի տեխնոլոգիական ընկերություն
  • Քամու էներգիա (Տրոյ, Միչիգան

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական նավաշինական արդյունաբերական ընկերությունը արտադրում է բեռնատար, հատուկ, ուղևորային և զինվորական տարբեր տեսակի նավեր (այդ թվում կոնտեյներներ, բեռնատար նավեր, նավթային բեռնատար նավեր, մաքոքային նավթային բեռնատար նավեր, Քիմիական նավեր, քամու տուրբինների տեղադրման նավեր, հողածուծ սարքեր, քարշակ նավեր, ուղևորների նավեր, ատոմային և դիզելային սուզանավեր, հրթիռ արձակող նավեր, լիցքավորող նավեր), նավթային պլատֆորմներ, ռազմածովային սարքավորումներ (այդ թվում նաև հրթիռահրետանային համակարգեր, նավագնացության, հեռահաղորդակցման և համակարգչային սարքավորումներ, ինժեներական տեխնիկա), դիզելային շարժիչներ, քամու գեներատորներ, ազդանշանային գեներատորներ, տուրբինային ներմղիչներ, ակումուլյատորի մարտկոցներ, խոշոր չափերի պողպատյա շինություններ (այդ թվում նաև կամրջակային շինություններ), նավահանգստային սարքավորումներ (այդ թվում նաև նավահանգստային վերամբարձ կռունկներ), ջրարգելակային դարպասներ, հսկիչ-չափիչ հարմարանքներ (այդ թվում նաև գազի հաշվիչ), ավտոմատ բաշխման համակարգեր (այդ թվում նաև համակարգված սարքավորումներ), երկաթուղային սարքավորումներ (այդ թվում նաև վագոն-տակառներ), մետալուրգիական, նավթաքիմիական, ձկնորսական և ծխախոտային արդյունաբերության համար նախատեսված սարքավորումներ[14][15][16][17].:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «China Shipbuilding Industry Corporation (CSIC)» (անգլերեն)։ GlobalSecurity 
  2. «China Shipbuilding Industry» (անգլերեն)։ Forbes 
  3. «China Shipbuilding Industry Co Ltd» (անգլերեն)։ Financial Times 
  4. «China Shipbuilding Industry Co., Ltd.» (անգլերեն)։ Nikkei Inc 
  5. «Chinese shipping giant to accelerate smart shipbuilding» (անգլերեն)։ Hellenic Shipping News 
  6. «Former China Shipbuilding Industry Corporation GM sentenced to 12 yrs in prison for bribery, abuse of power» (անգլերեն)։ Hellenic Shipping News 
  7. «Shipbuilding & Shiprepairing Facilities» (անգլերեն)։ CSIC։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-02-ին։ Վերցված է 2019-09-07 
  8. «About Us» (անգլերեն)։ Dalian Shipbuilding Industry Co.։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-10-ին։ Վերցված է 2019-09-08 
  9. «Merger of China Shipbuilding's two units to improve efficiency» (անգլերեն)։ China Daily 
  10. «Shanhaiguan Shipbuilding to Build Six Boxships» (անգլերեն)։ World Maritime News 
  11. «Shaanxi Diesel Engine Heavy Industry Co Ltd» (անգլերեն)։ Bloomberg 
  12. «About Us» (անգլերեն)։ Haizhuang Windpower Equipment Co.։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-26-ին։ Վերցված է 2021-03-17 
  13. «Company Profile» (անգլերեն)։ China Shipbuilding & Offshore International։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-24-ին։ Վերցված է 2021-03-17 
  14. «Naval Products» (անգլերեն)։ CSIC։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-19-ին։ Վերցված է 2019-09-07 
  15. «Merchant Ships» (անգլերեն)։ CSIC։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-02-ին։ Վերցված է 2019-09-07 
  16. «Offshore Engineering» (անգլերեն)։ CSIC։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-19-ին։ Վերցված է 2019-09-07 
  17. «Non-Marine Equipment Products» (անգլերեն)։ CSIC։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-02-ին։ Վերցված է 2019-09-07