Ուոլ Սթրիթ։ Փողը չի քնում
Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում (անգլ.՝ Wall Street: Money Never Sleeps), դրամատիկական թրիլեր՝ նկարահանված Օլիվեր Սթոունի կողմից, 1987 թվականի «Ուոլ Սթրիթ» ֆիլմի շարունակությունը[12]։ Առաջին սիքվելն է, որ նկարահանել է Օլիվեր Սթոունը[13]։ Մայքլ Դուգլասը նորից կատարել է Գորդոն Գեկկոյի դերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի սեպտեմբերի 24-ին։ Հոլիվուդի լեգենդ Էլի Ուոլլակն այդ ֆիլմում կատարել է իր վերջին դերը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները ծավալվում են առաջին ֆիլմում տեղի ունեցած իրադարձություններից 23 տարի անց՝ 2008 թվականի երկրորդ կեսին։ 2001 թվականին՝ ութ տարի ազատազրկությա մեջ անցկացնելուց հետո, Գորդոն Գեկկոն դուրս է գալիս բանտից և մի քանի տարի նվիրում է ֆինանսական շուկաներում սպասվող անհանգստությունների մասին գրքույկ գրելուն։ Գեկկոն ցանկանում է վերականգնել հարաբերություններն իր դուստր Վիննիի հետ։ Քանի որ նրանք ապրում էին առանձին, ինչպես նաև այն պատճառով, որ Վինին մեղադրում է Գեկկոյին իր եղբոր՝ Ռուդիի ինքնասպանության համար, խուսափում է նրա հետ հաղորդակցվելուց։ Նրա ընկերը՝ Ջեյքոբը, որ թրեյդեր է Ուոլ Սթրիթից, բոլորի նման հույս ունի, որ շուկաները շարունակական ծաղկում են ապրելու։ Սակայն, Քելլեր Զեյբլ խոշորագույն ներդրումային բանկը, որտեղ նա աշխատում է, հանկարծակի հայտնվում է սնանկության եզրին` արժեթղթերի ռիսկային ներդրումների շնորհիվ, որոնք ենթակա են գրավատների գրավադրմանը։ Բանկի կառավարիչը, որի հովանավորյալն է Ջեյքոբը, ինքնասպան է եղել։ Ջեյքոբը ցանկանում է գտնել մեղավորին և վրեժխնդիր լինել իր հովանավորի մահվան համար, և այդ նպատակով դիմում է Գորդոն Գեկկոյի օգնությանը, որն համաձայնում է այն պայմանով, որ նա իրեն օգնի հարթել հարաբերությունները Վիննիի հետ։ Ֆինանսական շուկաներում այդ ժամանակ սկսվում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, և Գեկկոն ունի իր հեռահար նպատակները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Դուգլաս — Գորդոն Գեկո
- Շայա Լաբաֆ — Ջեյկոբ Մուր
- Ջոշ Բրոլին - Բրետոն Ջեյմս
- Քերրի Մալիգան — Ուիննի Գեկո
- Ֆրենկ Լանջելա — Լիյուս Զեյբել
- Սյուզան Սարանդոն — Սիլվյա Մուր
- Ֆերլիտո Վանեսա — Օդրի
- Շին Չարլի — Բադ Ֆոկս
- Ջոն Բեդֆորդ Լոիդ — Բիլլ Կլարկ
- Էլի Ուոլլակ (վերջին դեր) — Ջուլի Ստեյնխարդ
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում» ֆիլմն առաջֆիլմն առաջին սիքվելն է Օլիվեր Սթունը։
- Բնօրինակի և շարունակության թողարկումների միջև ընկած ժամանակահատվածը 23 տարի է։
- Ֆիլմը նկարահանվել է 58 օրվա ընթացքում. մոտավորապես նույնքան ժամանակ է պահանջվել առաջին՝ «Ուոլ Սթրիթ» ֆիլմի նկարահանումների համար։
- Օլիվեր Սթոունի որդին՝ Շոն Սթոունը (Sean Stone), տասներկուերորդ անգամ նկարահանվել է հոր ֆիլմում՝ կատարելով հոջ-ֆոնդի թրեյդերի դերը։
- Երգի օրիգինալ երգերը գրել և կատարել են Դևիդ Բիրնն ու Բրայան Ինոն։
- Տեսարանը, որտեղ ցուցադրվում է Ցյուրիխի փողոցը (01:40:30), նկարահանվել է Պրահայում։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվականին ֆիլմը ներակայցվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Մայքլ Դուգլաս)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1027718/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/es/film425501.html
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-128600/
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ http://www.interfilmes.com/filme_22371_wall.street.o.dinheiro.nunca.dorme.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 9,0 9,1 9,2 http://stopklatka.pl/film/wall-street-pieniadz-nie-spi
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=128600.html
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 http://www.imdb.com/title/tt1027718/fullcredits
- ↑ «Wall Street: Money Never Sleeps — Trailers, Videos, and Reviews ComingSoon.net Movie Database». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ IMDbPro
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2010-10-24 Wayback Machine
- «Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում» Box Office Mojo կայքում
- Կադրեր «Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում» ֆիլմից(չաշխատող հղում)
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 դրամա ֆիլմեր
- 2010 ֆիլմեր
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Օլիվեր Սթոունի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2010 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2008 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2001 թվականին
- Dune Entertainment ֆիլմեր