Նավանորոգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նավանորոգարան, ջրից նավերը դուրս բերելու, դրանց ստորջրյա մասը զննելու և նորոգելու, ինչպես նաև նավեր կառուցելու համար նախատեսված ինժեներական կառույց։ Չոր անջրաթափանց խցիկ է, որը ջրավազանից անջատվում է առջևի մասում տեղադրված փակաղակներով (նավը ներս բերելուց հետո փակաղակները փակվում են, խցիկը չորացվում է, և նավը «նստում» է հենարաններին)։ Լողացող նավանորոգարանը բաղկացած է հարթ ուղղանկյուն կամրջանավից, որի տախտակամածի վրա տեղադրված են հենարաններ, և երկայնական աշտարակներից։ Նավի տեղակայման ժամանակ լողացող նավանորոգարանը ընկղմվում է ջրի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 189 CC-BY-SA-icon-80x15.png