Չարլզ Հոմեր Հասքինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Հոմեր Հասքինս
Charles.h.haskins.jpg
Ծնվել էդեկտեմբերի 21, 1870(1870-12-21)[1][2][3]
Մեդվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 14, 1937(1937-05-14)[1][2] (66 տարեկան)
Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանEvergreen Cemetery[4]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունմիջնադարագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա[5], Ամերիկյան պատմական ասոցիացիա, Գիտության պատմության միջազգային ակադեմիա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[6]
Ալմա մատերՋոնս Հոփքինսի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՀերբերտ Բաքստեր Ադամս
Եղել է գիտական ղեկավարGaines Post?
Պարգևներ
Commons-logo.svg Charles Homer Haskins Վիքիպահեստում

Չարլզ Հոմեր Հասքինս (անգլ.՝ Charles Homer Haskins, դեկտեմբերի 21, 1870(1870-12-21)[1][2][3], Մեդվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ - մայիսի 14, 1937(1937-05-14)[1][2], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), Օսլոյի համալսարանի պրոֆեսոր-միջնադարագետ, ով ԱՄՆ-ում այդ ոլորտի գիտական ուսումնասիրությամբ զբաղված առաջին մարդն է։ Եղել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի խորդարանականը, որի հետ մասնակցել է 1919 թվականին Փարիզի խաղաղության կոնֆերանսին։ Նրա ամենահայտնի աշխատանքը «Տասներկուերորդ դարի վերածնունդը» (անգլ.՝ The Renaissance of the Twelfth Century) աշխատությունն է (1927): 1902 թվականից եղել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր և դեկան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Հասքինսը 16 տարեկանում ավարտել է Ջոնս Հոփքինսի համալսարանը, սովորել է նաև Փարիզում և Բեռլինում[7]։ 1890 թվականին իր մայր բուհում ստացել է փիլիսոփայության և պատմության դոկտորի կոչում։ Նույն տարվանից սկսած դասավանդել է Վիսկոնսինի համալսարանում, 1892 թվականից եղել է համալսարանի պրոֆեսոր, իսկ 1892-1902 թվականներին` Եվրոպայի պատմության ամբիոնի վարիչը։ 1902 թվականից սկսել է դասախոսել Հարվարդի համալսարանում, որտեղ դասավանդել է մինչև 1931 թվականը։ 1920-26 թվականներին եղել է Գիտական ընկերությունների ամերիկյան խորհրդի առաջին նախագահ։ 1922 թվականին դարձել է Ամերիկայի պատմաբանների ասոցիացիայի նախագահ։

Հասքինսը հիմնականում զբաղվել է միջնադարյան համալսարանների և կառավարությունների ուսումնասիրությամբ։

Նրա ամենահայտնի ուսանողը Ջոզեֆ Սթրեյերն է։

Նրա որդին նույնպես դարձել է պրոֆեսոր։

1940 թվականից ի վեր Միջնադարի ամերիկյան ակադեմիան շնորհում է նրա անվան մեդալ։ 1982 թվականին հիմնադրվել է նրա անունը կրող ընկերակցություն։

Ըստ ռուս գիտնական Պավել Ուվարովի, Հասքինսն «այն մարդն է, ով ԱՄՆ-ում սեր է սերմանել եվրոպական միջնադարի հանդեպ»[8]։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]