Երգը, որպես սաունդթրեք հնչել է «Ամերիկյան սարսափ պամտություն․ Հրեշների կրկեսը» հեռուստասերիալում։ Մելանին ասել է, որ «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալը իր ամենասիրելի շոուն է և երբ լսել է նոր եթերաշրջանի թողարկվելու մասին, առաջարկել է գրել երգի սաունդթրեքը[2]։ Մեկ տարի լռությունից հետո, հեռուստասերիալի նոր եթերաշրջանի սկսվելուց 2 օր առաջ նրան կանչեցին հեռուստաընկերություն և համաձայնվեցին նրա առաջարկի հետ[3];
Լինսդեյ Պարկերը մի անգամ Մելանի Մարտինեսի մասին ասել է. «Մելանին «Ամերիկայի ձայնը» նախագծից անցավ «Ամերիկյան սարսափ պատմություն» և նրա այդ երգը ու տեսահոլովակը իսկապես լավն են։ Նրա այդ երգը շատ համապատասխան են Հելոուինին և արաժանի էր «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալում հնչելու համար»[4]։