Քարշակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քարշակ, կցանքների, կիսակցանքների, ինչպես նաև ծածկային (գյուղատնտեսական, ճանապարհաշինական ևն) սարքավորանքի բուքսիրման՝ անվավոր կամ թրթուրավոր մեքենա։ Ունի քարշիչ-կցորդիչ (բուքսիրային քարշակ) կամ հենարանային-կցորդիչ (թամբային քարշակ) հարմարանք։ Բուքսիրային քարշակներում թրթուրների կամ անիվների՝ մեծ քարշային ճիգ ստանալու համար անհրաժեշտ ճնշումը գրունտին (կցորդման կշիռ) ապահովվում է հենց քարշակի զանգվածով։ Թամբային քարշակներում լրացուցիչ կցորդման կշիռն ստեղծվում է միառանցք կցանքի (կիսակցանքի) ճնշումով, որն, այսպես կոչված, թամբի միջոցով փոխանցվում է քարշակի շրջանակին, կամ թափքում եղած բալաստով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png