Քերի Մալիգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերի Մալիգան
անգլ.՝ Carey Mulligan
Ծնվել էմայիսի 28, 1985(1985-05-28)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրՎեստմինստեր, Լոնդոն
ԿրթությունWoldingham School? և International School of Düsseldorf?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Marcus Mumford?[3]
Համատեղ ապրող(ներ)Շայա Լաբաֆ
Պարգևներ և մրցանակներ

Քերի Հաննա Մալիգան (անգլ.՝ Carey Hannah Mulligan, մայիսի 28, 1985(1985-05-28)[1][2], Վեստմինստեր, Լոնդոն), թատրոնի, կինոյի և հեուստասերիալների բրիտանացի դերասանուհի։ BAFTA մրցանակի դափնեկիր Լավագույն դերասանուհի անվանակարգում, «Օսկար» (2010), «Ոսկե գլոբուս» (2010) և BAFTA (2012) մրցանակների հավակնորդ։ Մեծ Բրիտանիայում աշխատելուց բացի, նա ակտիվորեն նկարահանվում է ֆիլմերում և խաղում է ամերիկյան թատրոնում։ Որոշ ֆիլմերում Քերին հանդես եկել նաև որպես վոկալիստ («Ամոթ», «Լյուին Դևիսի մեջ» և այլն)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերի Մալիգանը ծնվել է Վեստմինստրում (Լոնդոն, Անգլիա), Սթիվեն Մալիգանի և Նանո Բուտի ընտանիքում[4]։ Նրա հայրը ծագմամբ Լիվերպուլից է, իսկ մայրը՝ Լլանդեյլոյից (Ուելս)։ երեք տարեկան հասակում Մալիգանն իր ծնողների և մեծ եղբոր՝ Օուայնի հետ Անգլիայից տեղափոխվել է Գերմանիա, որտեղ նրա հայրը աշխատանք է ստացել InterContinental Hotels մեծ հյուրանոցային ցանցում։ Կինոյում իր նորամուտը Մալիգանը կատարել է «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմում՝ խաղալով Քիթի Բենեթի դերը։ 2006 թվականից Մալիգանն ակտիվ գործունեություն է ծավալում հեռուստատեսությունում, իսկ 2007 թվականին իր nնորամուտն է կատարում Բրոդվեյում[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսից 2010 թվականի հոկտեմբերը Մալիգանը հանդիպել է Շայա Լաբաֆի հետ, որի հետ նկարահանվել է «Ուոլ Սթրիթ։ Փողը չի քնում» ֆիլմում[6]։

2011 թվականին նշանվել է երաժիշտ Մարկուս Մամֆորդի հետ, ով Mumford & Sons խմբի լիդերն էր[7]։ 2012 թվականի ապրիլի 20-ին նրանք ամուսնացել են։ Հարսանիքը կայացել է Սոմերսեթում (Անգլիա)[8]։ Ամուսիններն ունեն երկու երեխա։ Առաջինը՝ Իվլին Գրեյս Մամֆորդն (ծնվ․՝ 15.09.2015)[9] է, իսկ երկրորդի սեռն ու տարիքն անհայտ են (ծնվ․ 2017 թվականի օգոստոսին)[10]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Հպարտություն և նախաաշարմունք Pride & Prejudice Քիթի Բենեթ
2005 ս Ցուրտ տունը Bleak House Ադա Կլարե
2006 ս Զարմանալի Միս Պրիչարդը The Amazing Mrs Pritchard Էմիլի Պրիչարդ
2006 ս Դատ և հատուցում Trial & Retribution Էմիլի Հերոգեյթ
2006 ս Միս Մարփլ։ Սիտեֆորդի գաղտնիքը Agatha Christie Marple: The Sittaford Mystery Վայոլեթ Ուիլեթ
2007 ֆ Ե՞րբ ես դու վերջին անգամ տեսել քո հորը And When Did You Last See Your Father? Ռեյչել
2007 ս Մահացածների հարությունը Waking the Dead Բրիդգիդի քույրը
2007 ս Դոկտոր Ով Doctor Who Սալի Սփերոյ
2007 ֆ Իմ որդի Ջեքը My Boy Jack Էլսի Կիպլինգ
2007 ֆ Նորթենգերի աբբայությունը Northanger Abbey Իզաբելա Տրոպ
2009 ֆ Ջոնի Դ․ Public Enemies Քերոլ
2009 ֆ Զգացմունքների դաստիարակություն An Education Ջենի
2009 ֆ Եղբայրներ Brothers Քեսի Ուիլիս
2009 ֆ Լավագույնը The Greatest Ռոուզ
2010 ֆ Ուոլ Սթրիթ։ Փողը չի քնում Wall Street: Money Never Sleeps Վինի Գեկո
2010 ֆ Մի թող ինձ Never Let Me Go Քեթի
2011 ֆ Դրայվ Drive Այրին
2011 ֆ Ամոթ Shame Սիսի
2013 ֆ Մեծ Գեթսբին The Great Gatsby Դեյզի Բյուկենեն
2013 ֆ Լյուին Դևիսի մեջ Inside Llewyn Davis Ջին Բյորքի
2015 ֆ Հեռու խենթ ամբոխից Far from the Madding Crowd Բատշեբա Էվերդեն
2015 ֆ Սուֆրաժիստը Suffragette Մաուդ
2017 ֆ «Մադբաունդ» ֆերման Mudbound Լորա Մակալան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. http://ca.hellomagazine.com/celebrities/201204237822/carey-mulligan-weds-marcus-mumford/
  4. «Carey Mulligan's in a class of her own» (անգլերեն)։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2010-10-08 
  5. Review: ‘Skylight,’ With Carey Mulligan and Bill Nighy, Opens on Broadway
  6. Jordan Julie (2010-10-26)։ «Carey Mulligan and Shia LaBeouf End Their Relationship»։ People։ Time Warner Inc։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2010-11-03 
  7. Мэттью Перпетуа (4 августа 2011)։ «Marcus Mumford Gets Engaged to Carey Mulligan» (անգլերեն)։ The Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-25-ին։ Վերցված է 2012-4-20 
  8. Andrea Lavinthal. (ապրիլի 21, 2012)։ «Exclusive: Carey Mulligan Marries Marcus Mumford!» (անգլերեն)։ Us Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-26-ին։ Վերցված է 2012-04-22 
  9. «Marcus Mumford and Carey Mulligan Welcome First Child»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-08-ին։ Վերցված է 2018-08-25 
  10. Carey Mulligan Steps Out at TIFF After Welcoming Second Child with Husband Marcus Mumford

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]