Չեսթեր Բեննինգթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեսթեր Բեննինգթոն
Ի ծնե անունանգլ.՝ Chester Charles Bennington
Նաև հայտնի է որպեսChazy Chaz
Ծնվել էմարտի 20, 1976(1976-03-20)[1][2]
Ֆինիքս, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհուլիսի 20, 2017(2017-07-20)[4][5][6][…] (41 տարեկան)
Palos Verdes Estates, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]
Ժանրերալտերնատիվ մետալ, Նու մետալ, հարդ ռոք, ալտերնատիվ ռոք, էլեկտրոնիկ ռոք, փոփ ռոք և Փոսթ-գրանջ
Մասնագիտությունռոք երգիչ, կինոդերասան, ռոք երաժիշտ և երգերի հեղինակ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Bros. Records և Machine Shop Records?
ԿրթությունՋեյմս Մեդիսոնի ավագ դպրոց և Greenway High School?
ԱնդամակցությունLinkin Park, Stone Temple Pilots?, Dead by Sunrise?, Grey Daze? և Kings of Chaos?
ԱմուսինTalinda Ann Bentley? և Samantha Marie Olit?
Ստորագրություն
Ստորագրություն
 Chester Bennington Վիքիպահեստում

Չեսթեր Չարլզ Բեննինգթոն (անգլ.՝ Chester Charles Bennington, մարտի 20, 1976(1976-03-20)[1][2], Ֆինիքս, ԱՄՆ[3] - հուլիսի 20, 2017(2017-07-20)[4][5][6][…], Palos Verdes Estates, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի երաժիշտ, երգահան, վոկալիստ և դերասան։ Առավել հայտնի է որպես Linkin Park, Dead by Sunrise,Grey Daze, Stone Temple Pilots ռոք խմբերի վոկալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թվականի մարտի 20-ին Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում։ Չեսթերի հայրը տեղական ոստիկանությունում աշխատում էր որպես քննիչ, մայրը բուժքույր էր։ 1987 թվականին նրա ծնողները ամուսնալուծվում են։ Մայրը գնում է՝ տանելով իր հետ Չեսթերի ավագ եղբորը՝ Բրայանին և քույրերից մեկին, Չեսթերը և մյուս քույրը մնում են հոր մոտ։ Հենց բաժանումից հետո է, որ Չեսթերն սկսեց տարվել թմրամոլությամբ՝ օգտագործելով մարիխուաննա, ափիոն, կոկաին, ինչպես նաև ալկոհոլ։ 17 տարեկանում Բեննինգթոնը տեղափոխվեց մոր հետ ապրելու։ Տնային կալանքի ենթարկվեց մոր կողմից, երբ վերջինիս հայտնի դարձավ նրա թմրամոլ լինելու փաստը։ Նախքան պրոֆեսիոնալ երաժշտությամբ զբաղվելը կատարել է մի շարք աշխատանքներ։ Չեսթերի առաջին երաժշտական գործիքը եղել է դաշնամուրը։ Պատանեկան տարիներին նա մասնակցել է մի շարք երաժշտական խմբակների և նվագել ամենատարբեր գործիքներով։ Առաջին հայտնի նախագիծը, որին նա անդամակցել է, եղել է 1992 թվին Grey Daze խումբը։ 1997 թվականին նա լքեց խումբը՝ վերջինիս կազմալուծվելու պատճառով, և միացավ Linkin Park-ին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականից մինև 1997 թվականը Բեննինգթոնը՝ որպես վոկալիստ, հանդես է եկել ԱՄՆ-ում հայտնի Grey Daze խմբում։ Խմբի հետ Չեսթերը հասցրել է ձայնագրել 2 ալբոմ՝ Wake me-ն 1994 թվին և ...no sun today-ը 1997 թվականին։ Նա խումբը լքեց երկկողմանի տարաձայնությունների պատճառով. խմբում նրան փոխարինելու եկավ Ջոնի Վենդտը, խումբը վերանվանվեց Waterface: Չեսթեր Բեննինգթոնի գործունեության վերելքի հիմքն ու ապագան դարձավ Linkin Park խմբին անդամակցելը։

Linkin Park[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա անդամակցել է Linkin Park-ին 1999 թվականից։ Այն ժամանակ խումբը դեռևս կրում էր Xero անունը։ Խումբը վերանվանվեց Hybrid Theory: Շուտով հարկադրված էին անվանափոխություն կատարել ևս մեկ անգամ՝ բրիտանական Hybrid-ի պատճառով։ Չեսթերն առաջարկեց Linkoln Park (նա հաճախ ստուդիա էր գալիս Լինկոլնի անվան այգով, որը մոտ էր գտնվում իր՝ Սանտա-Մոնիկայում գտնվող տանը) անվանումը, առաջարկը բոլորին դուր եկավ։ Սակայն այս անգամ էլ www.linkolnpark.com կայքն էր զբաղված, ուստի նրանք կանգ առան Linkin Park-ի վրա։

1999-2000 թվականներին ձայնագրում են իրենց դեբյուտային ալբոմը, որը թողարկվում է 2000 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ալբոմում տեղ էին գտել Carousel, Technique (Short), Step up, And One, High Voltage և Part of Me երգերը, ինչպես նաև այնպիսի հիթեր, ինչպիսիք են In The End-ը և Crawling-ը։ Ալբոմն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 30 միլիոն օրինակով։ Հաջորդ ալբոմը, որ կոչվում է Reanimation և ընդգրկում է Hybrid Theory-ում տեղ գտած երգերի ռեմիքսների հավաքածու, թողարկվել է 2002 թվականին։ Չեսթեր Բեննինգթոնի և Linkin Park-ի հաջորդ ալբոմը եղել է Meteora-ն։ Դրան հաջորդեցին Live in Texas համերգային ալբոմը և Jay-Z- հետ ստեղծված Collision Course ալբոմը։ Մայք Շիդոնա-ն 2003 թվականի հունիսին արդեն ավարտեց այդքան սպասված Breaking the habit երգը։ Այն Չեսթերի մեջ արթնացնում է վատ հուշեր, վախեր ու ապրումներ, որոնք այնքան հոգնեցրել էին նրան։ Երգն ընդգրկվեց Meteora ալբոմում։ 2007, 2010 և 2012 թվականներին Բեննինգթոնը Լինկին Պարկի հետ թողարկեց համապատասխանաբար Minutes to Midnight, A Thousand Suns, Living Things ալբոմները։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեսթեր Բեննինգթոնն առաջին անգամ ամուսնացել է 1996 թվականի հոկտեմբերի 31-ին Սամանթայի հետ։ 2002 թվականի ապրիլի 19-ին ծնվել է նրա առաջնեկը, ում կոչել են Դրեյվ Սեբաստյան։ 2005 թվականի ապրիլի 29-ին Սամանթան ապահարզան է պահանջել։ Նա որդուն տարել է իր հետ, բայց Չեսթերին թույլ է տվել այցելել նրան։

2005 թվականին դեկտեմբերի 31-ին Չեսթեր Բեննինգթոնն ամուսնացել է Playboy-ի մոդել Տալինդա Բենթլիի հետ։ 2006 թվականի մարտի 16-ին ծնվել է նրանց որդին՝ Թայլեր Լին։ Նրանք որդեգրել են երկու երեխաների՝ Ջեյմիին (անգլ.՝ Jaime, ծնվել է 1996 թվականի մայիսի 12-ին) և Իսայային (անգլ.՝ Isaiah, ծնվել է 1997 թվականի նոյեմբերին)։ 2011 թվականի նոյեմբերի 11-ին ծնվել են նրանց զույգ դուստրերը[8], որոնց կոչել են Լիլի և Լիլա։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեսթերը մահացել է 2017 թ.-ի հուլիսի 20-ին առավոտյան ժամը 9-ին։ Չեսթերի դին գտել են իր տանը, ով ինքնասպան է եղել, կախելով իրեն[9][10]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ Լեյբլ
2000 Hybrid Theory Warner Brothers Records
2003 Meteora Warner Brothers Records/Machine Shop Recordings
2007 Minutes to Midnight Warner Brothers Records/Machine Shop Recordings
2010 A Thousand Suns Warner Brothers Records/Machine Shop Recordings
2012 Living Things Warner Brothers Records/Machine Shop Recordings
2014 The Hunting Party Warner Brothers Records/Machine Shop Recordings
2017 One More Light Warner Brothers Records/Machine Shop Recordings

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեսթերը դաջվածքների մեծ սիրահար լինելուց բացի, նաև Club Tatoo դաջվածքների սրահների ցանցի համասեփականատեր է
  • Նրա ամենասիրելի ալբոմներն են՝ Fugazi-13 Songs, Al Green-Greatest hits, Led Zeppelin-IV, The Beatles-The White Album,Stone Temple Pilots-Purple
  • Չեսթերը ոչինչ չէր տեսնում առանց ակնոցների. 2004 թվականին նա դիմել է լազերային վիրահատության։
  • Նա «Fight Club» ֆիլմի մեծ սիրահար էր։
  • Չեսթերի նախասիրություններից են նաև կերակուր պատրաստելը, գարեջուր խմելը, մուլտֆիլմեր դիտելը (մասնավորապես՝ Spunge Bob-ը)։
  • Չեսթերը նկարահանվել է «Սղոց 3D» ֆիլմում, ինչպես նաև էպիզոդիկ դերեր է կատարել «Ադրենալին» (2006) և «Ադրենալին։ Բարձր լարում» (2009) ֆիլմերում։
  • Չեսթերը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկար ճչացող վոկալիստ։ Նա դրան արժանացել է համերգներից մեկի ժամանակ Given up երգը կատարելիս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #139453784 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Linkin Park's Chester Bennington Dead at 41Billboard.
  5. 5,0 5,1 5,2 Chester Bennington: Linkin Park vocalist 'took his own life'BBC Online.
  6. 6,0 6,1 6,2 Chester Bennington, chanteur du groupe Linkin Park, est mort à 41 ansLe Monde.
  7. 7,0 7,1 7,2 http://www.tmz.com/2017/07/20/linkin-park-singer-chester-bennington-dead-commits-suicide/
  8. «The twins are here!». 2011 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. «Linkin Park frontman Chester Bennington dies in LA at 41». AP. 2017 թ․ հուլիսի 20.
  10. «Linkin Park's Chester Bennington dies». BBC. 2017 թ․ հուլիսի 20.