Չարլզ Քինդլբերգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չարլզ Կինդլբերգերից)
Չարլզ Քինդլբերգեր
անգլ.՝ Charles Poor Kindleberger
Ծնվել էհոկտեմբերի 12, 1910(1910-10-12)[1][2]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 7, 2003(2003-07-07)[1] (92 տարեկան)
Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ռազմավարական ծառայությունների գրասենյակ և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտտնտեսական պատմություն[3]
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան և Քենթի դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Գիտական ղեկավարHenry Parker Willis? և James W. Angell?[5]
Եղել է գիտական ղեկավարՌոբերտ Մանդել, Peter Temin?, Ջագդիշ Բհագվատի, Jaroslav Vanek?, T. Paul Schultz?, Carlos Díaz-Alejandro?, William Hoban Branson?, William McGreevey?[5], Barend de Vries?[5], Egon Sohmen?[5], David McClain?[5], Stephen Hymer?[5], Richard L. Pfister?[5], John Harold Auten?[5], George A. Hay?[5], Charles Earl Staley?[5], Babette Sonia Solon?[5], Walter Dunham Gainer?[5], Mitchell Harwitz?[5], William J. Woodfine?[5], Charles A. Cooper?[5], Richard Lewis Gordon?[5], Gordon Klene Douglass?[5], Paul Marcel Hohenberg?[5], James Edwin Price?[5], Eduardo García D’Acuña?[5], Thippalassery N. Krishnan?[5], Rowland Ga-Kwami Amoa?[5], Miltiades Chacholiades?[5], Kenneth D. Frederick?[5], Peter Barton Clark?[5], Donald George Heckerman?[5], Alvin Jay Harman?[5], Daniel J. B. Mitchell?[5], Michael Roemer?[5], James Barnard Thornblade?[5], Stephen Pat Magee?[5], Charles Freedman?[5], Lawrence Arie Hirschhorn?[5], Richard C. Marston?[5], Norman Reginald Gibson?[5], Takenori Inoki?[5], William Abdollah Dellalfar?[5], C. Michael Aho?[5] և William Houston Phillips?[5]
Պարգևներ

Չարլզ Քինդլբերգեր (անգլ.՝ Charles Poor Kindleberger, հոկտեմբերի 12, 1910(1910-10-12)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 7, 2003(2003-07-07)[1], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, միջազգային տնտեսագիտության, միջազգային ֆինանսների և տնտեսության պատմության մասնագետ։ The Economist ամսագիրը նրան ֆինանսական ճգնաժամի ոլորտում անվանել է «Ժանրի վարպետ»[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը՝ բակալավրի աստիճանով։ Կոլումբիայի համալսարանի մագիստրոս (1934) և փիլիսոփայության դոկտոր (1937) է։

1936-1939 թվականներին եղել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի տնտեսագետ-հետազոտող։ 1939-1940 թվականներին աշխատել է Բազելի Միջազգային հաշվարկների բանկում, 1940-1942 թվականներին եղել Է Վաշինգտոնի դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ռազմավարական ծառայությունների վարչությունում, 1944 թվականին պարգևատրվել է բրոնզե աստղով, 1945 թվականին՝ «Պատվո լեգեոն» շքանշանով։

1945-1947 թվականներին գլխավորել է Պետական դեպարտամենտում տնտեսական անվտանգության վարչությունը, կարևոր դեր է խաղացել Մարշալի պլանի մշակման գործում։

1948-1981 թվականներին դասավանդել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, 1951-1976 թվականներին զբաղեցրել է Ֆորդի անվան միջազգային տնտեսագիտության պրոֆեսորի ամբիոնը։

Բերնարդ Համսի (1978) և Ադամ Սմիթի (1983) մրցանակների դափնեկիր է։ 1985 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ գիտնականի՝ MIT-ում ստեղծվել է «Չարլզ Կինդլբերգերի անվան կիրառական տնտեսության պրոֆեսորի» ամբիոնը։

Գիտական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համահեղինակների հետ միասին գրել է բազմիցս վերահրատարակված «Միջազգային տնտեսություն» ներածական դասագիրքը։

Միջազգային ֆինանսական հետազոտությունների հիմնական թեման այն գաղափարն էր, որ համաշխարհային ֆինանսական համակարգը հիերարխիկ կառույց է, որտեղ ինչ-որ առաջատար երկիր պետք է հանդես գա որպես վերջին ատյանի վարկատու՝ առանձին երկրում Կենտրոնական բանկին նման գլոբալ ֆինանսական կայունություն ապահովելու նպատակով։ 1950-ականներին և 1960-ականներին նման դեր է խաղացել ԱՄՆ-ն՝ ապահովելով իրացվելիությունը համաշխարհային ֆինանսական համակարգում։ 1970-ականներին ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք սպառնում էին վերջ դնել ԱՄՆ-ի՝ որպես վերջին ատյանի պարտատիրոջ գործունեությանը, ինչը հանգեցրեց համաշխարհային ֆինանսական համակարգի անկայունությանը։

Ի սկզբանե Կինդլբերգերը «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամեր. Մոլուցքը, խուճապն ու փլուզումը» գրքի միակ հեղինան էր, բայց նրա մահից հետո այն հրատարակվում է պրոֆեսոր Ալիբերի լրացումներով, որի ներդրումը կայանում է նրանում, որ նա ուժեղացրել է ուշադրությունը Հայման Մինսկիի գաղափարների վրա և ավելացրել 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի իրադարձությունների մասին[8]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ч. П. Кайндлбергер Мыльные пузыри // Экономическая теория/ Под ред. Дж.Итуэлла, М.Милгейта[en], П.Ньюмена[en] — М.: Инфра-М, 2004 — С.25—27 — 931 с. — ISBN 5-16-001750-X (англ. Bubbles)
  • Чарльз П. Киндлбергер, Роберт Алибер Мировые финансовые кризисы. Мании, паники и крахи. — Питер, 2010. — ISBN 978-5-49807-086-5, 978-1-4039-3651-6
  • International Economics, 1953; 6-е изд., 1978;
  • The World in Depression 1929—1939, 1971;
  • Manias, Panics, and Crashes: A History of Financial Crises, 1978;
  • A Financial History of Western Europe, 1984.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]