Շանհայի ֆոնդային բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շանհայի ֆոնդային բորսա
上海证券交易所
Shanghai Stock Exchange Building.jpg
Տեսակ ֆոնդային բորսա
Երկիր Չինաստան
Շտաբ Շանհայ
Հիմնադրվել է 1990
Ինդեքսներ SSE Composite
Կայք www.sse.com.cn
Shanghai Stock Exchange Վիքիպահեստում

Շանհայի ֆոնդային բորսա (չին.՝ 上海证券交易所), մայրցամաքային Չինաստանի խոշորագույն առևտրային հրապարակ, Ասիայի առաջավոր ֆոնդային բորսաներից մեկը։ Հիմնվել է 1990 թվականին։ Ոչ առևտրային կազմակերպություն է՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արժեթղթերի կոմիսիայի ղեկավարությամբ։

Բորսան մտնում է Ասիայի և Օվկիանիայի ֆոնդային բորսաների ֆեդերացիայի կազմի մեջ[1]:

Բորսայում վաճառվող բաժնետոմսերը երկու տիպի են. А և В: А՝ յուանով վաճառվող բաժնետոմսեր։ B–բաժնետոմսերը ստեղծվել են 90-ականների կեսերին միայն ոչ ռեզիդենտների համար և նոմինացված են ԱՄՆ դոլարներով: Արտասահմանցիները կարող են վաճառել В տիպի բաժնետոմսերը առանց սահմանափակումների, իսկ А տիպի բաժնետոմսերը մինչև 2014 թվականի հոկտեմբերը արտասահմանցիներից կարող էին գնել միայն խոշոր ինստիտուցիոնալ ներդրողները, որոնք «որակավորված ինստիտուցիոնալ արտասահմանյան ներդրողի» արտոնագիր էին ստացել, և կարող էին գործել միայն իրենց հատկացված քվոտաների շրջանակներում[2]: 2014 թվականի հոկտեմբերից սկսած՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը թույլատրեց ավելի քան 500 խոշորագույն ընկերությունների արտասահմանցի ներդրողներին Հոնկոնգում բրոքերների միջոցով վաճառել իրենց բաժնետոմսերը[3]:

Ֆոնդային ինդեքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ֆոնդային ինդեքսը SSE Composite-ն է, որը արտահայտում է բորսայի բոլոր ընկերությունների իրադրությունը։

SSE 50՝ 50 «երկնագույն քարտերի» բաժնետոմսերի ինդեքս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.aosef.org/ Ասիայի և Օվկիանիայի ֆոնդային բորսաների ֆեդերացիայի պաշտոնական կայք
  2. Ասիայի և Օվկիանիայի այլ խոշորագույն բորսաներ
  3. Վլադիմիր Յուժակով Չինաստանի բացում. ինչու է Պեկինը թույլ տալիս իր շուկա արտասահմանցիների մուտքը // Forbes.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]