Չարլի Ուեբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլի Ուեբեր
Ծնվել էսեպտեմբերի 20, 1978(1978-09-20) (45 տարեկան)
ԾննդավայրՋեֆերսոն Սիթի
ԿրթությունJefferson City High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել և հնչյունավորող

Չարլզ «Չարլի» Ալան Ուեբեր կրտսեր (անգլ.՝ Charles «Charlie» Alan Weber, Jr, սեպտեմբերի 20, 1978(1978-09-20), Ջեֆերսոն Սիթի), ամերիկացի դերասան։ Հայտնի է իր՝ «Բաֆին՝ վամպիրների կործանիչ» հեռուստասերիալում Բեն Ուիլքինսոնի[1], «Անհաջողները» սերիալում Թոդի[2] և «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» սերիալում Ֆրենկ Դելֆինոյի դերերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ալան Ուեբեր կրտսերը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 20-ին ԱՄՆՄիսսուրի նահանգի Ջեֆերսոն քաղաքում։ Վաղ մանկությունից զբաղվել է դերասանությամբ։ Ավագ դասարաններում դրամաներ է ուսումասիրել, բայց չի մասնակցել դպրոցական բեմադրություններին։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է քոլեջ, որը մեկ տարի անց թողել և 19 տարեկանում տեղափոխվել է Նյու Յորք։ Սկսել է սովորել դերասանական արվեստ՝ մոդել աշխատելով, մինչև նրա կարիերան վեր է բարձրացել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի «Կոտրված սրտերի ակումբը» կատակերգության գլխավոր դերը կարելի է համարել նրա բեկումնային դերը։ Ուեբերը բազմաթիվ հեռուստասերիալներում է հանդես եկել, սակայն ամենահետաքրքիր դերերից մեկը երիտասարդ բժիշկ Բեն Ուիլքինսոնի դերն է «Բաֆին՝ վամպիրների կործանիչ» կուլտային շոուի հինգերորդ սեզոնում[1]։ Նրա կերպարը ընտել է վրեժխնդիր աստվածուհի Գլորիան՝ նա տիրացավ Բենի մարմնին՝ Ոչնչացնողին հասնելու համար։ Սեզոնի եզրափակչում նրա հերոսը մահանում է։ Ուեբերն այս շոուի մեջ նկարահանվել է 2000-2001 թվականներին։ 2004 թվականից նա «Դաժան խաղեր 3» ֆիլմում խաղացել է Բրեդ Փաթերսոնի դերը։

2003-2004 թվականներին նկարահանվել է «Այրի կնոջ սերը» ընտանեկան դրամայում Ջեյի դերում[3]։ Հայտնվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Դրյու Քերի շոու»-ն, «Կախարդվածները» «Ջորջիի կանոնը» և «Բժիշկ Հաուս»-ը։ Վերջերս դերասանը Մեթ Լանթերի հետ նկարահանվել է «Վամպիրական հիքի» կինո-պարոդիայի գլխավոր դերում, երկուսն էլ նկարահանվել են «90210. Նոր սերունդ» հեռուստասերիալում[4]։ Հարկ է նաև նշել MTV ալիքի «Անհաջողները» սերիալում նրա հայտնվելը, որտեղ դերասանը հանդես է եկել կանոնավոր դերով[2]։

2014 թվականին Ուեբերը ստանում է Շոնդա Ռայմսի «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» սերիալի հիմնական դերերից մեկը[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 ֆ Կոտրված սրտերի ակումբ. ռոմանտիկ կատակերգություն The Broken Hearts Club: A Romantic Comedy սկսնակ
2000 ֆ Warmth մատուցողուհու պոտենցիալ ընկեր
2000 ս Դրյու Քերի շոու The Drew Carey Show Բրեդ
2000-2001 ս Բաֆին՝ վամպիրների կործանիչ Buffy The Vampire Slayer Բեն
2001 ս Կախարդվածները Charmed արքայազն
2002 ֆ Քայլող դիակներ Dead Above Ground Դիլոն Ջոնսոն
2003 ֆ Գերեզմանափոր Գեյսին Gacy Թոմ Կովակ
2003 ֆ Համբույր The Kiss Զիգ
2003-2004 ս Այրի կնոջ սերը Everwood Ջեյ
2004 ֆ Դաժան խաղեր 3 Cruel Intentions 3 Բրենտ Փաթերսոն
2006 ս C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Դեյմոն
2006 ս Վերոնիկա Մարս Veronica Mars Գլեն
2007 ս C.S.I.. Հանցագործության վայրը Մայամի CSI: Miami Լու Պենինգտոն
2007 ս C.S.I.. Հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation Կորի Արչֆիլդ
2008 ս Կեղտ Dirt Իեն
2009 ս Հնձվոր Reaper Խավյեր
2010 ս Բժիշկ Հաուս House, M.D. Դեմիեն
2010 ֆ Վամպիրական հիքի Vampires Suck Ջեկ
2011 ս Սև պիտակ Burn Notice Ջեյքոբ Սթարքի
2011 ս Մեծ Ջորջիա State Of Georgia Ջեբ
2011 ս Ոսկորներ Bones Նոլան
2012 ս Ճակատագրական գեղեցկուհիները Femme Fatales Էյս
2012-2013 ս Անհաջողները Underemployed Թոդ
2013 ս 90210. Նոր սերունդ 90210 Մարկ Հոլանդ
2013 ս Պահեստ 13 Warehouse 13 Լիամ Նեպիր
2013 Battlefield 4
2014-2020 ս Ինչպես խուսափել սպանության համար պատժից How to Get Away with Murder Ֆրենկ Դելֆինո
2016 ֆ Շրջափակում 3։ Պաշարման մեջ Jarhead 3: The Siege Օլբրայթ
2017 ֆ Էքս պատրիոտ ExPatriot Բիլ Դոնովան
2019 ֆ Կոյոտ լիճ Coyote Lake Մարիո
2020 ֆ Adam Strange Ադամ Սթրենջ
2013 ս Acting for a Cause տնօրեն Ռունի
2020 ֆ Հետո։ Մաս 2 After We Collided Քրիստիան Վենս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Masters, Megan (2012 թ․ նոյեմբերի 1). «TVLine Items: Bold, Buffy Actors to 90210, Daily Show, Colbert Go Live on Election Night and More». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 «'Underemployed's' Charlie Weber In Demand, Lands Recurring '90210' Role». 2012 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
  3. Wieselman, Jarett (2012 թ․ հոկտեմբերի 22). «The Insider - You Must Know: Charlie Weber». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
  4. Goldberg, Lesley (2012 թ․ հոկտեմբերի 31). «'90210' Gives More Work to 'Underemployed's' Charlie Weber (Exclusive)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
  5. Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]